Հայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունի ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա

«Առյուծասիրտը» հերոս Սասունի մոր ճիչն է (Տեսանյութ)

Տեսանյութեր

Քառօրյա պատերազմն ունեցել է իր հերոսներին, որոնցից մեկն էլ հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանն էր… Օրերս Ավ․Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ «Առյուծասիրտը» գրքի շնորհանդեսը, որը պատմում է 2016 թվականի քառօրյա պատերազմում անմահացած «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ Սասունի կյանքի ու անուրանալի սխրանքի մասին: Գրքի հեղինակը հերոսի մայրն է՝ ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, որը խնամքով մեկտեղել է որդու մասին հուշերը, լուսանկարները, ստացած պատվոգրերը, նրան հետմահու նվիրված ստեղծագործությունները, ինչպես նաեւ մամուլում տեղ գտած հերոսի վերաբերյալ հրապարակումները, այդ թվում նաեւ «Իրավունք»-ում:

«ԱՐՑԱԽԻ ԿՈՐՈՒՍՏՆ ԻՆՁ ՍՏԻՊԵՑ ԳՐԵԼ…»

«Ես միշտ փորձել եմ իմի բերել իմ մտքերը եւ հավաքել Սասունի մասին նյութերը, բայց չի ստացվել, դժվար էր… Սակայն, 44 օրյա պատերազմը, պարտությունը, այնուհետեւ Արցախի կորուստն ինձ ստիպեց եւ պարտավորեցրեց գրել իմ տղայի կատարած սխրանքների եւ կյանքի մասին: Մենք պարտավոր ենք փոխանցել մեր մատաղ սերնդին հերոսների կատարած քաջագործությունները, նրանք պետք է դաստիարակվեն նրանց ոգով, որպեսզի չկորցնենք մեր հայրենիքը… Հավերժ փառք մեր բոլոր անմահ հերոսներին, ուժ եւ կորով՝ սահմանին կանգնած մեր զինվորին», - ասում է «Առյուծասիրտը» գրքի հեղինակը՝ հերոսամայրը, եւ հիշում, թե ինչպես քառօրյա պատերազմը ցնցեց ոչ միայն Հայաստանն, այլեւ ամբողջ աշխարհը:

«Լսելով մեր որդիների անուրաց հերոսությունների մասին՝ ողջ սփյուռքահայությունը՝ Հայաստանի հետ մեկտեղ, միախմբվեց, մի բռունցք դարձավ եւ կանգնեց հայ զինվորի ու հերոսների ընտանիքների կողքին: Եվ այդ միասնությունն ու ուժը օգնեց մեզ՝ ծնողներիս, շարունակել ապրել եւ ապրեցնել մեր որդիներին», - նշում է տիկին Կիրակոսյանը եւ թվում որդուն նվիրված միջոցառումների եւ այն մասին, որ դասասենյակներ են անվանակոչվել Սասուն Մկրտչյանի ուսանած դպրոցում, իրենց՝ ծնողների հայրենի դպրոցում, լսարան է անվանակոչվել Սասունի համալսարանում, փառքի անկյուն, պուրակ եւ ցայտաղբյուր՝ իր զորամասում: Տասնյակից ավելի գրքեր, թերթեր եւ ամսագրեր անդրադարձ են արել Սասունի մասին, 10-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում, քառօրյա պատերազմը նկարագրող հատվածում, նորից նրա մասին է խոսվում, ուսումնական քննությունների հարցաշարերում հարց է ներառված Սասունի վերաբերյալ, Հայաստանի «Մու թայ բոքսինգի» մրցաշար է անցկացվում՝ նվիրված Սասուն Մկրտչյանին:

«ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր, «ԴԱՎԱԴԻԴ» ԱՐԵՑԻՆ…»

Սասուն Մկրտչյանի հրամանատար ԱՐՏՅՈՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ  «Առյուծասիրտը» գրքի շնորհանդեսի ժամանակ հիշեց, թե ինչպես էին վերջին անգամ Սասունի հետ մարտական գործողությունների մասնակցում:

«Սասունը ցանկացած մարտական գործողության ժամանակ բոլորիս ե՛ւ ուրախացնում էր, ե՛ւ հպարտություն պարգեւում: Հիշեցի Սասունի վերջին արտահայտությունը, ասում էր՝ հրամանատա՛ր, «դավադիդ» արեցին… Ես հպարտ եմ, որ ունեցել եմ նման հերոս զինվոր: Ցավում եմ, որ նա այսօր մեզ հետ չէ: Շնորհակալություն եմ հայտնում նրա ծնողներին, խոնարհվում եմ նրանց առաջ, որ մեծացրել են նման ժառանգ: Այո՛, այսօր շատերն ինձ հրամանատր են ճանաչում՝ իմ հերոս զինվորի շնորհիվ: Նա բոլորիս պատմություն պարգեւեց, պատմության էջերում գրեց: Հպարտ եմ, որ այս գրքով վերջապես Սասունի եւ քառօրյա պատերազմի վերաբերյալ եւս մեկ պատմություն գրվեց: Մենք Սասունի անունը պետք է բարձր պահենք», - ընդգծեց հրամանատարը եւ հորդորեց չվախենալ թուրքից, ավել-պակաս չլսել, թե ինչ է ասում թշնամին եւ կրկին տարածքներ կորցնելու վախի փոխարեն՝ լցվել նորից հաղթելու՝ Արցախը, Նախիջեւանն ու մեր մեծ հայրենիքը հետ բերելու վճռականությամբ:

«ԱՌՅՈՒԾԱՍԻՐՏԸ» ՀՈԳՈՒ ՃԻՉ Է, ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՆՉ Է»

Արցախի Ազգային ժողովի մի քանի գումարման պատգամավոր, վաստակավոր մանկավարժ ՌՈՄԵԼԱ ԴԱԴԱՅԱՆՆ իր խոսքում պնդեց՝ Սասունը կա, ապրում է… Նա Արցախում է ու սպասում է, որ կգնան իր զինակիցները եւ կազատագրեն այն:

«Իհարկե, պատերազմում զոհեր էլ են լինում, բայց մեր զոհերը նաեւ սովորեցնում են ապրել: Ակամայից հիշում եմ Գեղամ Սարյանի խոսքերը, որոնք թվում է՝ հենց ինքը՝ Սասունն է ասել.

Մի սարսափիր մահից դու,

Իմ բարեկամ, իմ ընկեր,

Մահը կորուստ չէ մարդու,

Կործանում չէ դեռ:

Սարսափիր դու, երբ գիտես`

Ապրում ես ու կաս,

Ու քո կյանքում մեր կյանքին

Բան չունես, որ տաս:

Սասունը տվեց թանկագինը, տվեց, որ ապրենք… Սասունն, այո՛, առյուծասիրտ էր, քաջ էր, Սասնա ծուռ էր, մեր սիրելին էր ու կմնա հավերժ: Նրա անունը երբեք չի մոռացվի», - ընդգծում է տիկին Դադայանը:

Վաստակավոր մանկավարժը նաեւ շեշտում է, որ «Առյուծասիրտը» սովորական գիրք չէ՝ սովորական թղթերից կազմված, այլ մոր խոսք է, հոգու ճիչ է, հայրենիքի կանչ է, որը գրվել է ոչ թե Սասուն Մկրտչյանի ծնողների համար, այլ սերունդների:

«ՍԱՍՈՒՆԻ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՄ 44 ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ»

Դերասան ՄԿՐՏԻՉ ՃՐԱԳ ԼԱԽՈՆ 8 ամսվա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը: Նա էլ հիշեց, թե ինչպես էր իր հրամանատարը խոսում ապրիլյան պատերազմում բացառիկ սխրագործություններ արած տղաների մասին, այդ թվում՝ Սասունի:

«Իմ հրամանատարն արեց հետեւյալ արտահայտությունը՝ կարո՞ղ եք մի սասունցու նման լինել ու սկսեց խոսել Սասունի սխրագործության մասին: Ես, լինելով սասունցի, առաջին հերթին մեծ հպարտության զգացումով լցվեցի, եւ բոլորս պատասխանեցինք՝ ճի՛շտ այդպես: Իսկ երբ ապրիլյան պատերազմից երկու շաբաթ հետո՝ մեր զորամասի հրամանատարը տարավ մեզ Եռաբլուր, ասաց՝ երդվե՛ք մեր տղերքի շիրիմներին, որ իրենց նման եք լինելու, իրենց գործը կիսատ չեք թողնելու: Ես այդ երդումով ապրել եմ, ապրում եմ ու այդ երդման գաղափարով, Սասունի գործը շարունակելով՝ մասնակցել եմ 44 օրյա պատերազմին: Այսօր Սասունը չկա, բայց նա դարերով ապրելու է: Սասունի կատարած սխրանքով եթե շարժվենք բոլորս՝ մեծ եւ փոքր, տղա, թե աղջիկ, մենք մեր կորսված հայրենիքները հետ կբերենք, մեզ ոչ ոք չի կարողանա հաղթել: Հավերժ փառք Սասունին», - ասաց Մկրտիչ Ճրագ Լախոն եւ նվիրեց հերոսի հիշատակին նվիրված Անդրանիկ սարկավագի երգի կատարումը:

Նշենք, որ «Առյուծասիրտը» գրքի շնորհանդեսին իրենց սրտի խոսքն ասացին նաեւ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ռուզաննա Բարսեղյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրքի խմբագիր Հասմիկ Կարապետյանը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, մանկավարժ, Սասունի հորաքույր Լորետա Մկրտչյանը։ Երաժշտական կատարումներով օրը նշանավորեցին Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի սաները, 44 օրյա պատերազմում զոհված Վարդան Ամալյանի հայրը՝ երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, Գուսան Հայկազունը, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, «Սասնա Ծռեր» երաժշտական համույթը։ Միջոցառումը վարեց եւ գրքից հատվածներ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ. – Հիշեցնենք, որ Թալիշի դիրքը հետ գրավելիս Սասունի գնդացիրը փչացել է։ Զինակցից զենք է խնդրել, սակայն հրամանատարը չի թույլատրել։ Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը եւ սկսել է քանդել գնդացիրը։ Այդ ընթացքում հասցրել է վիրավոր ընկերներին հանել առաջնագծից եւ կրկին շտապել վերադարձնել կորցրած դիրքերը: 2016 թ.-ի ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Թալիշի դիրքերը հետ գրավելու ժամանակ որովայնի շրջանում ստացել է ծանր հրազենային վիրավորում։ Զինակից ընկերները նրան իջեցրել են դիրքերից եւ հանձնել շտապօգնությանը, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 5-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ զինվորական արարողակարգով, որին ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:






Հայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա Ղազարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top