«Հրապարակ». Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետեւանքով հնչել էին կրակոցներ, եւ մահացել էր Սեւանի ավագանու անդամ, 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում տարածքում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններից մեկի` Արա Բանդուրյանի որդին էր` Լյովան, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը հետախուզման մեջ էր գտնվում։
Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հաստատեց լուրը. «Միջնորդություն ներկայացրինք, դատարանը հարգեց, բավարարեց՝ տնային կալանք սահմանեց։ Դատաքննության փուլում ենք, երեկ քրեական գործի փաստաթղթերն ուսումնասիրեցինք»։ Տեղեկացանք, որ մյուս մեղադրյալի՝ Միսաք Փաշիկյանի խափանման միջոցը չի փոխվել․ նա դեռ կալանքի տակ է։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում