Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)

«Թրամփի 100-օրյա ծրագի՞րը», թե՞ հերթական «աֆյորան»

Միջազգային

Ուկրաինայի Զինված ուժերի դուրսբերում Կուրսկի շրջանից մինչև Զատիկ և խաղաղություն մինչև մայիսի 9-ը.

Ամերիկյան ապա նաեւ` ուկրաինական ԶԼՄ-ները հրապարակեն են «Թրամփի 100-օրյա ծրագիրը», որը նախատեսում է մինչև մայիսի 9-ը հակամարտությունը դադարեցում։ Փաստաթղթում նկարագրված կետերը մասամբ համընկնում են Թրամփի և Քելլոգի արդեն իսկ հայտարարված դրույթների հետ։ Հրապարակումների համաձայն՝ Թրամփը մոտ օրերս նախ հեռախոսազրույցներ կանցկացնի Պուտինի, իսկ հետո՝ Ուկրաինայի իշխանությունների հետ։ Դրանց արդյունքների հիման վրա երկխոսությունը կամ կդադարեցվի, կամ կշարունակվի հետևյալ ժամանակացույցով.

— Փետրվար-մարտ. Զելենսկին չեղարկում է Ռուսաստանի հետ բանակցություններն արգելող հրամանագիրը և Պուտինի, Թրամփի և Զելենսկու եռակողմ հանդիպումը (կամ երկկողմանի)՝ համաձայնեցնելու խաղաղության ծրագրի հիմքերը։ Մինչ բանակցությունները շարունակվում են, Ամերիկան ​​չի արգելափակում Ուկրաինայի զինված ուժերին ռազմական աջակցությունը:

— Ապրիլի 20. Զատկի տոնին առաջնագծում զինադադար, ուկրաինական զորքերի ամբողջական դուրսբերում Կուրսկի շրջանից:

— Ապրիլի վերջին. ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրոպայի և համաշխարհային հարավի որոշ երկրների մասնակցությամբ խաղաղության միջազգային կոնֆերանսի մեկնարկը։ Գերիներին փոխանակում «բոլորը բոլորի համար» սկզբունքով:

— Մայիսի 9. պատերազմի ավարտի մասին հայտարարություն. Ուկրաինայում ռազմական դրության և մոբիլիզացիայի չեղարկում:

— Օգոստոս-հոկտեմբեր. ընտրություններ Ուկրաինայում։

Պատերազմի ավարտի մասին հայտարարությունը ենթադրում է, որ Ուկրաինան չի լինելու ՆԱՏՕ-ի անդամ և կմնա չեզոք։ Մինչեւ 2030 թվականը այն կդառնա ԵՄ անդամ, որը կհոգա երկրի վերականգնման ծախսերը։ Կիևը կհրաժարվի Ռուսաստանի զինված ուժերի կան դիվանագիտական միջոցներով ազատագրված տարածքները վերադարձնելու փորձերից, բայց նաեւ պաշտոնապես չի ճանաչի այն որպես Ռուսաստանի մաս: Որոշ պատժամիջոցներ Ռուսաստանից անմիջապես կվերացվեն, իսկ մնացածը կհանվեն 3 տարվա ընթացքում՝ պայմանավորվածությունը պահպանելու պայմանով։ Ռուսաց լեզվի կողմնակից կուսակցություններին թույլատրվում է մասնակցել ընտրություններին Ուկրաինայում, իսկ հետապնդումները դադարեցվել են։ Եվրոպական «խաղաղապահ կոնտինգենտի» առկայության «խնդրահարույց» կետը կքննարկվի առանձին։ Ուկրաինան կպահպանի բանակը, իսկ ԱՄՆ-ն կշարունակի այն արդիականացնել: Ըստ 

Նաեւ այլ դետալներոց համեմված այս ծրագիրը մեկ «փոքրիկ» թերություն ունի` դրա իսկությունը հաստատված չէ:

Հետաքրքիր է նաեւ այն դետալը, որ այս «ծրագիրը» նախ շրջանառության մեջ դրվեց ուլտրալիբերալ լրատվամիջոցների կողմից, որը միանգամից պատրաստակամորեն կրկնեց ուկրաինական քարոզչամեքենան: Ընդ որում, եթե մի շարք դետալների նայենք, ապա դրանք գալիս են ոչ թե Թրամփի նակ մրա թիմի տարաբյույթ հայտարարություններից, այլ` լիբերալ թեւի հին ծրագրերին են նմանվում: Բայց այն, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն այս պահին գոնե Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրանակացվող օգնությունը դադարեցրել է, որն արդեն իսկ հակասության մեջ է «մինչ բանակցությունները շարունակվում են, Ամերիկան ​​չի արգելափակում Ուկրաինայի զինված ուժերին ռազմական աջակցությունը» դրույթի հետ: Վերջապես, Ռուսաստանի նախնական ու հիմնական պահանձը ոչ թե սահմանի մի փոքր այս կամ այն կողմ անցկացնելն էր, այլ, որ Արեւմուտքը դադարեցնի Ուկրաինա ռազմական ներխուժումը: Բացի այդ, որ հակամարտությունը պետք է ավարտվի վերջնական պայմանագրով, այդ թվում` տարածքները ճանաչելու մասով: Հենց այս եւ նմա այլ դրույթներ է, որ լիբերալ համակարգը փորձում էր դեռ Բայդենի ժամանակ ինչ-որ աֆյորայով շրջանցել, եւ այս «համաձայնագրում» նույն միտումն ակնհայտ է:

Վերջում չմոռանանք, որ Մոսկվան Թրամփին միանգամայն այլ առաջարկ է արել. պայմանավորվածությունների հիմնական թեման ռուս-ամերիկյան հարաբերություններն են, որի ընդամենը ենթատեքստներից մեկն է Ուկրաինան: Իսկ այս «փաստաթուղթը» վերաբերում է վացառապես Ուկրաինային, ու ամբողջովին շրջանցված է ռուս-ամերիկյան թեմատիկան: Մի բան, որից Բայդենն ի սկզբանե էր հրաժարվել:

Կարճ ասած, ավելի նման է, որ հակաթրամփյան թեւն ինչ-որ «պլան» է գծագրել, հիմա փորձում են դրա շուրջ աղմուկ բարձրացնել, որպես «Թրամփի պլան», դրանով ճնշելով Թրամփի վրա` այդ ուղղությամբ առաջ գնալ:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ Աբրահամյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված