⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)

ՆԻԿՈԼԱՄԻՐԶՈՅԱՆԱԿԱՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՌՆՏՈՒ Է ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻՆ

Միջազգային

Նի­կոլ­յան թիմն այս օ­րե­րին փոր­ձում է նա­խօ­րեին Բ­լին­քե­նի եւ Ա­րո­յի ստո­րագ­րած փաս­տա­թուղ­թը ներ­կա­յաց­նել` որ­պես մի ինչ-որ մե­ծա­գույն ձեռք­բե­րում: Ռու­սա­կան քա­րոզ­չա­կան դաշտն էլ իր հեր­թին փոր­ձում է այն ներ­կա­յաց­նել` որ­պես մե­ծա­գույն դա­վա­ճա­նութ­յուն: Ի­րա­կա­նում ա­մեն ինչ խո­սում է այն մա­սին, որ այդ եր­կու մո­տե­ցումն էլ, մեղմ ա­սած, կա­րե­լի է ծայ­րա­հե­ղութ­յուն հա­մա­րել:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ի­րա­կա­նում փաս­տը սա է՝ ինչ­քան էլ որ խո­սեն հայ-ա­մե­րիկ­յան ռազ­մա­վա­րա­կան հարա­բե­րութ­յուն­նե­րից, այս պա­հին նման բան գո­յութ­յուն չու­նի: Այ­սինքն, Բ­լին­քե­նի եւ Ա­րո­յի ստո­րագ­րած փաս­տա­թուղթն ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում, որ Հա­յաս­տանն ու ԱՄՆ-ն­ ան­ցել են ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան դաշտ՝ այդ տեր­մի­նի ա­մե­նա­հաս­կա­նա­լի ի­մաս­տով: «ԱՄՆ պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բ­լին­քե­նը եւ ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Ա­րա­րատ Միր­զո­յա­նը ե­րեկ տվել են ԱՄՆ-ի եւ Հա­յաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տան­քի մեկ­նար­կը, ին­չը դար­ձել է հեր­թա­կան փուլ երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում»,- հայտ­նեց Պետ­դե­պար­տա­մեն­տը: Այ­սինքն, ըն­դա­մե­նը ստեղծ­վել է ո­րո­շա­կի նպա­տակ­ներ հե­տապն­դող հանձ­նա­ժո­ղով, եւ ստո­րագր­ված փաս­տա­թուղթն էլ ըն­դա­մե­նը դրա կա­նո­նադ­րութ­յունն է: Հենց այդ­պես էլ փաս­տա­թուղ­թը կոչ­վում է՝ «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան եւ Ա­մե­րի­կա­յի Միաց­յալ Նա­հանգ­նե­րի միջեւ Ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան կա­նո­նադ­րութ­յուն»: Ոչ թե հռչա­կա­գիր, պայ­մա­նա­գիր կամ միջ­պե­տա­կան փաս­տաթղ­թի այլ տե­սակ, այլ պար­զա­պես կա­նո­նադ­րութ­յուն, ո­րը ֆիք­սել են եր­կու պե­տա­կան գե­րա­տես­չութ­յուն­ներ, ո­րը կող­մե­րին գործ­նա­կա­նում ո­չինչ չի պար­տադ­րում: Ըստ այդմ, մեծ հարց է, թե այդ կա­նո­նադ­րութ­յունն ու դրա հի­ման վրա ստեղծ­վող հանձ­նա­ժո­ղովն ինչ ըն­թա­ցիկ գոր­ծու­նեութ­յուն կու­նե­նա, դա ուր կտա­նի եւ եր­բե­ւէ կհաս­նի՞ եր­կու երկր­նե­րի մի­ջեւ, այն է՝ պե­տա­կան մա­կար­դա­կով գոր­ծըն­կե­րա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի:

Ըստ այդմ, ներ­հա­յաս­տան­յան քա­րոզ­չութ­յու­նը, թե էս է, ա­մե­րի­կա­ցի­նե­րը կգան, մեզ կփրկեն, գո­նե այս փաս­տաթղ­թով ո­րե­ւէ ռեալ հիմք չու­նի: Ինչ­պես որ ռեալ չեն ռու­սա­կան քա­րոզ­չա­կան դաշ­տում պտտվող պնդում­նե­րը, թե սա ինչ-որ ա­հա­վոր դա­վա­ճա­նութ­յուն էր. ոչ, այս, ան­գամ ա­վե­լի բարձր կար­գի ա­մե­նա­բազ­մա­պի­սի փաս­տաթղ­թեր Հա­յաս­տա­նը մինչ այս էլ ա­րեւմտ­յան տար­բեր երկր­նե­րի հետ ստո­րագ­րել է, եւ դա ինչ-որ ա­հա­վոր հե­տե­ւանք­նե­րի չի տա­րել:

ԻՆՉՈՒ Է ՄՈՍԿՎԱՆ ՆՅԱՐԴԱՅՆԱՑԵԼ

­Բայց ա­հա, ռուս­նե­րը նյար­դայ­նա­ցած են ոչ միայն քա­րոզ­չա­կան, այլ նաեւ՝ պաշ­տո­նա­կան դաշ­տում: Ընդ ո­րում, այս­տեղ խնդի­րը ոչ թե միայն այս փաս­տա­թուղթն է, այլ այն ընդ­հան­րա­կան գոր­ծու­նեութ­յու­նը, ո­րը նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­ներն այս փու­լում ծա­վա­լել են: Նախ՝ «դե­պի Եվ­րո­պա» օ­րենսդ­րա­կան նա­խա­ձեռ­նութ­յու­նը, ա­պա ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ փաս­տա­թուղ­թը, գրե­թե ան­մի­ջա­պես էլ ՀՀ ԱԳՆ հրա­վի­րե­ցին ռու­սա­կան դես­պա­նին՝ ինչ-որ բո­ղոք ներ­կա­յաց­նե­լով: Այ­սինքն, խոսքն ըն­դա­մե­նը մեկ փաս­տաթղ­թի մա­սին չէ, այլ այն ընդ­հան­րա­կան կուր­սի, ո­րը ծա­վալ­վում է հա­կա­ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ, եւ ո­րի տակ ռու­սա­կան կող­մը, բնա­կա­նա­բար, միան­գա­մայն լուրջ շար­ժա­ռիթ­ներ տես­նում է: Այս­պես, եւս մեկ ան­գամ Եվ­րամիութ­յան թե­մա­յին անդ­րա­դար­ձավ ՌԴ փոխ­վար­չա­պետ, Հա­յաս­տան-­Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ խմբում ՌԴ ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը՝ նշե­լով, որ Եվ­րա­միութ­յանն ան­դա­մակ­ցութ­յան գոր­ծըն­թա­ցը սկսե­լու մա­սին Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յան՝ խորհր­դա­րա­նին օ­րի­նա­գիծ ու­ղար­կե­լու ո­րո­շու­մը ի­րա­վա­բա­նո­րեն պար­տա­վո­րեց­նող քայլ է եւ պետք է գնա­հատ­վի որ­պես Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յու­նից (ԵԱՏՄ) դուրս գա­լու նա­խա­ձեռ­նութ­յուն: Նաեւ, որ դա ար­դեն իսկ իր նե­գա­տիվ ազ­դե­ցութ­յունն ու­նի Հա­յաս­տա­նի հա­մար՝ այս ֆո­նին ռու­սա­կան բիզ­նեսն ար­դեն սկսել է ո­րո­շա­կի ո­լորտ­նե­րում կրճա­տել գոր­ծու­նեութ­յու­նը հայ­կա­կան շու­կա­յում։ «2025 թվա­կա­նի հուն­վա­րի 9-ին, Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յու­նը ի­րա­վա­կան ա­ռու­մով նշա­նա­կա­լի քայլ կա­տա­րեց՝ ա­ջակ­ցե­լով ԵՄ ան­դա­մակ­ցութ­յան գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը հռչա­կող օ­րի­նագ­ծին։ Սա է այս ի­րա­վի­ճա­կի ա­ռանձ­նա­հատ­կութ­յու­նը։ Սա Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յան ո­րո­շումն էր, եւ մենք այն դի­տար­կում ենք որ­պես ԵԱՏՄ-ից Հա­յաս­տա­նի դուրս գա­լու սկիզբ»,- ա­սել է Օ­վեր­չու­կը։ Այ­սինքն, ան­կախ այն բա­նից, թե նի­կոլ­յան իշ­խա­նությո­ւն­ներն ինչ­պես կմեկ­նա­բա­նեն ի­րենց քայ­լե­րը, Մոսկ­վա­յում ի­րա­վի­ճակն ըն­կա­լում են հենց այդ­պես՝ հա­մա­րում են, որ Հա­յաս­տա­նը սկսել է ԵԱՏՄ-ից դուրս գա­լու գոր­ծըն­թաց: Ընդ ո­րում, Օ­վեր­չու­կը կրկնեց այն հե­տե­ւանք­նե­րը, ո­րը նման ի­րա­վի­ճա­կում սպա­սում է Հա­յաս­տանին. ան­ցած տար­վա 11 ա­միս­նե­րին. «Ռու­սաս­տա­նի եւ Հա­յաս­տա­նի միջեւ ապ­րան­քաշր­ջա­նա­ռութ­յու­նը կազ­մել է 11,6 մի­լիարդ դո­լար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 մի­լիարդ դո­լար, մինչ­դեռ ԵՄ-ի հետ առեւ­տու­րը մի քա­նի ան­գամ ա­վե­լի փոքր է եւ ն­վա­զում է»: Ակ­նարկն ա­ռա­վել քան թա­փան­ցիկ է՝ դե­պի ԵՄ-ի կո՞ւրս են Նի­կո­լենք վերց­նում, ո­րը հա­զիվ թե դրա­կան ա­վարտ ու­նե­նա, բայց փո­խա­րե­նը այդ 12 մի­լիար­դը կդառ­նա 0:

Ընդ ո­րում, խնդի­րը միայն ապ­րան­քաշր­ջա­նա­ռութ­յան զրո­յա­ցու­մով եւ պաշ­տո­նա­կան այդ ակ­նարկ­նե­րով չէ, որ ա­վարտ­վում է: Ռու­սա­հա­յե­րի մեր տար­բեր աղբ­յուր­ներ հայտ­նում են, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս հա­յութ­յան շրջա­նակ­նե­րում ծայ­րա­հե­ղո­րեն սրվել են մտա­վա­խութ­յուն­նե­րը: Այ­սինքն, Ռու­սաս­տա­նում նկա­տե­լիո­րեն կոշ­տա­նում է միգ­րա­ցիոն քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, եւ մեր աղբ­յուր­նե­րը հայտ­նում են, որ այդ ֆո­նին՝ հա­յութ­յա­նը սկսել են նա­յել էլ ա­վե­լի կոշտ հա­յաց­քով, ան­կախ ԵԱՏՄ-ի հաշ­վին մեր դեռ ու­նե­ցած ար­տո­նութ­յուն­նե­րից:

ՈՒՐ Է ԳՆՈՒՄ ԱՅՍ ԽԱՂԸ

Եվ ա­հա, ԵԱՏՄ-ին էլ գու­մար­վե­լու ե­կավ ԱՄՆ-ի թե­ման, ո­րի հետ կապ­ված ոչ պա­կաս կոշտ մե­սիջ ստաց­վեց ՌԴ Դաշ­նութ­յան խորհր­դի մի­ջազ­գա­յին գոր­ծե­րի կո­մի­տեի նա­խա­գահ Գ­րի­գո­րի Կա­րա­սի­նից. «Վա­խե­նում եմ, որ Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի քա­ռատ­րոփ ակ­տի­վութ­յու­նը բո­լո­րի հետ եւ ա­մեն ին­չում հա­մա­գոր­ծակ­ցութ­յան վե­րա­բեր­յալ տար­բեր տե­սա­կի պար­տա­վո­րեց­նող աս­տաթղ­թե­րի ստո­րագր­ման հար­ցում կա­րող է անս­պա­սե­լի եւ բարդ հե­տե­ւանք­ներ ու­նե­նալ այս երկ­րի եւ նրա ժո­ղովր­դի հա­մար… Պատ­մութ­յու­նից գի­տենք, որ քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ ա­զար­տը հա­ճախ բե­րում է բնավ ոչ սպա­սե­լի արդ­յունք­նե­րի»,- գրել է նա։

Բ­նա­կա­նա­բար, շատ պարզ հարց է ա­ռա­ջա­նում՝ իսկ այդ ի՞նչ է նի­կոլ­յան խուն­տան ակն­կա­լում Ա­րեւ­մուտ­քից, որ նման ռիս­կա­յին ուղ­ղութ­յուն է մտել: Ա­րո­յի հետ փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու ֆո­նին ա­մե­րիկ­յան կող­մը ներ­կա­յաց­րեց, թե ինչ կար­գի տնտե­սա­կան գոր­ծըն­կեր է Հա­յաս­տա­նի հա­մար. «Մինչ օրս Միաց­յալ Նա­հանգ­նե­րը մոտ 3,3 մլրդ դո­լար է ներդ­րել Հա­յաս­տա­նում՝ ա­ջակ­ցե­լու հա­մար ժո­ղովր­դա­վա­րա­կան բա­րե­փո­խում­նե­րին, տնտե­սա­կան ա­ճին եւ կա­յու­նութ­յանն ու մար­դա­սի­րա­կան օգ­նութ­յա­նը, նե­րառ­յալ 340 մլն դո­լար՝ սկսած 2021-ից»: Տա­րե­կան 100 մի­լիո­նից էլ պա­կաս, եւ հա­նուն դրա՞ են ռի­կի տակ դրել Ռու­սաս­տա­նի հետ տա­րե­կան 12 մի­լիար­դից ա­վել ա­ռեւ­տու­րը:

Չ­նա­յած, դա­տե­լով այս նոր փաս­տաթղ­թից, խոսքն ար­դեն ան­գամ ռիս­կի մա­սին չէ, այլ այդ ծա­վալ­նե­րի բա­ցա­հայտ ոչն­չաց­ման: Հի­շեց­նենք՝ ինչ­պես ար­դեն աս­վել է, Բ­լին­քե­նի եւ Ա­րո­յի այս փաս­տա­թուղ­թը, թեեւ հիմ­նա­կա­նում «բա­րի ցան­կութ­յուն­նե­րի» շա­րան է, բայց նաեւ են­թադ­րում է Հա­յաս­տա­նի հա­մար մի շարք կոնկ­րետ պար­տադ­րանք­ներ: Այդ թվում՝ «Հա­յաս­տա­նը եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը մտա­դիր են աշ­խա­տան­քա­յին խումբ նա­խա­ձեռ­նել՝ ամ­րապն­դե­լու եր­կա­կի օգ­տա­գործ­ման ապ­րանք­նե­րի ար­տա­հան­ման վե­րահս­կո­ղութ­յան կի­րար­կու­մը…»: Ընդ ո­րում, այդ աշ­խա­տան­քա­յին խում­բը շատ ա­րագ կստեղծ­վի եւ կգոր­ծի:

­Պար­զա­բա­նենք, թե ին­չի մա­սին է խոս­քը: Նախ, Հա­յաս­տա­նի սահ­մա­նը դեռ հա­մար­վում է ԵԱՏՄ-ի սահ­ման: Ու հի­մա, պատ­կե­րաց­րեք, ռուս­նե­րին մեր մաք­սա­կե­տե­րից հա­նե­ցին, թե՝ կա­րող ենք ինք­ներս հսկել, ան­կախ եր­կիր ենք: Ու փո­խա­րե­նը, ինչ-որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի են բե­րե­լու մեր այդ «ան­կախ մաք­սա­կե­տեր», այն է՝ ԵԱՏՄ-ի սահ­ման՝ մո­նի­տո­րինգ ա­նե­լու: Սա ար­դեն իսկ Հա­յաս­տա­նին ԵԱՏՄ-ից հե­ռաց­նե­լու բա­վա­րար հիմք կա­րող է դառ­նալ: Հա­ջոր­դը: Այն, որ Հա­յաս­տա­նի ապ­րան­քաշր­ջա­նա­ռութ­յու­նը ռե­կոր­դա­յին ա­ճեր ու­նե­ցավ ռու­սա­կան ապ­րանք­նե­րը վե­րար­տա­հա­նե­լու, դե­պի Ռու­սաս­տան ո­րո­շա­կի ապ­րանք­նե­րի մուտք ա­պա­հո­վե­լու հաշ­վին, եւ ո­րի մի­ջո­ցով հա­յաս­տան­յան բյու­ջեն էա­կան մի­ջոց­ներ էին մտնում, հի­մա, պարզ­վում է, որ կբե­րեն ա­մե­րի­կա­ցի­նե­րին, եւ վերջ՝ ռուս­ներ­ը պար­զա­պես կփո­խեն ապ­րանք­նե­րի ար­տա­հան­ման-ներ­մուծ­ման այդ ուղ­ղութ­յու­նը, իսկ Հա­յաս­տանն էա­կան կո­րուստ­նե­րի ա­ռաջ կկանգ­նի: Բ­նա­կա­նա­բար, Նի­կոլն էլ դրա­նից հե­տո էլ ա­վե­լի կսրի հար­կա­յին տե­ռո­րը, եւ վերջ­նա­կա­նա­պես տնտե­սութ­յան այս մնա­ցորդ­նե­րի հե­րը կա­նիծ­վի:

­Մի­գու­ցե այս միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան կո­րուստ­նե­րը մի տեղ մեղմ­վեին, ե­թե Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հետ կապ­ված ինչ-որ լուրջ ա­ռա­ջարկ գար Վա­շինգ­տո­նից: Բայց ոչ, հայ-ա­մե­րիկ­յան «ռազ­մա­վա­րա­կան» հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն ըն­դա­մե­նը սահ­մա­նում է. «Հաշ­վի առ­նե­լով հա­մաշ­խար­հա­յին խա­ղա­ղութ­յան եւ կա­յու­նութ­յան սպառ­նա­լիք­նե­րի տեւա­կա­նութ­յու­նը՝ Հա­յաս­տա­նը եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը մտա­դիր են ընդ­լայ­նել ի­րենց պաշտ­պա­նա­կան եւ­ անվ­տան­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ծրագ­րե­րի ծա­վա­լը, այդ թվում՝ ա­ռա­ջի­կա տար­վա ըն­թաց­քում նա­խա­ձեռ­նե­լով երկ­կողմ պաշտ­պա­նա­կան խորհր­դակ­ցութ­յուն­ներ, եւ մաս­նա­գի­տա­կան ռազ­մա­կան ու­սուց­ման մի­ջո­ցով՝ ա­ջակ­ցել Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րին»: Ա­սենք, ՀՀ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Սու­րեն Պա­պիկ­յա­նը եւս նա­խօ­րեին հաս­տա­տեց, որ Բ­լին­քե­նի խոս­քե­րը՝ մաք­սա­յին եւ սահ­մա­նա­յին հսկո­ղութ­յան խումբ ու­ղար­կե­լու մա­սին, հայ­կա­կան բա­նակի հետ կապ չու­նեն: Այ­սինքն, Հա­յաս­տա­նի հա­մար անվ­տան­գա­յին հար­ցեր, դրա բուն ի­մաս­տով, չեն լու­ծե­լու:

­Թե­րեւս, այս ի­րա­վի­ճա­կում ա­նի­մաստ է դառ­նում ան­գամ հար­ցը, թե ին­չու են հե­ռա­ցող Բ­լին­քե­նի հետ ստո­րագ­րել մի փաս­տա­թուղթ, ո­րը Հա­յաս­տա­նին ո­չինչ չտա­լով, միա­ժա­մա­նակ սպառ­նում է միան­գա­մայն լուրջ քա­ղա­քա­կան, անվ­տան­գա­յին եւ տնտե­սա­կան հե­տե­ւանք­նե­րով. հրա­ման է, կա­տա­րում են: Խոր­քա­յին ի­մաստն էլ կա­րե­լի է կռա­հել. այն, որ ա­մե­նա­շատն Ա­լիե­ւը եւ Էր­դո­ղա­նը կշա­հեն, ե­թե Հա­յաս­տա­նը դուրս գա ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, դա հաս­տատ է: Նի­կոլն էլ, ե­թե ու­ղիղ ձեւով ա­սի, թե՝ դուրս եմ գա­լիս, կա­րող է լուրջ խնդիր­նե­րի ա­ռաջ կանգ­նել: Այլ բան, որ կա­րո­ղա­նան Մոսկ­վա­յին այն­քան նյար­դա­յնաց­նեն, որ ինքն ա­սի՝ հե­ռաց­նում ենք: Բայց նման է, որ Կ­րեմ­լում դա լավ հաս­կա­նում են, եւ «հայ գոր­ծըն­կեր­նե­րի» հետ նման ծայ­րա­հեղ սրա­ցում­նե­րի դեռ չեն գնա: Իսկ ե­թե հնա­րա­վոր լի­նի Թ­րամ­փի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գալ, ա­պա ի­րա­վի­ճա­կը կա­րող է հիմ­նո­վին փոխ­վել, ան­կախ Ա­րո­յի ստո­րագ­րած փաս­տաթղ­թե­րից:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված