«Փաստ». Ի՞նչ վտանգներ կան Աբխազիայի հայերի համար տեղի թուրքամետ ընդդիմության կողմից
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 15-ին Աբխազիայի Հանրապետությունում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց անցկացման որոշումն ընդունվել է Սուխումիում տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականից հետո:
Սա կարևոր հանգամանք է այն առումով, որ Աբխազիայում բնակչության ավելի քան 40 %-ը հայեր են։ Հիմա առաջադրված հինգ թեկնածուներից մեկը, մեր ունեցած տեղեկություններով, հենց թուրքական լոբբիի ներկայացուցիչ է: Խոսքը Ադգուր Արձինբայի մասին է, որը մեկ անգամ արդեն 2020 թվականին փորձել է՝ առաջադրվելով Աբխազիայի նախագահի թեկնածու, բայց պարտվել է Բժանիային: Թե՛ Արձինբան, թե՛ նրա հետ կապված ուժերն ու անհատները, թե՛ ընդդիմադիր այլ գործիչներ ոչ մեկ անգամ աչքի են ընկել ազգամիջյան ատելության դրսևորումներով: Նույն Արձինբան, լինելով թուրքական շահերի ներկայացուցիչ, փաստացի ջանքեր է գործադրել, որ հայերը հնարավորինս երկրորդ պլան մղվեն, առավել ևս չզբաղվեն քաղաքականությամբ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում