Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

«Հրապարակ». Տավուշում պայքար են ուզում՝ առաջնորդ չկա

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում են տարածքներ հանձնել Կիրանց-Ոսկեպար հատվածից:

Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանը մեզ ասաց, որ խոսքը վերաբերում է «Ոսկեպարի եռանկյունի» կոչվող հատվածին, որն ունի խիստ կարեւոր ռազմավարական նշանակություն, եւ այն Ադրբեջանին հանձնելու դեպքում մի շարք տարածքներ, այդ թվում` գազատարը, ճանապարհը, անցնում են թշնամու վերահսկողության տակ: Տեղի բնակիչները, որոնք անցած տարվա գարնանը` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ գերակտիվ էին, այժմ էլ վճռական են տրամադրված, չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել, պատրաստվում են փողոց դուրս գալ եւ պայքարել, սակայն մեզ ասացին, որ կա առաջնորդի խնդիր:

Մարդիկ ցանկանում են ամեն գնով պահել իրենց հողերը, բայց կարծում են, որ պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ միայնակ անզոր են, իրենց ուժեղ, խելացի եւ չընկրկող առաջնորդ է հարկավոր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ