Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Պատրաստ էի գնալ «Լանս», բայց նրանց տրանսֆերային առաջարկը ...Սպերցյանը` տրանսֆերային բոլոր տարբերակների մասին

Սպորտ

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հարցազրույց է տվել Championat.com-ին:

- Գիտե՞ս, թե որքան է քո արժեքը Transfermarkt-ում:

- Այո՛, վերջերս ինձ նշել էին սոցիալական ցանցում, 20 միլիոն եվրո:

- Խելամի՞տ է:

- Բավական:

«Բորուսիա Դ.», «Յուվենտուս», «Ինտեր», «Լացիո», «Լանս», «Ժիրոնա», «Ֆիորենտինա», ՊՍԺ ... նախորդ մեկ տարվա ընթացքում շշուկներ են եղել այս ակումբների կողմից հետաքրքրության մասին:

- Ինձ թվում է՝ նույնիսկ ավելի շատ ակումբների անուններ են շրջանառվել:

- Այդքանից ո՞րն է ճիշտ:

- Գործակալս եղել է Փարիզում և շփվել է ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ, բայց միայն այդքանը: Նրանք իմ մասին հարցրել են նաև Սաֆոնովին, բայց որևէ առաջարկ չի եղել:

- Իսկ «Լա՞նսը»:

- Նրանց կողմից առաջարկն ամենակոնկրետն էր, բայց որոշում կայացնողը «Կրասնոդարն» էր:

- «Յուվենտուսը», «Ժիրոնան»...

- «Յուվենտուսից» կողմից ևս կար հետաքրքրվածություն: «Ժիրոնան» ամռանն էր առաջարկ կատարել «Կրասնոդարին»:

- Այդ թիմերից որի՞ կազմում կցանկանայիր խաղալ:

- Յուրաքանչյուրում:  Պատրաստ էի գնալ «Լանս», բայց նրանց տրանսֆերային առաջարկը ... Նրանք նույնիսկ ավելի քիչ գումար էին առաջարկել «Կրասնոդարին», քան մեկ տարի առաջ «Այաքսը»: Ինչպե՞ս կարող եմ նման առաջարկի դեպքում գնալ և խնդրել՝ ինձ բաց թողնեն, չնայած նրան, որ մեկ տարում ավելի ուժեղ եմ դարձել: Աշխատավարձի մասին չեմ խոսում: Ինձ համար տարբերություն չկա:  

- Դանիել Ֆարկեի հետ խոսե՞լ եք տրանսֆերի մասին:

- Ոչ (ծիծաղում է):

- Չեմպիոնշիփում կխաղայի՞ք:

- Ինչո՞ւ ոչ: Ամենայն հավանականությամբ: Հավանաբար «Լիդսը» դուրս կգա Պրեմիեր լիգա, հիմա առաջին տեղով է ընթանում: Բայց «Կրասնոդարն» էլ առաջին տեղում է: «Կրասնոդարն» ինձ բաց կթողնի միայն լավ առաջարկի դեպքում, այդպիսի առաջարկ ձմռանը չի եղել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ