Կկայանա «Ախթամար» լեգենդի սառցե շոուի միանգամայն նոր ձևաչափի պրեմիերան
Մշակութային
2025 թվականի փետրվարի 19-ին և 20-ին կկայանա սառցե շոուի միանգամայն նոր ձևաչափի պրեմիերան՝ սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացումը սառույցի վրա:
Գիրք նվիրելու օրը՝ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված մեծածավալ սառցե ներկայացումը «Ախթամար. Սիրո Լեգենդը» վերադառնում է սառցե ասպարեզ:
Վիթխարի արտադրության հիմքում օրիգինալ սյուժե է, որն առաջարկում է նոր հայացք հայտնի պատմությանը։ Մարզիկների դասական կատարումների և յուրօրինակ համարների համադրումը խոստանում են տպավորությունների անկրկնելի ելևէջներ ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ նորարարական լուծումների և վառ տպավորությունների սիրահարների համար:
Առաջին անգամ պատմության մեջ «Այս արենայի» ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Գեղասահորդները կվերափոխվեն ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների:
Հատուկ այս ներկայացման համար երաժշտությունը գրել է հայտնի կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին: Զգեստների դիզայներ՝ Կարինե Դնոյան:
Հսկայական էկրանը, տեխնոլոգիական հատուկ էֆեկտները, ջուրն ու կրակը կդառնան երևակայությունը ցնցող դեկորացիաներ, որտեղ կծավալվի սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմությունը:
Շուրջ 200 մասնագետների միջազգային թիմ է աշխատել, որպեսզի այս հսկայածավալ գաղափարը կյանքի կոչվի և աշխարհին ցուցադրվի հայոց երկրի ու հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հայ ժողովրդի հոգու վեհությունը:
Այս ընկերությունն արդեն 35 տարի է, ինչ գործունեություն է ծավալում շոու բիզնեսի ոլորտում՝ եվրոպական մի շարք երկրների, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի տարածքում: Ընկերությունը կազմակերպել է բազմաթիվ հայտնի աստղերի համերգներ և սառցե շոուներ
Հիշեցնենք, որ 2015 թվականի մարտի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Սառույցի արքաները» աննախադեպ շոուն՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Շոուի հաջողությունը ստիպեց նույն տարվա աշնանը իրականացնել ավելի հավակնոտ մտահղացում՝ «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE» շոուն:
Նույն թվականի արդեն նոյեմբերին շոուի մասնակիցները՝ շուրջ 320 հոգի, գեղասահքի, էստրադայի աստղեր, հանրահայտ երաժիշտներ, հայտնի մոդելավորողներ, Հայաստանի ջազ բենդը, ինչպես նաև Երևանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի սաները դարձան վառ և փառահեղ շոուի մաս, որը միավորելով արվեստի տարբեր ժանրերը, ստեղծեց շոուի մի նոր ձևաչափ՝ «Fashion on Ice»:
2016 թվականին Երևանի Մարզահամերգային համալիրի դահլիճը ցնցեց «Սառույցի արքաները» շոուի սառույցի և գեղասահորդների կրքերի վառ ու ինքնատիպ համադրությունը: Էքստրիմի համադրությամբ՝ շունչը կտրվելու աստիճանի համարձակ համարները հիացրեցին մարդկային երևակայությունը: Ապա վառ ու անմոռանալի տպավորությունների շարքը լրացրեց «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE» սառցե շոուն, որը մի քանի ժանրերի տարրերի համադրություն էր, և որը բացահայտեց նոր անուններ թե՛ գեղասահքի, թե՛ նորաձևության աշխարհում՝ ընձեռելով շնորհալի և տաղանդավոր հայ երիտասարդներին միջազգային ասպարեզ դուրս գալու հնարավորություն:
«Սառույցի թագավորները» և «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE»-ը աննախադեպ շոուներ էին՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Նախագծերը միավորել էին տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պրոֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ ու համբավ ունեն:
2018 թվականի նոյեմբերի 25-ին՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Սառույցի արքաները ներկայացնում են «Ախ Թամար» սառցե մյուզիքլը» շքեղ սառցե բեմականացման պրիմիերան: Այն սառցե շոուի միանգամայն նոր ձևաչափ էր: Ներկայացման առաջին հատվածում հանդիսատեսը վայելեց հանրահայտ մարզիկների անհատական կատարումները, որոնք գերել էին համաշխարհային բազմաթիվ սառցե բեմեր: Երկրորդ հատվածն առանձնահատուկ նվեր էր հայ հանդիսատեսի համար: Առաջին անգամ պատմության մեջ, համերգասրահում՝ հիասքանչ ու կախարդիչ երաժշտության ներքո կենդանացավ հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը:
Եվ ահա այսօր, որպես գեղեցիկ ավանդույթ, շարունակում են սառցե շոուների կազմակերպումը Երևանում և 2024 թվականի դեկտեմբերի 26-ին և դեկտեմբերի 28-ին հանդիսատեսին ներկայացրվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» յուրօրինակ շոուն սառույցի վրա (այնուհետև նախատեսվում են շրջագայություններ ամբողջ Եվրոպայում):
Նշենք, որ «Ձյունե թագուհու պատմությունը» մեծ շոուն տեղի է ունեցել լիակատար անշլագով ։ «Դա պարզապես հիանալի է, այս շոուն ստիպում է մարդկանց հավատալ հեքիաթին»,- հենց այս խոսքերով էր հանդիսատեսը դուրս էր գալիս «Ձյունե թագուհու պատմությունը» սառցե շոուն դիտելուց հետո: Այն առաջին անգամ է ցուցադրվել Հայաստանում։ Ավելին, սա առաջին սառցե շոուն է, որը ստեղծվել է հայ գեղասահորդների կողմից։
«Ձյունե թագուհու պատմությունը» սառցե շոուն լի էր ոչ միայն գեղեցիկ խորեոգրաֆիայով, այլև ֆանտաստիկ գեղեցիկ երաժշտությամբ: Մեղեդիներ, որոնք կարելի է լսել սրտով, որը գրել է տաղանդավոր կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, ինչպես նաև շքեղ կոստյումներով, որոնք ստեղծել է զգեստների նկարիչ Կարինե Դնոյանը: Ձայնի որակը բարձր մակարդակի վրա էր, և ներկայացումը հստակ տեսանելի էր գրեթե ցանկացած վայրից: Այդ հեքիաթը սովորեցնում է հավատալ բարուն, ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրական սիրո համար խոչընդոտներ չկան, և որ, նույնիսկ ամենաուժեղ կախարդանքն անզոր է մարդու սրտի առջև:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս փառահեղ սառցե ներկայացմանը մասնակցեցին հայաստանցի գեղասահորդներ: Սառույցի վրա գործողությունները ծավալվեց հայ անվանի կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հմայող երաժշտության ներքո։ Այն հեքիաթ է երեխաների և մեծահասակների համար՝ բարու և չարի պայքարի, ջերմության և սառցե սրտի մասին: Այն հրաշք է, որին հավատում ես: Կախարդական սահումները և օդային թռիչքները (չմուշկներով) կստեղծեն հեքիաթային մթնոլորտ, բեմում կատարվողի անիրականության զգացում:
«Ախ Թամար» սառցե ներկայացման պրոդյուսեր՝ Զառա Մխեյան, պարուսույց, ռեժիսոր, բեմադրիչԴմիտրի Լապշին, երաժշտությունը՝ Ալեքսեյ Գալինսկիի, զգեստների դիզայներ՝ Կարինե Դնոյան, հնչյունային պրոդաքշն՝ Ալեքսեյ Գալինսկի, «Ախ Թամար» սառցե ներկայացման գաղափարը՝ Էմիլ Կարատի: Սցենարը՝ Դավիթ Բաբայանի, գլխավոր խմբագիր՝ Մարգարիտա Խաչատրյան, ծրագրի տնօրեն՝ Անգելինա Բաբաջանյան, բեմադրիչի օգնական՝ գեղասահքի մարզիչ Գեղամ Վարդանյան, խորհրդատու՝ գեղասահքի մարզիչ Էլեն Համբարձումյան, տեսաարտադրության ղեկավար՝ Արտեմի Ռուբլյով UX/UI, դիզայներ՝ Մերի Գրիգորյան, կազմակերպիչ եւ պրոդաքշն՝ АППА եւ «Арт Продакшн»:
Տոմսարկղային օպերատոր՝ www.toms.am:
Տոմսերը կարող եք պատվիրել կայքում կամ հեռախոսով՝ 077 866 726: https://www.toms.am/am/ticket/5628 https://www.facebook.com/iceshowappapro/reels/appa-pro.ru