Հայկ Բաբուխանյանը ժամը՝ 16։00 կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Երևանի տրանսպորտի QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կրճատվել է․ ժողովուրդն իրեն «քցված» է համարում

Հասարակություն

Տոնական օրերին քաղաքացիները սոցցանցերում ակտիվ քննարկում և բողոքում էին Երևանում տրանսպորտի բացակայությունից, տեսանյութեր էին հրապարակում՝ 1 ժամ ավել կանգառում սպասող քաղաքացիների վրդովմունքի մասին, բայց ավելի ինտենսիվ են դարձել դժգոհությունները QR ուղետոմսերի վավերականության ժամկետի մասով, որը 7 օրից կրճատվել, դարձել է 4 օր։  

 

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը «իր երթուղային բարեփոխումներից» այս մեկը համարել էր ամենաօպտիմալը, և ի սկզբանե հայտարարել էր, որ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը 30 օր կլինի, բայց հետո կրճատեց, դարձրեց 7 օր, իսկ այսօր պարզվում է՝ 4 օր է դարձրել՝ 100 դրամի դիմաց, ու չի ասվել այդ մասին բնակիչներին։ 

 

Ինչու է քաղաքապետարանը նորից վերանայել ուղետոմսի ժամկետը, ինչո՞ւ է հեշտացնելու փոխարեն ավելի բարդացնում և թալանում մարդկանց, և ո՞վ է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասները։ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Euromedia24․com-ի հետ զրույցում պարզաբանեց, որ կա որոշում ու այդ որոշմանը քաղաքային իշխանությունը հանգել է տարեվերջի ավանագնու նիստի ընթացքում, ինչն ունի իր հիմնավոր բացատրությունը։  

 

Դեկտեմբերի 24-ին Երևանի ավագանին որոշում է կայացրել և որոշման մեջ կատարել է հետևյալ լրացումը և փոփոխությունը. «Փոփոխություն այն մասին, որ «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 100 դրամ»։

Այս փոփոխություններից հանրությունը տեղյակ չէր և իրեն «քցված» է համարում։  

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ