«Ժողովուրդ». Ավինյան-Դավոյան հակամարտությունը խորանում է. Փաշինյանի ՍՄՍ-ին են սպասում
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում ներկուսակցական գզվռտոցը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սեւ ամպեր են կուտակվել ՔՊ-ական կանանց գլխին. խոսքը Արփի Դավոյան եւ Լուսինե Բադալյան զույգի մասին է: ՔՊ-ական այս կանանց կուսակցությունում մեղադրում են այն բանի համար, որ վերջին շրջանում նրանք զբաղված են մյուս թիմակիցների վրա կոմպրոմատներ փնտրելով, ինչը բարկացրել է նաև Նիկոլ Փաշինյանին:
Կարելի է ասել՝ «ճամպրուկային» տրամադրություն է նրանց մոտ, անհանգիստ սպասում են, թե ուր որ է Փաշինյանից մի sms կստանան՝ մանդատը վայր դնելու պահանջով: Դե իսկ Ավինյան-Դավոյան հարաբերությունները եւս շարունակում են պայթյունավտանգ լինել, Ավինյանը Արփի Դավոյանին մեղադրում է իրենց անհիմն զրպարտելու, սուտ տեղեկություններ տարածելու համար, Դավոյանն էլ Ավինյանին մեղադրում է իր՝ արդարադատության նախարար ընտրվելը տապալելու համար»: