Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՆԻԿՈԼԻ «ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ

Միջազգային

2025թ.-ը հա­յաս­տան­յան ա­րեւմ­տա­մո­լա­կան դաշ­տը սկսեց մե­ծա­գույն հրճվան­քով: Մի կող­մից, Եվ­րա­միութ­յանն ենք «ան­դա­մակ­ցում», քիչ մնաց, հա­յաս­տան­յան թո­շա­կա­ռու­նե­րը 3000 եվ­րո թո­շակ «կստա­նան»: Մ­յուս կող­մից՝ ԱՄՆ-ի հետ ենք «դար­ձել» ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր:

ՀԻՄԱ ԷԼ ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ «ԳՈՐԾԸՆԿԵՐՆ» ԵՆՔ

Ի­րա­կա­նում թե ինչ կա նի­կոլ­յան խուն­տա­յի այս նոր խոս­տում­նե­րի տակ, դժվար չէ տես­նել: Այն, որ, Մեդ­վե­դե­ւի ա­սա­ծով՝ «հայ ղե­կա­վար­նե­րի՝ ԵՄ հետ ա­մուս­նա­նա­լու ցան­կութ­յու­նը» ի­րա­կա­նում սո­վո­րա­կան քա­րոզ­չա­կան «բլե­ֆից» այն կողմ չի անց­նում, հենց հա­մա­պա­տաս­խան ո­րո­շումն ըն­դու­նե­լու ժա­մա­նակ հաս­կաց­նել տվեց Նի­կո­լը՝ հայ­տա­րա­րե­լով, որ դա միայն հան­րաք­վեով կա­րող է տե­ղի ու­նե­նալ: Իսկ հան­րաք­վե, ոչ միայն ԵՄ-ի, այլ ցան­կա­ցած հար­ցով Նի­կո­լը եր­բե­ւէ չի ա­նի, լավ հաս­կա­նա­լով, որ դա միան­գա­մից կվե­րած­վի իր նկատ­մամբ հան­րութ­յան խո­րը անվս­տա­հութ­յան ակ­ցիա­յի: Բա­ցի այդ, Նի­կո­լը նույն­քան ա­րագ էլ շտա­պեց է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Գե­ւորգ Պա­պո­յա­նի բե­րա­նով հայ­տա­րա­րել, թե գի­տեք, Հա­յաս­տա­նի մտքի ծայ­րով ան­գամ չի անց­նում ԵԱՏՄ-ից դուրս գալ: Պա­պո­յա­նը նաեւ մի փոքր կմկմաց, թե ի­րա­կա­նում ին­չու են խո­սում ԵՄ-ի ուղ­ղութ­յան մա­սին, բայց այդ ա­մե­նին հա­զիվ թե ո­րե­ւէ մե­կը ու­շադ­րութ­յուն դարձ­նի:

Եվ ա­հա եվ­րո­պա­կան այդ «ա­մուս­նութ­յու­նից» եւ հե­տա­գա նվնվոց­նե­րից հե­տո, նո­րից ա­ռա­ջին պլա­նում հայտն­վեց Միր­զո­յան Ա­րոն, թե՝ Բ­լին­քե­նի հետ «Ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին» փաս­տա­թուղթ է ստո­րագ­րե­լու: Մեկ հա­մե­մա­տություն. հուն­վա­րի 17-ին նաեւ Ռու­սաս­տանն ու Ի­րանն են պատ­րաստ­վում ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին փաս­տա­թուղթ ստո­րագ­րել: Դ­րա տեքս­տի վրա աշ­խա­տել են տա­րի­նե­րով, այն ստո­րագր­վե­լու է նա­խա­գահ­նե­րի մա­կար­դա­կով: Ու հի­մա Ա­րոն, ար­դեն փաս­տա­ցի գոր­ծա­զուրկ Բ­լին­քե­նի հետ ինչ-որ ան­հայտ թուղթ է ստո­րա­գում, եւ դրա ա­նունն էլ են դրել «Ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին» փաս­տա­թո՞ւղթ:

­Լավ, ա­սենք «Ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յուն»: Բայց դրա տակ ի՞նչ կա: Հե­ղի­նա­կա­վոր մի­ջազ­գայ­նա­գետ, ա­մե­րիկ­յան ուղ­ղութ­յու­նից քա­ջա­տեղ­յակ Սու­րեն Սարգս­յա­նը շտա­պեց բա­ցատ­րել, որ այդ փաս­տա­թուղ­թը․ «Ի­րե­նից են­թադ­րում է հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խո­րա­ցում մի քա­նի ո­լորտ­նե­րում… Հի­շեց­նեմ, որ Վրաս­տա­նը դեռեւս 2009թ. ու­ներ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րոջ կար­գա­վի­ճակ ԱՄՆ-ի հետ: Թե ինչ տե­ղի ու­նե­ցավ այդ կար­գա­վի­ճա­կի հետ, բո­լորս գի­տենք: Նախ անհ­րա­ժեշտ է հաս­կա­նալ, որ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յուն չի նշա­նա­կում ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն՝ ինչ­պի­սիք են ԱՄՆ-Իս­րա­յել, կամ ԱՄՆ-­Մեծ Բ­րի­տա­նիա հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: ԱՄՆ-ն Հա­յաս­տա­նին որ­եւէ անվ­տան­գա­յին ե­րաշ­խիք­ներ, ռազ­մա­կան օգ­նութ­յուն չի տրա­մադ­րե­լու, զենք եւ զի­նամ­թերք չի վա­ճա­ռե­լու եւ չի տրա­մադ­րե­լու՝ որ­պես օգ­նութ­յուն: Այս ձեւա­չա­փը չի են­թադ­րում Հա­յաս­տա­նում ա­մե­րիկ­յան ռազ­մա­բա­զա­յի, կամ ռազ­մա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի տե­ղա­կա­յում: Անվ­տան­գութ­յան ո­լոր­տում այն են­թադ­րում է ա­ջակ­ցութ­յուն խորհր­դատ­վա­կան ծրագ­րե­րին, զին­վո­րա­կան­նե­րի միջեւ շփման մի­ջո­ցա­ռում­նե­րին… Տն­տե­սութ­յա­նը, բա­րե­փո­խում­նե­րին, մար­դու ի­րա­վունք­նե­րին եւ սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րին նույն­պես կլի­նի լրա­ցու­ցիչ ֆի­նան­սա­կան եւ տեխ­նի­կա­կան ա­ջակ­ցութ­յուն: Մի­ջու­կա­յին է­ներ­գե­տի­կա­յի ո­լոր­տում կար­ծում եմ ցան­կութ­յուն կա ա­մե­րիկ­յան մի­ջու­կա­յին փոքր կա­յան­նե­րի տե­ղա­կա­յում Հա­յաս­տա­նում»:

­Կարճ ա­սած, մի­գու­ցե մի քա­նի դո­լար այդ թղթի հաշ­վին Հա­յաս­տա­նը ստա­նա: Բայց ե­թե մեր տե­ղա­կան ա­րեւմ­տա­մոլ­նե­րը «տա­կից» փոր­ձում են հաս­կաց­նել, թե էս է, ա­մե­րի­կա­ցի­նե­րը զոր­քերն ա­ռած կգան մեզ օգ­նե­լու, ա­պա դա, ըստ Ս.­Սարգս­յա­նի մեկ­նա­բա­նութ­յան ի­մաս­տի, հաս­տատ վե­րած­վե­լու է հա­յաս­տան­յան լեռ­նե­րի եւ բրի­տա­նա­կան նա­վե­րի մա­սին հայտ­նի պատ­մութ­յա­նը:

ԹՐԱՄՓԻՆ ՊԵ՞ՏՔ ԵՆ ԲԼԻՆՔԵՆԻ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԹՂԹԵՐԸ

Ընդ ո­րում, այդ մի քա­նի դո­լարն էլ կստա­նանք լա­վա­գույն դեպ­քում, քա­նի որ մի­ջազ­գայ­նա­գե­տը նաեւ այս էա­կան հարցն է ա­ռաջ քա­շում. «Արդ­յոք հե­ռա­ցող Բայ­դե­նի վար­չա­կազ­մի հետ կնքված այս փաս­տա­թուղ­թը հնա­րա­վո՞ր է լի­նե­լու իմպ­լե­մեն­տաց­նել Թ­րամ­փի ե­կող վար­չա­կազ­մի հետ: Սա ա­ռա­վել բարդ է լի­նե­լու եւ կախ­ված է բա­ցա­ռա­պես մեր աշ­խա­տան­քից»:

Ի­մաս­տը, ըստ էութ­յան, սա է: Թե ին­չու Ա­րա­բա­թը կա­րող է ար­դեն ոչ մե­կին չհե­տաքրք­րող Բ­լին­քե­նի հետ ինչ-որ բան ստո­րագ­րել, դա ե­րե­ւի հաս­կա­նում են բո­լո­րը. ՔՊ-ա­կան հայտ­նի թե­զով՝ «Ա­սել են, ա­նում է»: Թե ին­չու է հեռա­նա­լուց օ­րեր ա­ռաջ Բ­լին­քե­նը նման հնչեղ ան­վա­նու­մով թուղթ ստո­րագ­րել, դա էլ կա­րե­լի է կռա­հել. այս պա­հին ԱՄՆ-ի հե­ռա­ցող իշ­խա­նա­կան խմբա­վո­րու­մը մեկ բա­նի վրա է կենտ­րո­նա­ցած՝ հնա­րա­վո­րինս շատ «ա­կան­ներ» շա­րել ե­կող վար­չա­կազ­մի ոտ­քե­րի տակ: Ընդ ո­րում, կոնկ­րետ այս «ա­կա­նի պայթ­յու­նը» կա­րող է Թ­րամ­փի հա­մար ան­գամ անն­կա­տե­լի դառ­նալ, եւ այդ տե­սանկ­յու­նից Բ­լին­քե­նը հեր­թա­կան տա­փակ քայլն է կա­տա­րել, բայց Հա­յաս­տա­նի հա­մար այն միան­գա­մայն վտան­գա­վոր է:

Այս­պես, թե ինչ փաս­տաթղ­թեր են այս օ­րե­րին ի­րար հե­տե­ւից ըն­դու­նում պաշ­տո­նա­կան Վա­շինգ­տո­նում, նման է, որ Թ­րամ­փին ա­ռանձ­նա­պես չի էլ հե­տաքրք­րում: Ն­րա թի­մից այդ հար­ցում ար­դեն ե­ղել են բա­ցատ­րութ­յուն­ներ. այն բո­լոր փաս­տաթղ­թե­րը, ո­րոնք կհա­մար­վեն ոչ թե նույ­նիսկ ի­րենց հա­մար վտան­գա­վոր, այլ նույ­նիսկ ոչ օգ­տա­կար, նույն­քան ա­րագ էլ կչե­ղարկ­վեն:

Այս տե­սանկ­յու­նից Սու­րեն Սարգս­յա­նը միան­գա­մայն տե­ղին հարց է բարձ­րաց­նում՝ Ա­րո­յի հետ ստո­րագր­վածը «հնա­րա­վո՞ր է լի­նե­լու իմպ­լե­մեն­տաց­նել Թ­րամ­փի ե­կող վար­չա­կազ­մի հետ»: Ու­րեմն, հնա­րա­վո՞ր է լի­նե­լու. այս հար­ցի պա­տաս­խանն այս պա­հին պար­զա­պես չկա: Գ­լո­բալ ի­մաս­տով խնդի­րը սա է՝ ի՞նչ քա­ղա­քա­կան կուրս կոր­դեգ­րի Թ­րամ­փը հա­րավ­կով­կաս­յան, ըստ այդմ, նաեւ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ: Իսկ դա կախ­ված է մեկ այլ մեծ հար­ցից՝ իսկ ի՞նչ հա­րա­բե­րութ­յուն­ներ Թ­րամ­փը կու­նե­նա Ռու­սաս­տա­նի հետ, ըստ այդմ՝ կցան­կա­նա՞ Հա­րա­վա­յին Կով­կա­սում պա­հել Մոսկ­վա­յի հետ այն ծայ­րա­հեղ սրութ­յան հա­սած բա­խու­մը, ո­րը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն սրում էր Բայ­դե­նի թի­մը: Ու այս ա­մե­նը հիմա է ո­րոշ­վում՝ Թ­րամ­փի թի­մի եւ Մոսկ­վա­յի մի­ջեւ ըն­թա­ցող բա­նակ­ցութ­յուն­նե­րում եւ վերջ­նա­կան տեսք կստա­նա Պու­տի­նի եւ Թ­րամ­փի սպաս­վող հան­դիպ­ման (հնա­րա­վոր է՝ հան­դի­պում­նե­րի) փու­լում: Թե ինչ գլո­բալ լու­ծում­ներ կլի­նեն, դրա­նից ել­նե­լով էլ՝ պետք ե­ղավ, Ա­րո­յի հետ Բ­լին­քե­նի ստո­րագ­րած փաս­տա­թուղ­թը կմնա, ա­վե­լի ճիշտ, ե­թե դրա կա­րի­քը Թ­րամփն ու­նե­նար, նա ա­ռանց Բ­լին­քե­նի էլ կա­րող էր նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րել: Պետք չե­ղավ, այդ փաս­տա­թուղ­թը մեն րո­պեում կչե­ղարկ­վի: Պետք կլի­նի, թե՝ ոչ, այդ ո­րո­շու­մը դեռ չկա: Ու հենց այս հան­գա­ման­քից ել­նե­լով է, որ Բ­լին­քե­նի այս «ա­կա­նը» Թ­րամ­փի հա­մար էա­կան չէ:

­Բայց փո­խա­րե­նը, կրկնենք, նման «ա­կա­նը» Հա­յաս­տա­նի հա­մար կա­րող է միան­գա­մայն վտան­գա­վոր լի­նել:

Այս­տեղ նախ նկա­տենք. այն ո­գե­շունչ ո­րո­շում­նե­րը, ո­րոնք Նի­կո­լի թիմն ըն­դու­նում է ոչ միայն ա­մե­րիկ­յան, այլ նաեւ եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յամբ, թե­րեւս հիմ­քում ու­նե­նա­լով եվ­րա­լի­բե­րաստ­նե­րից ե­կած հրա­հանգ­նե­րը, նո­րից ի­րեն­ից փաս­տա­ցի զրո ար­ժեք են ներ­կա­յաց­նում: Ն­կա­տի ու­նենք, որ կով­կաս­յան հար­թա­կում եվ­րալի­բե­րաստ­նե­րի ամ­բողջ քա­ղա­քա­կա­նութ­յուն կոչ­վա­ծը ոչ այլ ինչ էր, քան ա­մե­րի­կա­լի­բե­րաստ­նե­րի «թի­կուն­քա­յին ա­պա­հո­վութ­յան» աշ­խա­տանք: Իսկ ե­թե Թ­րամ­փը հան­կարծ փո­խի կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ այդ քա­ղա­քա­կան կուր­սը, եվ­րա­լի­բե­րաստ­նե­րի այդ «քա­ղա­քա­կա­նութ­յու­նից», այդ թվում՝ Նի­կո­լի «եվ­րաե­րա­զանք­նե­րից» փաս­տա­ցի կմնա զրո ար­ժեք: Ու ի՞նչ կմնա դրա­նից հե­տո:

Այն, որ ինչ­պես եվ­րա­լի­բե­րաստ­նե­րից, այն­պես էլ հե­ռա­ցող ա­մե­րի­կա­լի­բե­րաստ­նե­րից ե­կած ներ­կա բո­լոր հրա­հանգ­ներն ու­նե­ցել եւ հի­մա էլ ու­նեն ըն­դա­մե­նը Ռու­սաս­տա­նի դեմ կռվե­լու ի­մաստ, հին պատ­մութ­յուն է: Բայց հի­մա ի­րա­վի­ճա­կը միան­գա­մայն այլ է՝ այս բո­լոր քայ­լե­րով, ե­թե Նի­կո­լին մղում են Մոսկ­վա­յի հետ ծայ­րա­հեղ թշնա­մութ­յան դաշ­տը, եւ հե­տո, ե­թե լի­բե­րաստ­նե­րը, ԱՄՆ-ում իշ­խա­նութ­յուն­նե­րի փոխ­վե­լու արդ­յուն­քում, ստիպ­ված լի­նեն այդ կուր­սից հետ քաշ­վել, ա­պա Նի­կո­լը դեմ առ դեմ է մնում Մոսկ­վա­յի հետ, իր այդ ծայ­րա­հե­ղութ­յան հասց­րած թշնա­ման­քով հան­դերձ:

ԵՎՍ ՄԵԿ ԱՀԱԶԱՆԳ ՌՈՒՍԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Ի­հար­կե, նման ի­րա­վի­ճա­կում Օ­մե­գան պար­զա­պես «կթռնի»՝ ողջ մեղ­քը թող­նե­լով Նի­կո­լի վրա: Սա­կայն այս դեպ­քում էա­կա­նը ոչ թե Ա­րո­յի ու Նի­կո­լի լավն ու վատն է, այլ թե այդ ի­րա­վի­ճակն ինչ շրջա­դար­ձեր կու­նե­նա Հա­յաս­տա­նի հա­մար: Դա­տե­լով հայ­տա­րա­րութ­յու­նից, ո­րով հան­դես ե­կավ «Տա­շիր» ըն­կե­րութ­յուն­նե­րի խմբի նա­խա­գահ Սամ­վել Կա­րա­պետ­յա­նը՝ մեկ­նա­բա­նե­լով Հա­յաս­տա­նի եւ ԵԱՏՄ-ի հետ կապ­ված հար­ցե­րը: Ի­մաս­տը սա է՝ ԵԱՏՄ-ից դուրս գա­լը ծայ­րա­հեղ ծանր վի­ճա­կում կդնի Հա­յաս­տա­նին բո­լոր ա­ռում­նե­րով՝ տնտե­սութ­յու­նից մին­չեւ անվ­տան­գութ­յուն: Ընդ­հուպ, դա էա­պես կազ­դի նաեւ Ռու­սաս­տա­նում աշ­խա­տող ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի վրա: Այն դեպ­քում, երբ. «Այ­սօր չա­փա­զանց կար­եւոր է կենտ­րո­նա­նալ երկ­րի անվ­տան­գութ­յան խնդիր­նե­րի վրա, այդ թվում՝ տնտե­սա­կան կա­յու­նութ­յան եւ մր­ցու­նա­կութ­յան բարձ­րաց­ման մի­ջո­ցով, եւ­ ոչ թե քա­ղա­քա­կան հա­վակ­նութ­յուն­նե­րը վեր դնել տնտե­սա­կան շա­հե­րից։ Ն­ման մո­տեց­ման հետ­եւանք­նե­րի օ­րի­նակ­նե­րը մենք կա­րող ենք տես­նել Վ­րաս­տա­նի ի­րա­վի­ճա­կում, որ­տեղ քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րը բա­ցա­սա­բար են ազ­դել երկ­րի կա­յու­նութ­յան վրա»,- ամ­փո­փել է Կա­րա­պետ­յա­նը։

­Թե­րեւս, պա­տա­հա­կան չէ, որ Ս. Կա­րա­պետ­յանն այս պա­հին է նման ա­հա­զանգ հնչեց­նում: Ի­հար­կե, կա­րե­լի է մտա­ծել, որ նրա մի­ջո­ցով Մոսկ­վա­յից է մի վեր­ջին մե­սիջ ուղղ­վում պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նին, կա­րող է սա Կա­րա­պետ­յա­նի սե­փա­կան նա­խա­ձեռ­նութ­յունն է: Սա­կայն այս ե­լույ­թը մեկ բան միան­շա­նակ մատ­նան­շում է: Այն, որ ռու­սա­հայ գոր­ծա­րար դաշ­տը զգում է Մոսկ­վա­յում Հա­յաս­տա­նի, ա­վե­լի կոնկ­րետ՝ նի­կո­լիզ­մի հան­դեպ ստեղծ­վող ծայ­րա­հեղ նե­գա­տիվ վե­րա­բեր­մուն­քը եւ մի վեր­ջին փորձ են կա­տա­րում, որ ի­րա­վի­ճակը վերջ­նա­կա­նա­պես չտե­ղա­փոխ­վի ծայ­րա­հեղ հար­թութ­յուն: Հաշ­վի առ­նե­լով, որ մի­գու­ցե այս ա­մե­նի արդ­յուն­քում պար­զա­պես Հա­յաս­տան չմնա, որ Նի­կո­լից հե­տո հնա­րա­վոր լի­նի նրա ա­վե­րա­ծութ­յուն­նե­րը շտկել:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ Աբրահամյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված