ԼԵՎ ԳՐՈՒՊ-ի հերթական հաղթանակը արդարադատության ոլորտում
Իրավական
Ազատազէնի խախտված իրավունքը վերականգնվեց:
Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Վերաքննիչ ատյանը, բեկանելով վարչական դատարանի վճիռը, բավարարել է Ազատազէնի հայցը՝ պարտավորեցնելով ՀՀ ՆԳՆ-ին Ազատազէնին տրամադրել բաց հրաձգարանի գործունեության լիցենզիա։
Շնորհակալություն ենք հայտնում վերաքննիչ դատարանին հեղինակավոր որոշում կայացնելու, արդարադատություն իրականացնելու և «Ազատազէն» ԿՀԿ֊ի խախտված իրավունքը վերականգնելու համար:
Շնորհակալ ենք «LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ»-ին և կորպորատիվ իրավունքի հարցերով տնօրեն, փաստաբան, Ազատազէնի լիիրավ անդամ Տարոն Լևոնի Բաղդասարյանին՝ «Ազատազէն» կրթական ՀԿ-ի իրավունքների պաշտպանությունը ստանձնելու և սպասված հաղթանակին հասցնելու համար։
