«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ Մելիքյան Գերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der Spiegel Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Առաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին Կիև Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան

Հայկական ժողովրդական վաստակաշատ անսամբլների տարածքի խնդիրը վերջապես լուծվեց

Լուսանկարներ

Դեկտեմբերի 27-ին Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնն ամփոփեց գործունեության երկու տարին։

2024 թվականը կենտրոնում գործող անսամբլների /Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլ (1938թ.), Հայաստանի պարի պետական անսամբլ (1958թ.), Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ (2005թ.), Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլ (1987թ.), Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթ (1974թ.)/ համար հագեցած տարի էր։

Հիմնադրման օրվանից կենտրոնի առաջ ծառացել էին բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնայինը սեփական տարածքի և բեմի բացակայությունն է եղել, որից բխել են մնացած խոչընդոտները։

ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումով Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը վերջապես կունենա սեփական տարածք, որտեղ արդեն մոտ ապագայում հայկական մշակույթը ներկայացնող արտիստներն ու երաժիշտները հնարավորություն կունենան իրենց սեփական տարածքում աշխատել և ստեղծագործել։

2023-2024թթ կենտրոնի առջև դրված էր համերգների մեծ քանակի ապահովում՝ երկու տարվա կտրվածքով ավելի քան 200 համերգ։

«Այդ քանակի հետ մեկտեղ ապահովվել է նաև ստեղծագործական որակ, որովհետև առաջնային ենք համարել ոչ թե քանակը, այլ որակը»,- նշում է կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը և ավելացնում. «2024 թվականին կազմակերպությունն այդ դժվար պայմաններում ձևավորել է շուրջ 80 միլիոն դրամ արտաբյուջե, որի հիմնական մասը տրվել է տարբեր դահլիճների և բեմահարթակների վարձակալության համար, քանի որ մեր կենտրոնը չունի սեփական բեմահարթակ»։

Անցած երկու տարիները Կենտրոնում նշանավորվել են նաև տասնյակ հոբելյանական միջոցառումների իրականացումով, մասնավորապես՝ «Ալթունյան» պետական անսամբլի 85-ամյակը, Պարի պետական անսամբլի 65-ամյակը, Արամ Խաչատրյանի 120, Արտյուշա Կարապետյանի 95, Ազատ Ղարիբյանի և Թերեզա Գրիգորյանի 100-ամյակները, Սրբուհի Լիսիցյանի 130, Էդվարդ Մանուկյանի 115, Ջիվան Գասպարյանի 95, 2024թ-ին՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 155-ամյակները, Հովհաննես Բադալյանի, Շառլ Ազնավուրի, Վլադիլեն Բալյանի, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները, Աշուղ Շահենի 115, Սոֆի Դևոյանի 75, Ռուբեն Ալթունյանի 85 և մեր կազմում գործող Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթի ստեղծման 50-ամյակները։ Համերգներ են եղել նաև նվիրված Ֆրանկոֆոնիային, Պարի միջազգային օրվան, Աշխատավորների միջազգային օրվան և այլն։ Կազմակերպվել է «Զարկֆեստ» յարխուշտայի փառատոնը Դաշտադեմի հնամենի ամրոցում։ 2024 թվականին Կենտրոնը շատ ակտիվ գործունեություն է ծավալել նաև մայրաքաղաքից դուրս, շուրջ 100 համերգային ծրագրեր Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում, քրեակատարողական հիմնարկներում, մանկատներում, զորամասերում, իրականացվել է ծրագրեր ազգային փոքրամասնությունների համար՝ հատկապետ եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված համերգ երեկոն Սարդարապատի հուշահամալիրում։

Կազմակերպությունը համատեղ համերգներով հանդես է եկել Լեռնային Ղարաբաղից գաղթած մշակույթի բնագավառի մեր հայրենակիցների հետ: 2023 թվականին կազմակերպել և իրականացրել է Հայաստանի և Արցախի ազգային նվագարանների նվագախմբերի համատեղ համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում, 2024թ-ին` «Ջավախքի ձայնը» համերգային մրցույթ-համերգը, որի ընթացքում Ջավախքից մրցույթով ընտրված տաղանդավոր պատանիները ներկայացան «Առնո Բաբաջանյան» համերգարսահում։

2023-2024թթ հագեցած են եղել նաև անսամբլների գործունեությունը միջազգայնացնելու գաղափարով:

Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը 2023թ-ին Հունաստանի Ագրինիո քաղաքում մասնակցել է պարի միջազգային փառատոնին, 2024թ-ի հունվարին Հայաստանի պարի պետական անսամբլը 20 համերգով ներկայացել է Սաուդիան Արաբիայում, Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը 23 համերգով մեկ ամիս շարունակ հանդես է եկել  Ֆրանսիայի մի շարք քաղաքներում՝ ներկայացնելով հայկական մշակույթը ֆրանսիացի շուրջ 30 հազար հանդիսատեսի, իսկ նոյեմբեր ամսին, հայկական մշակույթի օրերի շրջանակներում ալթունյանցիները եղել են նաև Թուրքմենստանում։ Մայիսին Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը մասնակցել է Թբիլիսիում կայացած ամենամյա Վարդատոնին՝ նվիրված Սայաթ-Նովային։

Եղել են նաև մի շարք արդյունավետ հայ-ֆրանսիական համագործակցություններ, մասնավորապես.

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի շրջանակներում «Սաթե Աթղը» կազմակերպության և ֆրանսիացի հայտնի բեմադրիչ-խորեոգրաֆ Մուրադ Մերզուկի հետ «Նռան Գույնը» պարային բեմադրությունը, Ֆրանսիայի «Պրելժոկաժ» երիտասարդական բալետային խմբի արտիստների մասնակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Մեհրաբյանի բեմադրած «Բալետ-Փարաջանով» պարային բեմադրությունը։

Կազմակերպության ձևավորման հենց սկզբից մեծ ուշադրություն է դարձվել ՊՈԱԿ-ում գործող անսամբլների բրենդինգին և հանրայնացմանը, մասնավորապես կենտրոնի և գրեթե բոլոր անսամբլների համար ստեղծվել են նոր ապրանքանշաններ /լոգո/, առաջնային խնդիր է դրվել սոցիալական հարթակներում պատշաճ և գրագետ ներկայանալու համար, ֆեյսբուք, ինստագրամ և այլ սոցիալական հարթակներ։ Ստեղծվել է նոր կայք, որտեղ ներկայացվել են կենտրոնի բոլոր արտիստների, երաժիշտների և անսամբլների անցած ուղին, պատմությունը, հավաքագրվել են ֆոտո և վիդեո արխիվները, իսկ որ ամենակարևորն է` բացի այլ կայքերում վաճառք իրականացնելուց, կենտրոնի համերգների տոմսերն արդեն վաճառվում են նաև սեփական կայքի միջոցով։

Կազմակերպությունն արդեն պլանավորել է 2025 թվականին կայանալիք համերգները, որոնք արդեն իսկ հստակեցված օրեր, վայրեր և խորագրեր ունեն։

Զրույցի ավարտին Արմեն Սարգսյանը հավելեց. «Նշենք, որ գալիք տարի ունենք մի շարք հոբելյանական երեկոներ՝ նվիրված կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 95-ամյակին, ժողովրդական երգչուհի Օֆելյա Համբարձումյանի 100-ամյակին, մեր սիրելի դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանի 60-ամյակին, Հայաստանի ազգային նվագարանների հիմնադրման 20-ամյակին, բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին, պարարվեստի նվիրյալ Հովհաննես Խաչիկյանի 75-ամյակին։ Երևանում և ՀՀ մարզերում պատրաստվում ենք իրականացնել պարարվեստի միջազգային օրվան նվիրված Պարի միջազգային փառատոն։ Համերգներ կունենանք նաև Գյումրիում, Վանաձորում, Աշտարակում, Էջմիածնում, Մեծամորում և այլ համայնքներում»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Փաշինյանը սկսեց «իշմարներ» շաղ տալ ընդդիմադիր պատգամավորի հորդորից հետո«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ ՄելիքյանԳերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der SpiegelՆիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԱռաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին ԿիևԸստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված