Արման Ծառուկյանը մոտ ապագայում հնարավորություն չի ստանա տիտղոսային մենամարտ անցկացնել. UFC
Սպորտ
UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը մոտ ապագայում տիտղոսի համար պայքարելու շանս չի ստանա:
«Ես չեմ ուզում, որ որևէ մեկը վնասվածքով մենամարտի: Մենք նախկինում էլ ունեցել ենք նման դեպքեր. Տեսնենք, թե ինչ կլինի հետո:
Ծառուկյանը բաց թողեց իր հնարավորությունը: Հաջորդ տիտղոսային մենամարտին նա շանս չի ստանա: Պետք է վերադառնա տիտղոսային պայքարի:
Չգիտեմ նա կարող էր այսօր մենամարտել, թե ոչ: Միայն նա գիտի այդ հարցի պատասխանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դանա Ուայթը։