Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով «Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք» «Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները Քաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց «Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել «Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառով

Աղազարյանի չափ Թորոսյանի «դուխը» կհերիքի՞. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ օրերս հրապարակել է տեսանյութ՝ օդի աղտոտվածության վերաբերյալ։ Բայց ո՞ւմ է բողոքում Թորոսյանը, եթե մեկն էլ ինքն է օրվա իշխանությունն ու նաեւ երկրի օդի աղտոտվածության համար է թիվ մեկ պատասխանատուն: Ինչպես ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն է նշում, ըստ ամենայնի, ՔՊ-ականները այնքան անկարող են կառավարել մեր սիրելի Հայաստանը, որ երբեմն մոռանում են՝ 2018-ին իշխանությունը զավթելով եւ 2021-ին «չագուչով» անցկացրած քարոզարշավի արդյունքում իրենք են եկել իշխանության, ստացել «պողպատե մանդատ»՝ գործ անելու, ոչ թե լայվերի միջոցով օդի աղտոտվածությունից եւ այլ բաներից բողոքելու համար։ «Այո, օդը աղտոտված է, բայց դրա հիմնական պատճառը դուք եք, պարոն Թորոսյան։ Եվ դուք՝ որպես այս իշխանության մաս, դրա հեղինակն ու պատասխանատուն եք։ Եթե կարծում եք, որ այդ «դուք»-ի մեջ դուք չեք մտնում, եւ մեղավոր են մնացած ՔՊ-ականները, ապա հայտարարեք ձեզ անկախ պատգամավոր եւ դուրս եկեք ՔՊ-ի քաղաքական գծից», - առաջարկում է Դանիելյանը։ Դե ինչ, տեսնենք Թորոսյան Արսենի «դուխը» գոնե արդեն նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի չափ կհերիքի՞, որ դառնա անկախ:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը երեկ արդարացրեց ընդդիմադիր քաղաքական գործիչ ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ: Հիշեցնենք, որ նրան ձերբակալել, ապա խափանման միջոց էին կիրառել դեպի Վարդենիս «Սրբազան պայքար» շարժման երթի ժամանակ: Ի՞նչ է նշանակում այս արդարացումը, ավելի քան պարզ ներկայացնում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Նշանակում է, որ, ըստ էության, Կարապետին սկզբում բանտում, իսկ հետո տնային կալանքի տակ պահում էին զուտ իր քաղաքական ակտիվությանը խոչընդոտելու համար՝ տվյալ դեպքում «Սրբազան շարժմանն» իր մասնակցելը դադարեցնելու համար։ Այսինքն՝ տնային կալանքը քաղաքական բռնաճնշումների գործիք էր։ Իսկ տնային կալանքից ազատելուց հետո էլ նրան արգելված էր սոցցանցերից օգտվելը, ինչը նույնպես քաղաքական գործունեությանը խոչընդոտ էր»։ Ու այս գործելաոճով իշխանությունն ուզում է աշխարհին համոզել, թե ժողովրդավարության բաստիո՞ն է: Իմաստուն ժողովուրդը կասեր՝ ձյուն գա գլխներիդ…

Իսկ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ԳԱԼՋՅԱՆԸ զարմացրել է իր մտքի «գոհարներով»: Երբ հարց ծագեց, թե ինչպես է տրանսպորտի գինը դառնում 150 դրամ, երբ տերմինալները 50 դրամանոց կոպեկ չեն ընդունում, նա հայտարարեց. «Եթե տերմինալները 50 դրամ չեն ընդունում, կարող եք 300 դրամ ներդնել եւ ստանալ երկու ուղեւորատոմս»։ Ո՞վ «կմտածեր» չէ… «Ասենք, մարդ այդ պահին ունի ընդամենը 150 կամ 200 դրամ ու նրան պետք է մեկ ուղղությամբ գնալ, ի՞նչ անի, չօգտվի՞ տրանսպորտից, քանի որ այդ պահին 300 դրամ չունի, որ տերմինալով 2 ուղեւորատոմս գնի... Սրանք մոռացել են իրենց «բոմժ» անցյալը, «վերեւից» են գալիս, թե բա՝ թող 300 դրամ տան 2 տոմս առնեն... Մոռացել են, թե ինչպես էին շատերը պարտքով գարեջուր խմում... », - հիշեցնում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Ի՞նչ ասես, այսպես գնա, մի օր էլ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղերձով դիմելու է երեւանցիներին ու հայտարարի, որ 100-ի կեսը 50-նն է:

Զարմացած է «Իրավունք»-ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին. ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՄեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիներիԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՓաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասներըԻսկ Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից. Արտակ ԶաքարյանԿիևի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել ժամանակավորապես լքել քաղաքըԱլմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.amԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևՀոկտեմբերի 9. Օրվա խոսքԳազամատակարարման պլանային ընդհատումներԻսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ էՊակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք»«Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականներըՔաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված