«Ժողովուրդ». «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն մարմինը 2024 թվականի զեկույցում գրել է, որ կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը մնում է նույնը՝ 47: Ոչ մի տեղաշարժ չկա: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում ոչ մի քայլ առաջ չենք գնացել:
Սա այն դեպքում, երբ Արեւմտյան տարաբնույթ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել, երբ հակակոռուպցիոն տարբեր մարմիններ են հիմնվել՝ այդ թվում եւ առանձին դատարան, բայց, միեւնույնն է, կոռուպցիայի դեմ պայքարում հեղինակավոր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կառույցը արձանագրել է անարդյունք աշխատանք. ոչ մի տեղաշարժ չկա»:
