Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. Կարապետյան Հնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակել Եթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան «Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա Խամոյան Մահացել է Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը Թրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին «Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան «Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ամուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար

Դեռ հարց է՝ Փաշինյանը չի՞ ուզեցել գնա Մոսկվա, թե՞ իրեն չեն ցանկացել տեսնել եւ ասել են՝ չգաս. Բադալյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տարեվերջյան եւ նոր տարվա արդեն ուրվագծվող քաղաքականության մասին «Իրավունք»-ը զրուցել է քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

Նիկոլ Փաշինյանը տարեվերջին հանդես եկավ առաջարկով, թե պատրաստ է բանակցային գործընթացի շուրջ բանավիճել ՀՀ նախկին երեք նախագահների հետ: Արդյունքում երեքից էլ մերժում ստացավ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Ընդամենը ժամանակ է ձգում: Կարծում եմ, որ նա, պարզապես, իր եթերներն ինչ-որ մի բանով պետք է լցներ: Խաղաղության պայմանագիրը չեղավ եւ չի լինելու, որովհետեւ նրա շահառուները լիբերալ գլոբալիստներն են: Խաղաղության պայմանագիր` որպես այդպիսին, պետք չէր: Բնականաբար, չկա ճնշում, եւ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության պայմանագիրը կնքել, որովհետեւ ցանկացած պայմանագիր, այնուամենայնիվ, ինչ-որ պարտավորեցնող փաստաթուղթ է: Այսինքն, խաղաղության պայմանագիր չկա, որպեսզի հանրայնացվի, տնտեսական ներդրումներ չկան, օրինակ` խոշոր գործարաններ, ֆաբրիկաներ եւ այլն, անվտանգության համակարգը որեւէ մի բանով չկա: Այսինքն` մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կրկին շարունակում է օկուպացնել եւ օկուպացնում է, դրանից զատ թեմա չկա: Ուղղակի, տարեվերջին քննարկել, որ բյուջեն փոխվեց եւ որեւէ այլ բան չասել՝ նշանակում է, որ որեւէ այլ բան չկա նշելու:

Բայց չի կարող այդպես լինել: Եթերը պարզապես դատարկ վիճակ է: Սա նման է նրան, որ հեռուստացույցը եթե միացնեք, այնտեղ սպիտակ էկրան լինի կամ թերթը գնեք, այնտեղ սպիտակ էջեր լինեն: Ստացվում է, որ ինչ-որ բան պետք է լինի՞, որպեսզի լցնեն: Հենց դա էլ անում են: Փաշինյանը ժամանակին եթերը լցնում էր` իր կնոջը գովազդելով, այժմ էլ դա է փորձում անել: Չստացվեց եւ, բնականաբար, չի էլ ստացվի ու դրա փոխարեն՝ ինչ-որ մի այլ բանով պետք է լցնեն:

Ի դեպ, վերջին շրջանում Աննա Հակոբյանը գերակտիվություն է ցուցաբերում: Ինչպե՞ս սա կբացատրեք:

— Չեմ կարծում, որ նա, որպես այդպիսին, ակտիվություն է ցուցաբերում, այլ  կրկնում եմ՝ ընդամենը եթեր պետք է լցվի: Տեսեք, Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին երդումն է տալու, դառնալու է ԱՄՆ նախագահ, որից հետո խոսում են, որ հունվարի վերջին, իսկ հիմա մի քիչ այսպես համեստ ժամկետներ են նշում, որ փետրվար-մարտ ամիսներին պետք է լինի հանդիպում՝ Պուտին եւ Թրամփ, որտեղ պետք է լինեն քննարկումներ աշխարհի շատ հարցերի մասին: Այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմի, Մեծ Մերձավոր Արեւելքի, Ռուսաստան-Իրան հարաբերությունների, Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների, միգուցե նաեւ ԱՊՀ տարածքում ազդեցություն ունենալու: Այսինքն՝ այս հարցերի շուրջ հնարավոր է ընդհանուր եզրակացության գան եւ հնարավոր է, որ չգան, բայց դա քննարկման առարկա է դառնալու: Մինչեւ այդ՝ աշխարհը սպասում է բանակցային գործընթացին: Քանի դեռ դա չի կայացել, այդ թվում նաեւ Հարավային Կովկասի ճակատագիրն է անհայտ, այդ թվում նաեւ Հայաստանի ապագան եւ իշխանության ապագան է անհայտ: Բնականաբար, քանի դեռեւս ամեն ինչ անհայտ է, եւ ոչինչ հստակ չէ, ապա պետք է եթերը լցնել: Հիմա եթերը լցնում է իր կնոջով, նրա ակտիվությամբ, եթերը լցնում են նախկին նախագահների մասով: Իբրեւ թե, նրանք գային, հանդիպեին, ինչ-որ շոու լիներ, վարչապետը ինչ-որ գոռալով բան է անում, բայց բանի տեղ չդրեցին: Շատ ճիշտ արեցին, որ չգնացին, որովհետեւ այդ կերպ պետք չէ ուրիշի փիար կազմակերպության մասնակիցը դառնալ: Դրանից առաջ եթեր էին լցրել Հովիկ Աղազարյանի մասով: Իբրեւ թե պարզվեց, որ նա ինչ-որ պետական գաղտնիք կրող է, սակայն նա ոչ մի պետական գաղտնիք կրող չէ, հետո Աննա Հակոբյանին են ակտիվացնում: Հենց վերջերս էլ դա են փորձում անել եւ ըստ իրենց, եթե դա ստացվի, ապա հանրությունը մի քանի օր էլ այդ մասին կխոսի: Հենց այս կերպ էլ նրանք ձգում են պարզապես ժամանակը:

Նախորդ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, մեկ օրով հիվանդացավ քովիդով եւ չմեկնեց Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Առաջին դասարանցիներին, որ հարցնում են՝ ինչո՞ւ դասդ չես սովորել, ասում է՝ հիվանդ էի: Դա յոթ տարեկան երեխայի դեպքում հասկանալի ռեակցիա է, բայց երբ դա լինում է երկրի արդեն բավականին հասուն ղեկավարի մոտ, մի փոքր արդեն լուրջ չէ: Սա` առաջին, իսկ երկրորդ՝ քանի որ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը նշեց, որ Պուտինի հետ, որպես այդպիսին, առանձին հանդիպում չի լինելու, բնականաբար, եթե այս ինքնաթիռի դեպքն էլ չլիներ, ապա Ալիեւը գնալու էր այնտեղ, որովհետեւ ինքնաթիռը օդի մեջ պտտվեց եւ հետ եկավ: Այսինքն՝ այնտեղ արցախյան հարցի հետ կապված քննարկում չէր լինելու, որովհետեւ Ալիեւը առանձին ինչ-որ խաղաղության պայմանագրի հետ քննարկելու խնդիր չունի: Ինքը որեւէ բան չի անում եւ նպատակ չուներ հանդիպելու: Ստացվում էր, որ Պուտինի հետ հանդիպում չկար, եւ ինքը գնալու էր որպես գլխաքանակ նստեր այնտեղ: Այստեղ նաեւ հարց է առաջանում առ այն, թե ինքը չի՞ ուզեցել գնալ, թե՞ իրեն չեն ցանկացել տեսնել եւ ասել են՝ մի հատ Քովիդով հիվանդացի, որպեսզի էլ չգաս եւ քեզ չտեսնենք: Գաս, սեղանի շուրջն անիմաստ նստես, որ ի՞նչ: Նիկոլը, պարզապես, օրակարգ չունի, եւ չես էլ հասկանում նա ՀԱՊԿ-ը «տաքացրել է», թե՝ «սառեցրել»: Ոչ մի բան հասկանալի չէ եւ պարզ չէ, եւ այս վիճակում էլ բնականաբար, եթե դու պետք է գնաս զուտ գլխաքանակ եւ ոչ մեկին պետք չլինես՝ այստեղից հետեւություն, որ նա որոշեց շատ արագ քովիդով հիվանդանալ եւ հետո շատ արագ բուժվեց, որովհետեւ ինքը միանգամից զգաց, որ դա շատ հասարակ մի ցանց էր եւ սկսեց ծաղրել իրեն: Բայց բոլորս էլ գիտենք, որ այդպես չի լինում ուղղակի: Շատերն են քովիդով անցել եւ շատ լավ գիտեն ժամանակային այդ նրբությունները եւս: Հասկանալի է, որ այդ ամենը պարզապես մանկական խաղ էր:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱնկախական վիլսոնիստը՝ Կանադայի դրոշովԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top