Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կթական ծրագիր

Սպորտ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

ՈւԵՖԱ-ի բժշկական ծառայությունը, բարձր գնահատելով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական դեպարտամենտի վերջին տարիների գործունեությունը, բավարարել է վերջինիս առաջարկը և որոշում կայացրել  2025 թվականի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Երևանում անցկացնելու վերաբերյալ։

ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը երեք մասից բաղկացած ծրագիր է, որը կոչված է ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների բժիշկներին ուսուցանելու ժամանակակից ֆուտբոլային բժիշկից պահանջվող հիմնական հմտությունները: Ծրագիրն ընթանում է համակցված ուսուցման մեթոդով՝ զուգակցելով սեմինարները, որտեղ բժիշկները սովորում և կիրառում են տեխնիկան, առցանց էլեկտրոնային ուսուցման աջակցության հարթակի հետ, որը պարունակում է ուսուցողական տեսանյութեր, մասնակիցների գիտելիքների թեստեր և գործընթացի ուղեցույցներ:

ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագրի (FDEP) շրջանակում Հայաստան կժամանեն ՈւԵՖԱ բժշկական կոմիտեի և բժշկական ծառայության ներկայացուցիչները, տարբեր եվրոպական հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ և սպորտային բժշկության մասնագետներ, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի անդամ հանդիսացող բոլոր ֆուտբոլային ասոցիացիաների երկուական մասնակիցներ: Առաջին անգամ կինեզիստներին նույնպես հնարավորություն է տրվելու մասնակցել և ձեռք բերել գործնական հմտություններ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ