Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

ՌՈՒՍ-ԹՐԱՄՓՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՆ Է

Վերլուծություն

­Շա­րու­նա­կում է հա­մաշ­խար­հա­յին ա­ռաջ­նա­յին օ­րա­կար­գում մնալ հար­ցը, թե, ի վեր­ջո, լի­նե­լո՞ւ է Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղով: Եվ դա տրա­մա­բա­նա­կան է, քանր որ, ինչ­պես քա­նիցս ենք պնդել, եւ դա հի­մա ակն­հայտ է, նման գա­գա­թա­ժո­ղո­վը, ըստ էութ­յան, դառ­նա­լու է «երկ­րորդ Պոտս­դամ», այլ ոչ թե կի­զա­կիտ­վե­լու է բա­ցա­ռա­պես ուկ­րաի­նա­կան թե­մա­յի վրա:

­Բայց ա­հա, այս կա­պակ­ցութ­յամբ դեռ միայն հա­կա­սա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներ են գա­լիս: Այս­պես, թեեւ Թ­րամ­փը պար­բե­րա­բար ա­մե­նա­լա­վա­տե­սա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներն է հնչեց­նում, բայց նաեւ օ­րերս Ս­պի­տակ տու­նը հա­վաս­տիաց­նում էր, թե դեռ շատ շուտ է այդ հան­դիպ­ման մա­սին խո­սե­լը: Հա­ջոր­դեց Թ­րամ­փի այլ լա­վա­տե­սա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներ, բայց նաեւ, որ վե­րա­կանգն­վում է Ուկ­րաի­նա զեն­քի մա­տա­կա­րա­րու­մը: Ճիշտ է, դեռ Բայ­դե­նի ժա­մա­նակ­նե­րի հատ­կա­ցում­նե­րով, բայց ե­թե խիստ ան­հար­ժեշ­տութ­յուն լի­ներ, դա էլ կփակ­վեր: Ա­ռա­վել եւս, որ ռու­սա­կան աղբ­յուր­նե­րը սկսում են խո­սել հնա­րա­վոր նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին: Մի խոս­քով, Պու­տին-Թրամփ գա­գա­թա­ժո­ղո­վի հար­ցում բա­վա­կա­նին խու­ճուճ ի­րա­վի­ճակ է:

­Բայց ա­մեն դեպ­քում, ռուս­նե­րը հաս­տա­տում են, որ առն­վազն նախ­նա­կան քննար­կում­ներ կան: Օ­րի­նակ, Լոն­դո­նում ռու­սա­կան դես­պա­նը դա ներ­կա­յաց­րեց, թե՝ նախ­նա­կան հստա­կե­ցում­ներ են մտցվում կող­մե­րի դիր­քորո­շում­նե­րի, պա­հանջ-ցան­կութ­յուն­նե­րի հար­ցում: Բայց ե­թե միայն սա լի­ներ, ԱՄՆ-ից ե­կող այդ բո­լոր տա­տա­նո­ղա­կան ե­րե­ւույթ­նե­րը պետք է որ չնկատ­վեին:

Իսկ ա­հա, մի շարք ար­ժա­նա­հա­վատ աղբ­յուր­ներ վստահ են, որ նախ­նա­կան քննար­կում­նե­րում մի շարք ա­ռանց­քա­յին հար­ցե­րի շուրջ Ռու­սաս­տա­նի եւ ԱՄՆ-ի ծրագ­րե­րում դեռ կան միան­գա­մայն լուրջ հա­կա­սութ­յուն­ներ, եւ Թ­րամ­փը փոր­ձում է իր դիր­քերն ամ­րաց­նել՝ օ­րա­կարգ բե­րե­լով նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին խո­սակ­ցութ­յուն­ներ՝ որ­պես ճնշու­մա­յի մե­խա­նիզմ: Ա­սենք, ա­նուղ­ղա­կիո­րեն այդ մա­սին է խո­սում նաեւ NBC-ի այն տե­ղե­կութ­յու­նը, թե Թ­րամ­փի վար­չա­կազ­մը պա­ռակտ­վել է ուկ­րաի­նա­կան կար­գա­վոր­ման շուրջ կի­րառ­վող քա­ղա­քա­կան մո­տե­ցում­նե­րի հետ կապ­ված: Այն է՝ ԱՄՆ ազ­գա­յին անվ­տան­գութ­յան հար­ցե­րով խորհր­դա­կան եւ հա­տուկ բա­նագ­նաց Քիթ Քե­լո­գը կար­ծում է, որ ԱՄՆ-ը պետք է ու­ժե­ղաց­նի ճնշու­մը Ռու­սաս­տա­նի վրա: Բայց ա­հա վար­չա­կազ­մի մյուս ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն այն տե­սա­կե­տին են, որ դա ըն­դա­մե­նը կվե­րած­վի Բայ­դե­նի կուր­սի կրկնութ­յան՝ ա­նընդ­հատ ա­վե­լա­ցող ճնշում, իսկ ի­րո­ղութ­յունն այն է, որ ռուս­նե­րը ռազ­մա­ճա­կատ­նե­րում ա­ռաջ են շարժ­վում, եւ շատ է մո­տե­ցել այն կրի­տի­կա­կան պա­հը, որ կա­րող են նաեւ հաս­նել խնդրի ռազ­մա­կան լուծ­ման: Պատ­կե­րա­վոր ա­սած, կա­րող ես Կիե­ւին եւս 100 տանկ տալ, բայց ե­թե այն­տեղ չկա 100 տան­կա­յին անձ­նա­կազմ, ա­պա այդ տեխ­նի­կան ո՞ւմ է պետք: Կարճ ա­սած, որ անհ­րա­ժեշտ է նվա­զեց­նել Ուկ­րաի­նա­յին տրա­մադր­վող օգ­նութ­յու­նը, Կիե­ւին պար­տադ­րե­լով, գնալ Մոսկ­վա­յի հա­մար քիչ թե շատ ըն­դու­նե­լի կար­գա­վոր­ման:

Մ­յուս կող­մից, Թ­րամ­փը մի պահ ո­գե­ւոր­վեց Ուկ­րաի­նա­յից հան­քա­յին ռե­սուրս­ներ, այդ թվում՝ հազ­վագ­յուտ մե­տաղ­ներ ստա­նա­լու հար­ցով: Բայց ա­հա պարզ­վում է, որ այս­տեղ էլ կա Զե­լենս­կու կող­մից փչված մեկ է­ժան փու­չիկ: Այ­սինքն, նման պա­շար­ներ ստա­նա­լը ոչ թե Թ­րամ­փի պա­հանջն էր, այլ դա նե­րառ­ված էր այն «հաղթա­նա­կի ծրագ­րում», որն ա­վե­լի վաղ Զե­լենս­կին ներ­կա­յաց­րել էր Բայ­դե­նին: Այդ­տեղ ու­ղիղ աս­վում է՝ հան­քա­յին ռե­սուրս­ներ՝ ռազ­մա­կան օգ­նութ­յան դի­մաց: Միայն թե Բայ­դե­նը, նաեւ նրա որ­դին, որ լավ տեղ­յակ են ուկ­րաի­նա­կան տնտե­սութ­յու­նից եւ այն­տե­ղից մի­լիարդ­ներ են քա­մել, ի­րա­կա­նում գի­տեն, թե խոսքն ին­չի մա­սին է: ՌԴ Հա­սա­րա­կա­կան պա­լա­տի ինք­նիշ­խա­նութ­յան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, Նոր տա­րա­ծաշր­ջան­նե­րի ին­տեգր­ման հա­մա­կար­գող խորհր­դի հա­մա­նա­խա­գահ Վ­լա­դի­միր Ռո­գո­վը բա­ցատ­րում է. «Զե­լենս­կին փոր­ձում է Թ­րամ­փին «օդ վա­ճա­ռել» ՝ մի­տում­նա­վոր կա­տա­րե­լով խա­բեութ­յուն եւ քա­ղա­քա­կան կեղ­ծիք։ Նախ, Ուկ­րաի­նա­յում տնտե­սա­պես հիմ­նա­վոր­ված ար­ժեք ու­նե­ցող հազ­վագ­յուտ մե­տաղ­նե­րի հան­քա­վայ­րեր գործ­նա­կա­նում չկան: Միեւ­նույն ժա­մա­նակ, հե­տա­խուզ­ված­նե­րի զգա­լի մա­սը գտնվում է այն տա­րած­քում, որն ար­դեն ա­զա­տագր­վել է Զե­լենս­կու ռե­ժի­մի օ­կու­պա­ցիա­յից եւ գտն­վում է մեր զին­ված ու­ժե­րի պաշտ­պա­նութ­յան ներ­քո… Խոս­քը նաեւ լի­թիու­մի, տի­տա­նի եւ հազ­վագ­յուտ տար­րե­րից՝ ստրոն­ցիու­մը մա­սին է, ո­րոնց հան­քա­վայ­րե­րի վե­րահս­կո­ղութ­յու­նը Կի­եւի ռե­ժի­մը վերջ­նա­կա­նա­պես կորց­րել է»:

Արդ­յուն­քում, ե­թե Թ­րամ­փի մոտ գո­նե այդկերպ ներդր­ված փո­ղե­րը հետ ստա­նա­լու սպա­սե­լիք­նե­րը զրո­յա­նան, ա­պա դա եւս ա­րա­գաց­նող ազ­դե­ցութ­յուն է ու­նե­նա­լու ուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մից հնա­րա­վո­րինս շուտ դուրս գա­լու հար­ցում:

­Սա­կայն շատ ա­վե­լի լուրջ աղբ­յուր­նե­րը վստահ են, որ Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վի հար­ցում ուկ­րաի­նա­կան թե­ման չէ, որ այս պա­հին լուրջ խնդիր է: Շատ ա­վե­լի լուրջ է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի, ա­վե­լի կոնկ­րետ՝ Ի­րա­նի թե­ման: Այդ մա­սին է խո­սում նաեւ փաս­տը, թե ինչ կար­գի սուր հայ­տա­րա­րութ­յուն­ներ լսվե­ցին Թ­րամ­փից այդ տա­րա­ծաշր­ջա­նի հետ կապ­ված՝ Նե­թան­յա­հու­ի հետ հան­դի­պու­մից հե­տո: Ընդ­հուպ, խոս­ք գնաց Գա­զան ԱՄՆ-ի կող­մից վերց­նե­լու եւ մեծ Իս­րա­յե­լի ստեղծ­ման մա­սին: Ընդ ո­րում, այդ ծրագ­րե­րը միշտ էլ կմնան օ­դից կախ­ված, քա­նի դեռ լուծ­ված չէ հիմ­նա­կան՝ Ի­րա­նի հար­ցը: Եվ այն, որ Նե­թան­յա­հու­ի՝ ԱՄՆ այ­ցի ֆո­նին Թ­րամ­փը ստո­րագ­րեց  Ի­րա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րի խստաց­ման նա­խա­գա­հա­կան հու­շա­գիր, երբ մինչ այդ խո­սում էր բա­նակ­ցութ­յու­նն­երից, լուրջ շրջա­դարձ է: Իսկ Ի­րա­նը, խո­շոր հաշ­վով, ներ­կա փու­լում Ռու­սաս­տա­նի հա­մար դե­պի գլո­բալ հա­րավ տա­նող ուղ­ղութ­յուն է եւ ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից, եւ Թ­րամ­փի նման կուր­սը նաեւ Մոսկ­վա­յի հա­մար է նշա­նա­կում հար­ված:

Այս­պի­սով, կկա­րո­ղա­նա՞ Թ­րամ­փը հա­վա­սա­րակշ­ռել ա­մե­րիկ­յան եւ ռու­սա­կան շա­հե­րը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, թե­րեւս հնա­րա­վոր կլի­նի պայ­մա­նա­վոր­վել նաեւ մնա­ցած բո­լոր հար­ցե­րում: Չի՞ կա­րո­ղա­նա, կլի­նի հա­կա­ռակ է­ֆեկ­տը: Միայն թե, ե­թե մինչ այս Բայ­դե­նի հիմ­նա­կան խնդիրը Մոսկ­վան էր, ա­պա հի­մա Թ­րամ­փը լուրջ բախ­ման մեջ է մտել լի­բե­րալ­նե­րի, Չի­նաս­տա­նի, Եվ­րո­պա­յի հետ եւ պա­հել նաեւ Մոսկ­վա­յի հետ բա­խու­մա­յին ֆո­նը, նրա հա­մար հաս­տատ չա­փից դուրս շատ կլի­նի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված