Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Կրթվելը նորաձև է» արշավի նպատակն է, որ 100 դրամն անխախտ և աներեր չմնա իր դիրքում․ Աննա Հակոբյան

Մամուլի տեսություն
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է տրանսպորտի թանկացման հետ կապված դժգոհություններին․
 
«Առաջին երկու լուսանկարում 2013 թվականի հուլիս ամսվա հայկական մամուլի հրապարակումներ են։
Հաջորդ երկու լուսանկարում 2025 թվականի հունվար ամսվա հայկական մամուլի հրապարակումներն են։
«Ժպտալով վճարում ենք 100 դրամ եւ իջնում»,- կոչ է արվում 2013 թվականի հուլիսին։
«Մենք նաեւ որորշել ենք բոյկոտի ձեւը՝ դնում ենք 100 դրամ ու անցնում»,- ասվում է 12 տարի անց՝ այսօր։
#կրթվելընորաձեւէ արշավի նպատակը սովորելն է տասնամյակներով ՏԵՂՈՒՄ ՉԴՈՓԵԼ:
Որպեսզի քաղաքական գործիչը կամ դրան հավակնողը տեղում չդոփի եւ տասնամյա հնության բառամթերքով չխոսի։
 
Որպեսզի լրատվամիջոցները տեղում չդոփեն եւ տասնամյա հնության հմտություններով չաշխատեն, երբ նյութերի ամսաթվերին չնայելու դեպքում չես էլ կռահի, որ դրանց միջեւ մեկ տասնամյակ կա։
 
Որպեսզի պատկան մարմինները տեղում չդոփեն եւ նույն մարտահրավերին նույն կերպ չարձագանքեն։ Կամ առհասարակ՝ բոլոր մարտահրավերներին նույն կերպ չարձագանքեն։
 
Եւ վերջապես, որպեսզի մեր սոցիալական վիճակը տեղում չդոփի, եւ տասնամյակները գլորվելով չանցնեն, իսկ 100 դրամը անխախտ եւ աներեր մնա իր դիրքում»։
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ