UFC. ԷԴՄԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆՆ ՕԿՏԱԳՈՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՆՇԵՑ ՆՈԿԱՈՒՏՈՎ
Սպորտ
ԱՄՆ - ը ներկայացնող հայազգի մարտիկ ԷԴՄԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆՆ օկտագոն վերադարձը նշել է տպավորիչ հաղթանակով։ UFC Fight Night 251-ի շրջանակում Շահբազյանը միջին քաշային կարգում մենամարտել է Դիլան Բուդկայի դեմ ու հենց առաջին ռաունդում հաղթել նոկաուտով։ Հիշեցնենք, որ 27-ամյա հայ մարտիկը նախորդ անգամ օկտագոն էր դուրս եկել 2024֊ի օգոստոսի 25֊ին ու պարտվել Ջերալդ Միրշերտին։ Ընդհանուր առմամբ, Շահբազյանն անցկացրել է 19 մենամարտ, ունի 14 հաղթանակ և 5 պարտություն։ Նշենք, որ Էդմենի մենամարտին ներկա է գտնվել նաև UFC -ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ու աջակցել նրան։ Հաղթական մենամարտից հետո Էդմենը նշել է.
«Արմանը իմ մեծ ընկերն է, շնորհակալ եմ նրան աջակցության համար։ Երկուսս էլ հայկական մշակույթն ենք քարոզում։ Ես հույս ունեմ, որ նրա ապաքինումը լավ է ընթանում։ Կարծում եմ շուտով նրան կտեսնենք ութանկյունում։ Հուսով եմ կպայքարի տիտղոսի համար»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

