Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում

ՌՈՒՍԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ» ԿԱ

Միջազգային

Թ­րամ­փի ընտր­վե­լուց հե­տո մեկ կան­խա­տե­սում մաս­սա­յա­կան շրջա­նա­ռութ­յան մեջ մտավ. ե­թե նա կարո­ղա­նա ան­փոր­ձանք հաս­նել մին­չեւ ի­նա­գու­րա­ցիա, ա­պա 20.02.2025թ. ամ­սա­թի­վը կդառ­նա պատ­մա­կան մասշ­տա­բի ջրբա­ժան՝ հուն­վա­րի 20-ից ա­ռաջ եւ հե­տո: Եվ այն, որ հենց նույն օ­րը երկն­քում դիտ­վեց այնպի­սի հազ­վա­դեպ ե­րե­ւույթ, ինչ­պի­սին է «վեց մո­լո­րակ­նե­րի շքեր­թը», հիմք դար­ձավ նաեւ տա­րաբ­նույթ աստ­ղա­գու­շակ-կան­խա­տե­սող­նե­րի հա­մար՝ այդ օ­րը նաեւ ի­րենց «մաս­նա­գի­տա­կան» տե­սանկ­յու­նից հռչա­կել մեծ շրջա­դարձ:

ԲԱ ԱՌԱՆՑ ԲԼԻՆՔԵՆԻ ՄԻՐԶՈՅԱՆՆ Ի՞ՆՉ ԱՆԻ

­Բայց գանք մեզ հա­մար ա­մե­նա­կա­րե­ւո­րին՝ Հա­յաս­տա­նին. մեր երկ­րին Թ­րամ­փի երկ­րորդ նա­խա­գա­հութ­յու­նը ո­րե­ւէ շրջա­դար­ձա­յին բան խոս­տա­նո՞ւմ է: Չ­նա­յած, որ նման հե­ռան­կար­ներ այս պա­հին էլ են տե­սա­նե­լի, հու­շում են ե­թե ոչ աստ­ղա­գու­շա­կա­յին կան­խա­տե­սում­նե­րը, ա­պա գո­նե պարզ տրա­մա­բա­նութ­յու­նը: Հիմ­նա­կան փաս­տը սա է. ա­մե­րիկ­յան է­լի­տա­յի այն հատ­վա­ծը, ո­րի հետ նի­կոլ­յան խուն­տան ակ­տի­վո­րեն գոր­ծակ­ցում էր, եւ ո­րը Հա­յաս­տա­նի հետ կապ­ված միան­գա­մայն կոնկ­րետ ծրագ­րեր էր ի­րա­կա­նաց­նում եւ փոր­ձում էր ի­րա­կա­նաց­նել, հի­մա ար­դեն «թամ­բին նստած չէ»: Ա­մե­նա­պարզ օ­րի­նա­կը. եթե մինչ այս Միր­զո­յան Ա­րոն ար­դեն նախ­կին պետ­քար­տու­ղար Բ­լին­քե­նի օ­ֆիս գնում-գա­լիս էր հա­մար­յա «աշ­խա­տան­քա­յին ռե­ժի­մով», իսկ ա­մե­նա­վեր­ջին պա­հին նրա հետ ջան-ջիգ­յա­րա­յին տո­նայ­նութ­յամբ ինչ-որ «ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն» էր ստո­րագ­րում, հի­մա ար­դեն մեծ հարց է, թե Բ­լին­քե­նին փո­խա­րի­նե­լու ե­կած Մար­կո Ռու­բի­նո­յի գրա­սեն­յա­կի պա­հա­կախմ­բից այն կողմ կկա­րո­ղա­նա՞ անց­նել:

Իսկ սա ըն­դա­մե­նը հռե­տո­րա­կան բնույ­թի հարց չէ: Քա­նիցս է ֆիքս­վել, որ Ա­րոն ա­մե­նայն ջա­նա­սի­րութ­յամբ ա­ռաջ­նորդ­վում էր հենց այն քա­ղա­քա­կան կուր­սով, ո­րը գա­լիս էր Բ­լին­քե­նի աշ­խա­տա­սեն­յա­կից, ե­թե ան­գամ Նի­կո­լը կոնկ­րետ գրված­նե­րով բո­լո­րո­վին այլ մտքեր էր հնչեց­նում: Դա պարզ ե­րե­ւաց, օ­րի­նակ, այն պա­հին, երբ Ա­րեւ­մուտ­քին պետք էր Ար­ցա­խը լիո­վին հա­յա­թա­փել եւ այդ ֆո­նին ա­րագ-ա­րագ հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքել: Ճիշտ է, հե­տո Ա­լիեւն այդ գոր­ծըն­թա­ցից «թռավ», սա­կայն փաստն այն է, որ Ա­րոն ան­գամ Թ­րամ­փի ընտր­վե­լուց հե­տո էր հա­վա­տար­մո­րեն մնում բլին­քե­նա­կան այդ խա­ղի տի­րույ­թում: Ինչ­պես, ա­սենք, ե­ղավ ան­ցած դեկ­տեմ­բե­րի սկզբնե­րին Մալ­թա­յում, երբ Բ­լին­քենն իր «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի» ստո­րագր­ման մի վեր­ջին փորձ ա­րեց՝ Բայ­րա­մով-­Միր­զո­յան հան­դիպ­ման մի­ջո­ցով, Ա­րոն ա­մե­նայն պատ­րաս­տա­կա­մութ­յամբ հա­մա­ձայն­եց այդ հան­դիպ­մա­նը, իսկ ադր­բե­ջա­նա­կան կող­մը հեր­թա­կան ան­գամ մեր­ժեց:

­Կարճ ա­սած, ե­թե հա­նուն բլին­քեն­յան այդ ծրագ­րե­րի, Նի­կոլն ու Ա­լիեւն այս ըն­թաց­քում տա­րաբ­նույթ զի­ջում­նե­րի գնա­ցին Բաք­վի հան­դեպ, դրա­նով ահ­ռե­լի վնաս հասց­նե­լով Հա­յաս­տա­նին, հի­մա ար­դեն պարզ­վում է, որ ո´չ Բ­լին­քե­նը կա եւ ո´չ­ էլ նրա այդ ծրագ­րե­րը: Ու շատ մեծ հարց է, թե նոր պետ­քար­տու­ղա­րը բլին­քեն­յան այդ ռազ­մա­վա­րութ­յան ո՞ր մա­սը կպա­հի իր զի­նա­նո­ցում կամ, առ­հա­սա­րակ, ո­րե­ւէ բան կպա­հի՞: Հաշ­վի առ­նե­լով գլո­բալ հար­ցե­րի շուրջ այն ար­մա­տա­կան տար­բե­րութ­յու­նը, ո­րը կա ԱՄՆ նախ­կին՝ բայ­դեն­յան եւ ներ­կա՝ թրամփ­յան հա­յացք­նե­րում: Այդ թվում, ա­ռա­ջին հեր­թին, Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սով: Այ­սինքն, ա­մե­րիկ­յան նախ­կին վար­չախմ­բի ծրագ­րե­րը են­թադ­րում էին Հա­րա­վա­յին Կով­կա­սը Ռու­սաս­տա­նի դեմ երկ­րորդ ճա­կա­տի վե­րա­ծում, ին­չը շատ լավ հաս­կա­ցավ Թ­բի­լի­սին, եւ ին­չը չհաս­կա­ցավ կամ ի­րեն չհաս­կա­ցո­ղի տեղ դրեց նի­կոլ­յան թի­մը՝ մտնե­լով այդ խա­ղի մեջ ու մին­չեւ վերջ սրե­լով ռուս­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Իսկ ա­հա ներ­կա վար­չա­կազ­մը բո­լո­րո­վին այլ ռազ­մա­վա­րութ­յու­նից է խո­սում՝ հիմն­ված Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ոչ թե սրե­լու, այլ՝ լե­զու գտնե­լու տես­լա­կա­նի վրա: Դա նախ նշա­նա­կում է, որ այն բո­լոր կո­րուստ­նե­րը, ո­րոնք կրեց Հա­յաս­տա­նը՝ այդ­քան պատ­րաս­տա­կա­մո­րեն բլին­քեն­յան խա­ղե­րը խա­ղա­լու արդ­յուն­քում, դար­ձան ա­նի­մաստ՝ ան­գամ նի­կոլ­յան վար­չախմ­բի տրա­մա­բա­նութ­յամբ: Էլ ա­վե­լի վատ. հի­մա, երբ չկան բլին­քեն­յան այդ ծրագ­րե­րը, հի­մա նաեւ նրանց հա­յաս­տան­յան մանկ­լա­վիկ­ներն են մնում «կոտ­րած տաշ­տա­կի ա­ռաջ»՝ պատ­կե­րա­ցում ան­գամ չու­նե­նա­լով, թե փո­խա­րի­նող­նե­րը «նոր տաշ­տա՞կ» են ա­ռա­ջար­կե­լու, թե՞, կո­պիտ ա­սած, թքած ու­նեն այս ուղ­ղութ­յամբ Բ­լին­քե­նի այդ բո­լոր ծրագ­րե­րի վրա, ինչ­քան էլ որ Ա­րոն. ակն­կա­լում է «ամ­րապն­դել հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը»: Ա­ռա­վել եւս, որ դրանք նաեւ բայ­դեն­յան ԱՄՆ-ի հա­մար ու­նե­ցան զրո­յա­կան է­ֆեկտ, կամ նույ­նիսկ բա­ցա­սա­կան, հաշ­վի առ­նե­լով, որ այդ կար­գի քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան արդ­յուն­քում է, որ բայ­դեն­յան թի­մը նման ջախ­ջա­խիչ պար­տութ­յուն կրեց: Եվ այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով, կա­րե­լի է ա­սել, որ Թրամ­փի մուտ­քը Ս­պի­տակ տուն ար­դեն իսկ շրջա­դար­ձա­յին նշա­նա­կութ­յուն ու­նի Հա­յաս­տա­նի հա­մար:

ՀԵՏ` ԴԵՊԻ ՄՈՍԿՎԱ

Այս­պի­սով, Նի­կոլն ու Ա­րոն մի ի­րա­վի­ճա­կում են, երբ պետք է նախ ի­րենք ի­րենց տան դա­սա­կան հար­ցի պա­տաս­խա­նը՝ «ինչ ա­նել»: Թե­րեւս ի­րենք էլ են հաս­կա­նում, որ հույս դնել Բ­լին­քե­նի կող­մից այս ուղ­ղութ­յամբ վե­րա­կա­ցու կարգ­ված Մակ­րո­նի կամ նույ­նիսկ խա­ղի ակ­տիվ մաս­նա­կից MI-6-ի վրա, միան­գա­մայն ան­հե­ռան­կա­րա­յին կլի­նի, ե­թե այդ խա­ղը գո­նե ձե­ւա­կա­նո­րեն կապ­ված չլի­նի Պետ­դե­պար­տա­մեն­տի հետ: Բայց երբ Ֆ­րան­սիա­յի եւ Բ­րի­տա­նիա­յի, ա­սենք նաեւ եվ­րո­պա­կան Գեր­մա­նիա­յի ու ան­գամ ԵՄ-ի բարձր ղե­կա­վա­րութ­յունն այդ­պես էլ չնկատ­վեց Թ­րամ­փի ի­նա­գու­րա­ցիա­յի ժա­մա­նակ, ա­պա ան­գամ Նի­կո­լը կա­րող է հաս­կա­նալ այդ մե­սի­ջի ի­րա­կան ի­մաս­տը:

Եվ այն, որ Թ­րամ­փի ի­նա­գու­րա­ցիա­յի հենց հա­ջորդ օ­րը Միր­զո­յան Ա­րոն մեկ­նեց Մոսկ­վա, ա­պա դա, ինչ­քան էլ որ ՀՀ ԱԳՆ-ից պնդեն, թե եր­կու ա­միս ա­ռաջ էր ծրագր­ված, մեկ է, դա միայն ակ­նար­կում է, որ Թ­րամ­փի ընտր­վե­լուց հե­տո Նի­կոլն ար­դեն մտա­ծում էր «ռե­զեր­վա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նի» մա­սին:

Մ­յուս կող­մից, պա­տա­հա­կան չէ, որ Ա­րո­յի այ­ցից ա­ռաջ Մոսկ­վան ար­դեն ներ­կա­յաց­րեց, թե ինչ հար­ցեր են քննար­կե­լու. «Բա­նակ­ցութ­յուն­նե­րի ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում է լի­նե­լու Հա­րա­վա­յին Կով­կա­սում տի­րող ի­րա­վի­ճա­կը՝ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ հա­վա­սա­րակշռ­ված կար­գա­վոր­ման հաս­նե­լու նպա­տա­կով»: Ա­պա նաեւ, բնա­կա­նա­բար, խոս­քը նաեւ ռուս-հայ­կա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, ռու­սա­կան ին­տեգ­րա­ցիոն հա­մա­կար­գե­րի (ԵԱՏՄ, ՀԱՊԿ) շրջա­նակ­նե­րում հե­տա­գա գոր­ծակ­ցութ­յան: Թե­րեւս ակ­նար­կը հաս­կա­նա­լի էր՝ կա­րե­լի է անց­նել հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վե­րա­բեռ­նա­վոր­ման, բայց ե­թե ոչ, լավ է միան­գա­մից այ­ցը չե­ղար­կեք, ա­սենք՝ հան­կար­ծա­հաս կո­րո­նա­վի­րու­սի ան­վան տակ: Ու այն, որ դեռ Ա­րոն Մոսկ­վա չհա­սած, Ա­լենն այս­տեղ սկսեց խո­սել, թե ո՞վ ա­սաց, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս ենք գա­լիս կամ կողմ կքվեար­կենք ԵՄ-ի ան­դա­մակ­ցութ­յա­նը, թե­րեւս ա­վե­լի նման էր պա­տաս­խան ռեակ­ցիա­յի:

Ինչ վե­րա­բե­րում է բուն Լավ­րով-­Միր­զո­յան հան­դիպ­մա­նը, ա­պա, ի­հար­կե, դեռ ժա­մա­նակ է պետք դրա ամ­բող­ջա­կան ի­մաս­տը պատ­կե­րաց­նե­լու հա­մար: Սա­կայն ո­րոշ նախ­նա­կան պատ­կե­րա­ցում­ներ կան: Մաս­նա­վո­րա­պես, որ փոքր ա­ռանձ­նազ­րույ­ցին հա­ջոր­դած ընդ­լայն­ված քննար­կում­նե­րը սկսե­լով, Լավ­րովն ա­սաց, որ Ռու­սաս­տա­նը պատ­րաստ է «ցու­ցա­բե­րել անհ­րա­ժեշտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն՝ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րում՝ 2020-2022թթ.-ին ե­րեք երկր­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի ձեռքբե­րած ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան: Մենք հա­մա­րում ենք, որ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներն այ­սօր էլ ակ­տո­ւալ են, ա­ռա­վել եւս տա­րա­ծաշր­ջա­նի ներ­կա ի­րա­վի­ճա­կի լույ­սի ներ­քո»:

Այ­սինքն, Մոսկ­վան շա­րու­նա­կում է օ­րա­կար­գում պա­հել հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հայտ­նի ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փի շրջա­նակ­նե­րում հան­գու­ցա­լուծ­ման տա­նե­լու տես­լա­կա­նը: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով, որ այլ սխե­մա այս պա­հին օ­րա­կար­գում պար­զա­պես չկա: Ա­մե­րիկ­յան «Բր­յու­սե­լի ձե­ւա­չա­փը», Բ­լին­քե­նի հե­ռա­նա­լով, պար­զա­պես այ­լեւս գո­յութ­յուն չու­նի: Ե­թե ան­գամ Վա­շինգ­տո­նից փո­խա­րի­նող ինչ-որ ա­ռա­ջարկ լի­նի, դրա հա­մար եր­կար ա­միս­ներ են պետք, նաեւ պայ­մա­նով, որ այդ ըն­թաց­քում հայ-ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յամբ բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րը պետք է սա­ռեց­վեն: Իսկ դա գո­նե Նի­կո­լի հա­մար լավ տար­բե­րակ չէ. սա­րե­րի հե­տե­ւում չեն հեր­թա­կան կամ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րը, ո­րոնց ե­թե Նի­կո­լը գնա ա­ռանց «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի», ստիպ­ված է լի­նե­լու շատ տհաճ ի­րո­ղութ­յուն­նե­րի ա­ռաջ կանգ­նել:

Իսկ ա­հա երկ­կողմ՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան հար­թա­կում որ­քան էլ խո­սեն պայ­մա­նագ­րի 80, 90 տո­կոս պատ­րաստ լի­նե­լու մա­սին, մեկ է, այն այդ­պես էլ 100 տո­կոս չի դառ­նում: Այս հար­թա­կում Նի­կո­լը բախ­վում է մի խնդրի, որն ի սկզբա­նե էր տե­սա­նե­լի. Բա­քուն ա­ռա­ջադ­րում է պա­հանջ­ներ, ո­րոնք ի­րա­կա­նաց­նել Նի­կո­լը պար­զա­պես չի կա­րող, եւ պա­տա­հա­կան չէ, որ նա­խօ­րեին Բայ­րա­մո­վը հեր­թա­կան ան­գամ բո­ղո­քում էր, թե «սայ­լը տե­ղից չի շարժ­վում»: Կարճ ա­սած, այս եր­կու ՝ ա­րեւմտ­յան եւ երկ­կողմ հար­թակ­նե­րում ժա­մա­նա­կը միան­շա­նակ Նի­կո­լի օգ­տին չի աշ­խա­տում, ե­թե չա­սենք, որ այդ ի­րա­վի­ճա­կը կա­րող է դառ­նալ նոր սրա­ցում­նե­րի տա­նող ճա­նա­պարհ:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Արդ­յուն­քում, որ միակ հար­թա­կը, որ­տեղ հնա­րա­վոր է ա­ռաջ­խա­ղա­ցում, ռու­սա­կան ե­ռա­կողմ ձե­ւա­չափն է, հաս­կա­նում են բո­լո­րը: Ա­ռա­վել եւս, որ գո­նե այս պա­հին էա­պես պա­կա­սել են ա­րեւմտ­յան այն ճնշում­նե­րը, ո­րոնք Նի­կո­լին նախ՝ 2022թ.-ին սկսված ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից հե­տո հետ քա­շե­ցին այդ հար­թա­կից, ա­պա պար­զա­պես ար­գե­լա­փա­կե­ցին այդ ուղ­ղութ­յամբ ո­րե­ւէ ռեալ քայլ: Այս պա­հին այդ ճնշում­նե­րը կա­րող են գալ միայն բրիտա­նա­կան գծով, բայց նաեւ, կրկնենք, հաշ­վի առ­նե­լով այն հա­կա­սութ­յուն­նե­րը, ո­րոնք միայն սրվում են Վա­շինգ­տո­նի եւ Լոն­դո­նի մի­ջեւ: Ճն­շում­ներ կա­րող են գալ նաեւ ա­մե­րիկ­յան ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րից, միայն թե այս թե­ւում խա­ղա­լով, Նի­կո­լը ստիպ­ված կլի­նի ցույց տալ, որ հա­կաթ­րամփ­յան դաշ­տում է:

Արդ­յուն­քում, թե­րեւս կա­րե­լի է մտա­ծել, որ Ա­րո­յի այս այ­ցով Նի­կո­լը ցույց է տա­լիս, որ կա­րող է օգտ­վել նման ա­ռի­թից եւ վե­րա­դառ­նալ ռու­սա­կան բա­նակ­ցա­յին դաշտ: Բայց դե­տա­լա­յին ի­մաս­տով հնա­րա­վո՞ր է, դեռ սպա­սենք:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված