Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՄՈՆՈՊՈԼԻԱ՝ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Վերլուծություն

Ինչ­պես տա­րա­ծել էր ­Նի­կոլ ­Փա­շին­յանն իր ֆեյս­բուք­յան է­ջում, օ­րերս նա ո­րո­շել է ավ­տո­բուս նստել: ­Բայց այն­քան բար­դութ­յուն­նե­րի է հան­դի­պել, որ «նյար­դայ­նա­ցել» է` ո­րո­շե­լով այդ մա­սին պատ­մել հան­րութ­յա­նը:

­­Մի կողմ թող­նենք փաս­տը, որ այդ 20 վայրկ­յա­նում ­Նի­կո­լը չորս ֆո­կուս է ա­նում:

1) «­Թել­սե­լի» տեր­մի­նա­լով կա­րո­ղա­նում է գնել մեկ ուղ­եւո­րա­տոմս, այն դեպ­քում, երբ մեկ տոմ­սը ար­ժե 150 դրամ, իսկ տեր­մի­նա­լը 50 դրա­մա­նոց մե­տա­ղադ­րամ չի ըն­դու­նում:

2) Կր­կե­սի խաչ­մե­րու­կից Պ­ռոշ­յան փո­ղոց գնա­լու հա­մար նստում է 7 հա­մա­րի ավ­տո­բու­սը, ո­րը Պ­ռոշ­յան փո­ղո­ցով երբ­եւէ ան­ցած չկա:

3) ­Մեր ֆո­կուս­նի­կը նստե­լով 7 հա­մա­րի ավ­տո­բու­սը` ար­դեն Պ­ռոշ­յան փո­ղո­ցում իջ­նում է 11 հա­մա­րի ավ­տո­բու­սից: Պ­ռոշ­յան փո­ղո­ցով անց­նում է եր­կու ավ­տո­բուս` 11 եւ 49 հա­մար­նե­րը: 

4) ­Նի­կո­լի հե­տե­ւից իջ­նում է «ախ­րա­նան», մինչ­դեռ ըն­դա­մե­նը մեկ տոմս էին գնել: Այ­սինքն, «ախ­րան­նի­կը» միա­ցել է 150 դրա­մի բոյ­կո­տի՞ն, թե՞ ­Նի­կո­լի տոմս առ­նե­լը սո­վո­րա­կան «կլոու­նութ­յուն» էր. թող ի­րենք ո­րո­շեն:

­­Բայց այս ա­մե­նի հետ կապ­ված` կա­րող է ինչ-որ բա­ցատ­րութ­յուն մո­գո­նել, սա չէ էա­կա­նը: Այլ հե­տեւ­յալ փաս­տե­րը:

­­Նախ, հան­րութ­յան հիմ­նա­կան բո­ղոքն այս պա­հին ոչ թե «Թել­սե­լից» տոմս գնե­լու խնդիրն է, այլ որ գի­նը սար­քել են 150 դրամ: Ընդ ո­րում, մի մա­սը, չգի­տես ին­չու, տա­լիս են «­Թել­սե­լին», ին­չը նշա­նա­կում է, որ 150 դրամն ինք­նար­ժե­քից բարձր գին է, ե­թե այլ մե­խա­նիզմ կի­րառ­վի: Ու Նի­կոլն այս մա­սին բառ ան­գամ չի ա­սում` ո´չ գ­նե­րի թան­կաց­ման եւ ո´չ­ էլ` «Թել­սե­լին» տրվող փո­ղի: Այն դեպ­քում, երբ գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րը մեկ պարզ բան պետք է ա­նեին` հան­րութ­յա­նը հստակ բա­ցատ­րեին, թե արդ­յոք բո­լոր մի­ջոց­նե­րը ձեռ­նար­կե՞լ են ա­ռա­վե­լա­գույն ցածր ինք­նար­ժեք ստա­նա­լու հա­մար` ի­րենց խոս­տա­ցած ո­րա­կը պա­հե­լով հան­դերձ: Ա­պա, թե այդ ա­մե­նից հե­տո ի՞նչ ի­րա­կան ու­ղե­վարձ է ձե­ւա­վոր­վե­լու: Որ մար­դիկ էլ հաս­կա­նան` 100 դրամ է ստաց­վում, 150 կամ` 300, դա է ար­դար գի­նը, ու­րեմն պետք է վճա­րել: ­Չեն բա­ցատ­րում, նշա­նա­կում է, որ չեն կա­րող բա­ցատ­րել, ու հան­րութ­յունն էլ հա­մա­տա­րած վստահ է, որ պար­զա­պես ժո­ղովր­դի գրպանն են մտել` ի­րենց գեր­բարձր աշ­խա­տա­վարձ-պար­գե­ւատ­րութ­յուն­նե­րի հա­մար: Ու չեն վճա­րե­լու:

­Հենց այդ ինք­նար­ժե­քի հար­ցում է, որ ե­րեկ Ա­վին­յա­նը նաեւ մեկ նման փաստ ար­ձա­նագ­րեց, ո­րի մա­սին մի տե­սակ խու­սա­փում էին խո­սել: Այն է՝ «Բո­լոր ուղ­եւո­րա­փո­խադ­րում­նե­րը կազ­մա­կերպ­վում են Եր­եւան քա­ղա­քի են­թա­կա ըն­կե­րութ­յուն­նե­րով»: Կարճ ա­սած, մաս­նա­վոր մրցակ­ցա­յին հա­մա­կար­գը դարձ­րել են մո­նո­պո­լիս­տա­կան: Պե­տա­կան, թե ինչ, դա չէ հար­ցը, այլ այն, որ փաս­տա­ցի, ըստ Ա­վին­յա­նի, գործ ու­նենք մո­նո­պո­լիա­յի հետ: Դեռ հար­ցի մի կողմն է, որ ժա­մա­նա­կին Նի­կոլն էր ժո­ղովր­դին խոս­տա­նում ա­պա­մո­նո­պո­լի­զա­ցիա: Նաեւ, որ հենց ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յունն է սահ­մա­նում տնտե­սութ­յան մրցակ­ցա­յին հա­մա­կարգ, բա­ցի բնա­կան մո­նո­պո­լիա­նե­րից, որ­տեղ այլ տար­բե­րակ պար­զա­պես հնա­րա­վոր չէ: Ու այս դեպ­քում գործ ու­նենք մո­նո­պո­լիա­յի հետ, որ­տեղ մրցակ­ցա­յին հա­մա­կար­գը հնա­րա­վոր է` ե­ղել է, սա­կայն սար­քել են ար­հես­տա­կան մո­նո­պո­լիա: Ընդ ո­րում, դրա վատ­թա­րա­գույն տար­բե­րա­կով. հենց մո­նո­պո­լիստն է գին սահ­մա­նում՝ օգտ­վե­լով սե­փա­կան լիա­զո­րութ­յուն­նե­րից: Այն դեպ­քում, երբ բնա­կան մո­նո­պո­լիա­նե­րի հետ կապ­ված գո­նե կա Հան­րա­յին ծա­ռա­յութ­յուն­նե­րը կար­գա­վո­րող հանձ­նա­ժո­ղով, հենց ո­րին էլ վե­րա­պահ­ված է սա­կագ­նա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը: Պարզ պատ­ճա­ռով. ե­թե բիզ­նե­սը քոնն է, մար­դիկ ստիպ­ված են դրա­նի­ց օգտ­վել, կա­րող ես սահ­մա­նել ցան­կա­ցած սա­կա­գին:

Ու ա­հա, ավ­տո­բուս նստող Նի­կո­լի մտքով չի՞ անց­նում, թե այս ինչ այ­լան­դա­կութ­յուն են ստեղ­ծել…

­­Բայց ­Նի­կո­լի ա­մե­նա­մեծ ան­հա­մութ­յունն այն է, որ սկսում է բա­ցատ­րել, որ ան­գամ ին­քը, որ 30 տա­րի ա­մեն օր հա­մա­կարգ­չից է օգտ­վում, «չի կա­րո­ղա­ցել» տոմս առ­նել` նյար­դայ­նա­նա­լով. «Ու­զում էի թվա­յին հար­թա­կի մի­ջո­ցով ավ­տո­բու­սի տոմս առ­նել ու չկա­րո­ղա­ցա ու շատ նյար­դայ­նա­ցա: Այ­սինքն` ի­րոք նյար­դայ­նա­ցա, որ պտի երկ­րորդ-եր­րորդ ան­գամ փոր­ձեմ...»:

Այս­տեղ մի պահ կանգ առ­նենք. այս­պի­սով, երկ­րի ղա­կա­վա­րի ա­թո­ռին նստած ան­ձը խոս­տո­վա­նում է, որ Ա­վին­յա­նի կան­տո­րան ստեղ­ծել է մի այն­պի­սի հա­մա­կարգ, ո­րից օգտ­վե­լու հա­մար ան­գամ «վեր­ջին 30 տա­րին ա­մեն օր հա­մա­կարգ­չից օգտ­վող» ան­ձը խնդիր­ներ ու­նի: ­Դե, պատ­կե­րաց­րեք, ինչ խնդիր­ներ կու­նե­նա մար­դը, ով ա­մեն օր հա­մա­կար­գ­չից չի օգտ­վել: Ընդ ո­րում, այդ հա­մա­կար­գը ստեղ­ծել են մեծ փո­ղեր ծախ­սե­լով: ­Վեր­ջա­պես, խոս­քը վե­րա­բե­րում է այն­պի­սի պարզ բա­նի, ինչ­պի­սին է ավ­տո­բու­սի տոմ­սը: Այդ խոս­տո­վա­նութ­յու­նից հե­տո ­Նի­կո­լը պար­տա­վոր էր ոչ միայն Ա­վին­յա­նին գոր­ծից հա­նել եւ դա­տի տալ, այլ ինքը պետք է հրա­ժա­րա­կա­նի դի­մում գրեր, որ իր են­թա­կան նման օ­յին է սար­քել հան­րութ­յան գլխին:

­­Բայց չէ, ­Նի­կոլն այլ ուղ­ղութ­յամբ է խոս­քը տա­նում` դրա­նով հեր­թա­կան ապօ­րի­նութ­յու­նը թույլ տա­լով: ­Նա բա­ցատ­րում է, թե` «բա­վա­րար թվա­յին հմտութ­յու­ներ չու­նեմ», ու­րեմն` մար­դիկ պետք է գնան ու «բա­վա­րար թվա­յին հմտութ­յու­ններ» ձեռք բե­րեն: Ու այս­տեղ շատ պարզ հարց. օ­րի­նակ, 70 տա­րե­կան թո­շա­կա­ռուն, ով ողջ կյան­քը սո­վո­րել-աշ­խա­տել է ու հի­մա պար­զա­պես ու­զում է իր խղճուկ թո­շա­կը ստա­նա եւ հանգս­տա­նա, պար­տա­վո՞ր է հի­մա էլ մտա­ծել «բա­վա­րար թվա­յին հմտութ­յու­ննե­րի» մա­սին: Ո՞ր օ­րեն­քով: ­Կամ կա­րո՞ղ է, ե­թե ան­գամ հա­մա­կար­գիչ միաց­նել-ան­ջա­տե­լու ձե­ւը չգի­տի:

Իսկ ե­թե ձեռք չբե­րի, ա­պա, պարզ­վում է, որ չի կա­րող ան­գամ ավ­տո­բուս նստել: Այն պատ­ճա­ռով, որ պա­տու­հաս դար­ձած նի­կո­լա­կան խուն­տան ա­նըն­դու­նակ է նույ­նիսկ մի հա­սա­րակ հարց լու­ծել, ինչ­պի­սին է ավ­տո­բու­սի տոմ­սի հա­մար այն­պի­սի վճա­րա­յին հա­մա­կարգ ստեղ­ծե­լը, որ ոչ մի հմտութ­յուն չպա­հան­ջի, ոչ մի բար­դութ­յուն չու­նե­նա, ոչ մե­կին չնյար­դայ­նաց­նի: ­Մար­դը պար­զա­պես վճա­րի եւ ավ­տո­բուս նստի (դեռ գի­նը մի կողմ թող­նենք): Էլ ուր մնաց եր­կիր կա­ռա­վա­րե­լը: 

Ա­հա, այս փոք­րիկ ֆո­կուս­նի­կա­կան տե­սան­յու­թով ­Նի­կո­լը հենց դա ա­պա­ցու­ցեց, թե ինչ խղճուկ իշ­խա­նութ­յուն են ի­րենք: 

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված