Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ) Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար

Նոր կտակարանի տակից բա դուրս եկո՞ղ ես. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Թվում է, թե ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ էլ տեղ չի թողել զարմանալու, բայց արի ու տես, որ աբսուրդի զինանոցը դեռ սպառված չէ: Հիմա էլ վերջինս հայտարարում է, որ ո՛չ ավել, ո՛չ պակաս, իր քաղաքական գործունեության սկիզբը հիմնված է Նոր Կտակարանի արժեքների վրա: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը հարց է բարձրացնում. «Նոր Կտակարանի ո՞ր մասում է խրախուսվում կլյաուզնիկությունը, բանսարկությունը, գումարով հոդված գրելն ու չգրելը, դեմագոգիան, ստախոսությունը, կեղծարարությունը, զրպարտությունը, չտեսությունը, գյորմամիշությունը, տգիտությունը, որկրամոլությունը, ապուշությունը եւ պոտենցիալ հայրենավաճառությունը...»: Իսկ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն առաջարկում է. «Ավետարանն ու Մեծ Եղեռնի սրբադասված նահատակների հիշատակը պղծելու համար եկեղեցին պետք է պատասխանի նզովքի ու բանադրման հատուկ կարգով»: Էհ, Նիկո՛լ, դու, որ Սահմանադրության ու Անկախության հռչակագրի տակից չես կարողանում դուրս գալ, Նոր կտակարանի տակից բա դուրս եկո՞ղ ես:

Ոչ պակաս զարմանալի է ամերիկյան Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԻ դիտարկումները՝ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին: Դոկտորն ավելի քան հանրամատչելի ներկայացրել է, թե ինչ փուլում են այդ հարաբերությունները: «Իշխանությունները չեն հասկանում՝ դիվանագիտությունը ինչ է, նրանք բոլոր հույսերը կապեցին Բայդենի հետ եւ մնացին առանց ազդեցության, այս նոր ադմինիստրացիայում: Ոչ ոք իրեն չհանդիպեց: Մենք ստրատեգիական պայմանագիր կնքեցինք Ամերիկայի հետ, ստացանք տանձի պոչ, նրանք անգամ չհանդիպեցին մեր լիդերին: Էլ չեմ ասում, որ անգամ ինաուգուրացիային իրեն չկանչեցին։ Վրաստանի նախագահը այնտեղ էր, իսկ Հայաստանի ղեկավարը, որ, կներեք, այսքան իրեն ճղելով, որ մենք դեմոկրատիա ենք ուզում, Արեւմուտք ենք ուզում, ռուսներին չենք ուզում, անընդհատ ռուսներին վիրավորելով, Ղարաբաղը հանձնելով, հարաբերությունները փչացնելով Ռուսաստանի հետ, էլի չարժանացավ անգամ 15 րոպե Թրամփի հետ հանդիպման»,- ասել է քաղաքագետը News.am-ի հետ զրույցում: Մեզ մնում է միայն համաձայնել այս դիտարկման հետ, քաղցր խոսքին էլ ի՞նչ շաքար:

Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության՝ Վրաստանում իշխանությունը սկսել է ուղիղ ու անկեղծ խոսել՝ իրերը կոչելով իրենց անուններով: Ղազախստանում Վրաստանի վարչապետ ԻՐԱԿԼԻ ԿՈԲԱԽԻՁԵՆ հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանատունը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ինչպես նաեւ NED-ը եւ այլ կառույցները համատեղ գործել են վրաց ժողովրդի եւ վրացական պետության դեմ։ Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ նոր վարչակազմի օրոք ԱՄՆ դեսպանատան մոտեցումը վրաց ժողովրդի եւ վրաց պետության նկատմամբ կփոխվի, եւ կդադարեցվի այն տգեղ համակարգումը, որը գոյություն ուներ դեսպանատան, USAID-ի, NED-ի եւ այլ համապատասխան կառույցների միջեւ: Ի՞նչ ասես, եթե Վրաստանի վարչապետը նոր է բարձրաձայնում այս մասին, առնվազն «Իրավունք»-ի ընթերցողները քաջատեղյակ են, բազմիցս ենք բարձրաձայնել ու ահազանգել այս կառույցների գործունեության վտանգավոր հետեւանքների վերաբերյալ: Այնպես որ, մնում է ավելացնել՝ տարոսը մեր երկրին:

Զարմացած է «Իրավունք»֊ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՈւիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված