Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Հրապարակ». ՔՊ-ականները «օրենքով գողերին» են քննարկել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներսում բուռն քննարկումների թեմա է դարձել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի իմիտացիան։ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ նիստերից մեկի ժամանակ խոսել է դրա մասին՝ հարցնելով, թե ինչպես ստացվեց, որ հայտարարում ենք, թե անհաշտ պայքար ենք մղում քրեական ենթամշակույթի` օրենքով գողերի եւ գողականների դեմ, իսկ այսօր ընդամենը 1 օրենքով գող է նստած, մինչդեռ Հայաստանում նրանք 21-ն են։

Հիշեցնենք, որ 2020-ին ԱԺ-ն Քրեական օրենսգրքում փոփոխություններ արեց եւ նոր հասկացություններ մտցրեց՝ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «օրենքով գող», «քրեական հեղինակություն» եւ «քրեական բարձրագույն կարգավիճակ տալը, ստանալը, պահպանելը» սկսեց պատժվել 7-10 տարի ազատազրկմամբ։

Ապա, 2024-ին Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ սահմանափակեցին նման քարոզ պարունակող ֆիլմերի ու հաղորդումների հեռարձակման ժամերը՝ 00:00-ից մինչեւ 06:00-ն:

Բայց գործնականում այդ երեւույթի դեմ պայքար չկա, ինչը, ըստ Հայկ Սարգսյանի, խոսակցությունների առիթ է տալիս` իշխանության եւ գողականների միջեւ կապի մասին։ Նա նկատել է, որ ազատազրկված օրենքով գողն էլ համարվում է Գագիկ Ծառուկյանի մտերիմը` գուցե հենց այդ պատճառով է նստած: Խոսքը «Վիտյա Թբիլիսկի» մականվամբ հեղինակության մասին է, որը կալանավորվել է 2023-ին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ