Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Քաղաքական ակտիվիստներ, լրագրողներ.Ում է թիրախավորելու համացանցը գալիք տարում. Բացառիկ զրույց հայտնի տեղեկատվական փորձագետի հետ

Թեմա

Ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնելու համացանցը 2025թ.-ին, ո՞ր մասնագիտության տերերն են լինելու համացանցային հանցագործների թիրախում, եւ ինչպե՞ս պաշտպանվել հարցերն ուղղել ենք հայտնի տեղեկատվական անվտանգության մասնագետ , Friend ընկերության հիմնադիր ղեկավար ԱՐՍԵՆ ԼԵՒՈՆՅԱՆԻՆ

-2025 թվականին կիբերհանցագործությունները շարունակելու են մեծ մարտահրավերներ առաջացնել, և մի շարք նոր սպառնալիքներ կարող են ի հայտ գալ։ Հավանական մարտահրավերները ներառում են.


1. Ավտոմատացված ֆիշինգ և անձնական տվյալների հավաքագրում AI-ի միջոցով։
2. Բլոկչեյնի և կրիպտոարժույթների թիրախներ, ներառյալ գրավադրման հարձակումները։
3. Պետական կառույցների ու ենթակառուցվածքների հարձակումներ՝  էներգետիկ համակարգեր, առողջապահություն։
2. Վիրուսների և մալվարների տարածում անհատական և կորպորատիվ համակարգերում։


Սովորական օգտատերի համար՝ 

1. Գաղտնաբառերի և անձնական տվյալների գողություն։
2. Համակարգերի ներխուժում։
3. Սոցիալական ցանցերից անձնական տեղեկությունների գողություն։
4. Ցանցային խաբեություններ և ներդրումների կորուստ։
5. Ծրագրերի չթարմացման և թույլ գաղտնաբառի հետևանքով առաջացած խոցելիություններ։
6.Ինտերնետային մանիպուլյացիաներ։


Ինչպես պաշտպանվել՝

1. Թարմացրեք ծրագրերը: 
2. Օգտագործեք ուժեղ գաղտնաբառեր: 
3. Օգտագործեք երկու-համակարգային վավերացում:
4. Վստահեք միայն հայտնի աղբյուրներին։
5. Անվտանգության ծրագրեր տեղադրեք՝ վիրուսների դեմ պայքարելու համար։
6. Մի սեղմեք կասկածելի հղումների վրա։

- Ըստ Ձեզ կա՞ն ՀՀ-ում անձիք, ովքեր գաղտնալսվում եմ հայտնի «Պեգասուսի» միջոցով։

- «

Պեգասուս» ծրագրի օգտագործման վերաբերյալ ՀՀ-ում չկա պաշտոնական ապացույց, սակայն հնարավոր է, որ այն օգտագործվում է որոշ անձանց գաղտնալսելու համար, հատկապես քաղաքական ակտիվիստների ու լրագրողների։ Անվտանգությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել անվտանգ հաղորդագրությունների ծրագրեր և ակտիվացնել երկկողմանի վավերացում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ