«Փաստ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմի ղեկավար կազմը երկար ժամանակ մանրամասն «դրել-վերցրել» են բոլոր նախարարությունների աշխատանքը, և որոշում է կայացվել մի շարք նոր պաշտոնանկությունների հետ կապված:
Ըստ մեր աղբյուրի, այս ամենի մեջ ուրույն դեր ունեն հենց քպական նախարարները, որոնք իրենց ձախողումները բարդում են տեղակալների վրա։ Ըստ նախնական տեղեկությունների, փոփոխություններն առնչվելու են մասնավորաբար ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին»:
