Ինձագին` Իտալիայի Ա Սերիայի պատմության ռեկորդակիր
Սպորտ
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին դարձել է Իտալիայի Ա Սերիայի պատմության ռեկորդակիր․ նա ամենաարագն է հասել 200 հաղթանակի Ա Սերիայում։
Այդքան հաղթանակի հասնելու համար 48-ամյա մասնագետից պահանջվել է 332 հանդիպում։
Նախկին ռեկորդը պատկանում էր Մասիմիլիանո Ալեգրիին, ով նախկինում գլխավորել է «Յուվենտուսն» ու «Միլանը»։ 57-ամյա իտալացին իր 200-րդ հաղթանակը տարավ 338-րդ խաղում։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում հաղթեց «Լեչեին» 4-0 հաշվով։