Դեկտեմբերին ամեն ինչ կպարզվի․ Փաշինյանը բոլորին ֆռացրել է․ Հովիկ Աղազարյան Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի գագաթնաժողովը բացահայտեց Եվրոպայի աշխարհաքաղաքական թուլությունը. Reuters Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռակողմ գագաթնաժողովի գլխավոր թեման չէր Մեդվեդև. Յալթային հղումը լիովին տեղին է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ն իր B-1 և B-2 հեռահար ռմբակոծիչները դրել է 96-ժամյա պատրաստվածության վիճակի Սի Ցզինպինի ելույթի ժամանակ Թրամփի աչքը կպել էր (Տեսանյութ) Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Նոյեմբերի 19. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Ովքեր են 2024 թվականի լավագույնները

Լուսանկարներ

«Իրավունք» թերթի խմբագրական խորհուրդը, շարունակելով բարի ավանդույթները, այս տարի եւս, ամփոփելով անցնող` 2024 թվականը, եւ հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների կարծիքները, ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույններին: Այսպիսով՝

Ողջ տարվա ընթացքում հանրային դաշտում հոգեբանական կարեւոր դերակատարության եւ իր քաղաքացիական ու հայրենասիրական համարձակ դիրքորոշման համար՝ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ հոգեբան է ճանաչվել ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ:

Պարարվեստում ծավալած ազգանպաստ գործունեության համար՝ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ գեղարվեստական ղեկավար է ճանաչվել «Արմենի» պարային համույթի հիմնադիր ԱՐՄԵՆ ԲՈԼՅԱՆԸ:

«ԱԶԴ» պարային ստուդիայի հիմնադիր, գեղարվեսատական ղեկավար ԶԱՎԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ պարային ոլորտում ունենացած ավանդի համար՝ ճանաչվել է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ պարուսույց:

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ զուգերգ է ճանաչվել «Две души...» երգը՝ երգիչներ ՋՈՒՍԻ եւ ՍԵՐԳ ԱԲՐԱՀԱՄՈՎԻ կատարմամբ:

Արցախի շունչը մշտարթուն պահելու համար՝ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ երգչուհի է ճանաչվել ԳԱՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ:

Ժողովրդական երգի ասպարեզում ունեցած ձեռքբերումների եւ հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ներդրման համար՝ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ երգիչ է ճանաչվել ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆԸ:

Հայաստանը «Նոր ալիք 2024» միջազգային մրցույթում ներկայացնելու եւ հաղթանակով վերադառնալու առթիվ՝ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ձայն է ճանաչվել ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ