Բուքմեյքերների նախագիծը վարչապետի գլխավորությամբ քննարկելու ենք վաղը. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյան
Ներքաղաքական
«Բուքմեյքերական ընկերությունների նախագիծը քննարկվել է կառավարությունում և տրվել է դրական եզրակացություն և հավանություն է տրվել նախագծին, որը եկել է ԱԺ։ Վարչապետի աշխատակազմից ինձ դիմել են, որպեսզի հարցը քննարկվի նաև վարչապետի գլխավորությամբ վաղը՝ չորեքշաբթի օրը։ Նախագիծը կներառվի հաջորդ քառօրյայում։ Քանի որ վարչապետը երկրում չի եղել հնարավորություն չի ունեցել մասնակցել քննարկմանը, դրա համար քննարկումը կլինի վաղը»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։