ԱՅՍՕՐ, ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄՀԵՐ ՕՀԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Սպորտ
Այսօր, հունվարի 30-ը, Սամբոյի պատանիների Աշխարհի չեմպիոն, երիտասարդների Աշխարհի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Վանաձորից ՄՀԵՐ ՕՀԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է, 19-ամյակն է նշում։
Այս գեղեցիկ առիթով էլ, Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել Վանաձոր քաղաք ու անձամբ շնորհավորել մեր անվանի մարզիկին։
- Ողջույն, Մհեր։ Շնորհավորում ենք ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում բազում հաղթանակներ, ամենայն բարիք։
- Շատ շնորհակալ եմ։ Իմ ցանկությունը այն է, որ մեր երկրում լինի խաղաղություն, բոլորս ապրենք համերաշխ, մեր երկրում։
-Մհեր, անցած տարին հաջող կարող ես համարել։
- Իհարկե, անցած տարի Կիպրոսում դարձա Երիտասարդների Աշխարհի բրոնզե մեդալակիր։
-Իսկ այս տարվա ծրագրերը որոնք են։
- Մարտի 9-ին կլինի սամբոյի Հայաստանի առաջնությունը, հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու ապրիլ ամսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
- Շնորհակալություն, Մհեր, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ եմ շատ զգացված ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

