Տավարի մսի մասին գրել են, բայց դնել մոռացել են
Հասարակություն
Ռուսաստանյան «Կանտրոլնայա զակուպկա» ալիքը նշում է, որ «Միրատորգ» արտադրանքը պարզապես խաբեություն է: Նրբերշիկների փաթեթի վրա գրված է, որ այն պատրաստված է տավարի բարձրոակ տեսակից: Սակայն նույն փաթեթի ետեւի կողմում նշված է, որ տավարից այնտեղ հասել են միայն ջլերը, իսկ նրբերշիկների հիմնական զանգվածը դա հավի եւ խոզի մեխանիկական ոսկրահանման արդյունքներն են:
Նշենք, որ այս արտադրանքը վաճառվում է նաեւ Հայաստանի խանութներում, ավելին` շատ անգամ այս նրբերշիկների նկատմամբ հայտարարվում է 50 տոկոսանոց զեղչ, հավանաբար եւ վաճառողները գիտեն այս արտադրատեսակի տավարի մսի հետ որեւէ առնչություն չունենալու մասին, համ էլ` գնորդները համից գլխի են ընկնում, թե ինչ են իրականում ուտում:
