Հայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունի ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա

Նիկոլի եւ իր ոհմակի արեւմտյան խաղերը հայերիս եւ Հայաստանի համար կլինեն ճակատագրական, եթե չկասեցվեն

Հրապարակախոսություն

Ինչպես արդեն նշել ենք նախորդիվ, անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար (այժմ արդեն նախկին) Էնթոնի Բլինքենի կողմից Վաշինգտոնում հունվարի 14-ին ստորագրված Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը, ռազմավարական գործընկերության համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթղթին, կա մի ոլորտ՝ էներգետիկան, որում հայ-ամերիկյան հնարավոր համագործակցության վտանգներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Եվ ահա թե ինչ նկատի ունենք…

ԻՆՉ ՆՊԱՏԱԿՆԵՐ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ «ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 123»- Ը, ԵՎ ԻՆՉ ՎՏԱՆԳՆԵՐ ԵՆ ԲԽՈՒՄ ԴՐԱՆԻՑ

Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին հայտարարել է ԱՄՆ-ի հետ ատոմային ոլորտում համագործակցության համաձայնագրի («Համաձայնագիր՝ 123») շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: Այն ենթադրում է Հայաստանում առաջիկա տարիներին փոքր հզորության բազմաթիվ աէկների կառուցում: Էնթոնի Բլինքենը հիշյալ կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է, որ տնտեսական համագործակցությունը կապված կլինի ատոմային էներգետիկայի զարգացման հետ: ԱՄՆ-ում խոստացել են Հայաստանի հետ կնքել «Համաձայնագիր 123»-ը, որով Հայաստանը հասանելիություն կստանա ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին:

Բացի վերը նշվածից, Միացյալ Նահանգները խոստանում է մասնակցել այստեղ փոքր աէկների կառուցման ֆինանսավորմանը (վարկավորմանը), ինչը նշանակում է, որ համաձայնագրի ստորագրման եւ իրագործման դեպքում ամերիկյան փողերը կվերադառնան փոքր աէկների ամերիկյան, ծայրահեղ դեպքում արեւմտյան այլ կառուցողներին: Կարծում ենք, ինքնին պարզ է, որ ԱՄՆ-ը ՌԴ-ի կողմից աէկների կառուցում չի ֆինանսավորի՝ լինեն դրանք մեծ, թե փոքր: Բայց հիմնականը դա չէ, այլ այն, թե ինչ նպատակներ է հետապնդում «Համաձայնագիր 123»- ը, եւ ինչ վտանգներ են բխում դրանից:

Ուշադիր ընթերցողն արդեն նկատեց, որ խոսքը Հայաստանում ոչ թե մեկ (Մեծամորի աէկ-ի հզորության կամ ավելի հզոր) աէկ-ի կառուցման մասին է, այլ մեկից ավելի, բազմաթիվ փոքր աէկ-ների կառուցման: Սա նշանակում է, որ դրանցից միայն մեկը կարող է կառուցվել Մեծամորի աէկ-ի հարթակում՝ առաջիկայում նշված ատոմակայանի շահագործումը դադարեցնելուց հետո, իսկ մնացածները կառուցվելու են Հայաստանի այլ մարզերում, այլ վայրերում:

Որքան էլ այդ նոր աէկները կառուցվեն ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներով (դեռ հարց է, թե որ սերնդի, որ տասնամյակների…), որոնք առանձնապես չեն փայլում եւ աշխարհում զիջում են ռուսականներին, այնուհանդերձ, նկատի ունենալով, որ ապագայում բացառված չէ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ պատերազմի սանձազերծումը եւ ռազմավարական նշանակության օբյեկտների հրթիռակոծումը, ռմբակոծումը, ինչպես նաեւ այն, որ մեր երկիրը գտնվում է բարձր երկրաշարժավտանգ գոտում եւ, Աստված մի արասցե, բայց ապագայում հնարավոր են ոչ միայն կործանարար, այլեւ աղետալի երկրաշարժեր (երկրաշարժի ուժգնության գնահատման Ռիխտերի սանդղակով 8 մագնիտուդով), Հայաստանում բազմաթիվ աէկների կառուցուման որոշումը կամ մտադրությունն առնվազն ենթակա է լուրջ վերանայման: Համենայն դեպս, դրանց կառուցումը պետք է բացառվի Շիրակի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում, որտեղ, ի համեմատ մյուս մարզերի, բարձր է առավել ուժգին երկրաշարժերի հավանականությունը:

Հարկ է նկատի ունենալ, որ մեր երկրի տարածքը փոքր է, համեմատելի չէ, ասենք, ԱՄՆ-ի, Կանադայի, ՌԴ-ի, Ուկրաինայի կամ Ղազախստանի տարածքների հետ, եւ եթե այնտեղ այդպիսի ատոմակայանների կառուցումը թույլատրելի եւ արդարացված է, ապա նույնը չի կարելի ասել Հայաստանի պարագայում: Չմոռանանք, որ ճապոնացիները վատ չեն կառուցում, շատ ամուր են կառուցում, բայց նրանց «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը չդիմացավ տարերքի հզոր հարվածին:

Բայց հնարավոր վթարի ռիսկը խնդրի դեռ սոսկ մի կողմն է: Պակաս կարեւոր չէ, թե «խորքային պետություն» կոչվածի ծրագրերի իրականացմանը հետամուտ Բլինքենը եւ Նիկոլ հայադավը, նրա իշխանությունն ԱՄՆ-ի եւ Հայասատանի միջեւ ատոմային էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությամբ քաղաքական ինչ թաքուն նպատակներ են նկատի ունեցել:

Թե քանի փոքր աէկ կարող է կառուցվել այստեղ եւ ընդհանուր ինչ հզորությամբ, դեռ հայտնի չէ, բայց շատ հնարավոր է, որ դրանց գումարային հզորությունը գերազանցի ՀԱԷԿ-ի ներկայումս շահագործվող թիվ 2 էներգաբլոկի հզորությանը կրկնակի եւ ավելի անգամ, կազմի 500 ՄՎտ եւ ավելի (մինչեւ 300 ՄՎտ հզորության աէկները համարվում են փոքր հզորության): Այդ դեպքում նշված նախաձեռնության իրականացումը, ընդամենը 2 կամ 3 փոքր աէկների կառուցումը Հայաստանին թույլ կտա ընդհանրապես հրաժարվել թե՛ ռուսական, թե՛ պարսկական բնական գազից, թե՛ ՀԱԷԿ-ի հետագա շահագործումից եւ ՌԴ-ից ներկրվող կամ մատակարարվող ուրանից, այսինքն՝ նշված պետություններից էներգետիկ լիակատար անկախություն ձեռք բերել եւ այդ առումով լիովին կախյալ դառնալ ԱՄՆ-ից, որը դրանով իսկ լիարժեք հնարավորություն կստանա մեզ իր քաղաքականությունը թելադրելու ամենատարբեր ոլորտներում: Չմոռանանք, որ էներգետիկան տնտեսության հիմքն է…

Էներգետիկ առումով կախյալ կդառնանք ԱՄՆ-ից, քանի որ ամերիկյան տեխնոլոգիայով կառուցված աէկները կպահանջեն միջուկային վառելիքով իրենց համապատասխան ձողերը (կարեւոր է միջուկային վառելիք պարունակող ձողի բաղադրությունը, դրանում միջուկային վառելիքի տեսակը, տոկոսը, ձողի տրամագիծը, երկարությունը) եւ դրանց ներկրումն ԱՄՆ-ից: Միջուկային վառելիքի այլ արտադրողների արտադրած ձողերը դրանց չեն համապատասխանի: Եթե նույնիսկ համապատասխանեն էլ, ապա արեւմտյան այլ արտադրողները դրանք Հայաստանին վաճառել- չվաճառելու կամ գնային քաղաքականության առումով կվարվեն այնպես, ինչպես թելադրի հեգեմոն ԱՄՆ-ը:

Եվ հիմա գանք ամենագլխավորին. Հայաստանին ՌԴ-ից էներգետիկ առումով կախվածությունից կտրելուց հետո Նիկոլ հայադավը, նրա ոհմակը, կասկած չունենք, ՌԴ-ից կպահանջեն ռուսական սահմանապահներին հանել հայ- թուրքական սահմանից, ինչպես նաեւ Հայաստանից հանել Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան, այնուհետ Թուրքիա- Հայաստան սահմանի դռները լայնորեն կբացեն եւ Հայաստանն արծաթյա սկուտեղի վրա կմատուցեն Թուրքիային՝ «լավագույն» դեպքում դարձնելով նրա վիլայեթը կամ, ավելի ճիշտ, գաղութը, իսկ վատագույն դեպքում Հայաստանն աստիճանաբար, դանդաղ կամ արագ հայաթափելով հայի ինքնությունն ունեցողներից:

ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՎԻՃԵԼԻ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ

Այդպիսով Նիկոլ հայադավը եւ իր ոհմակը ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, եթե նրանց այս ծրագրերը չկասեցվեն, իրականություն կդարձնեն մեզ հետ իր ցանկացածով վարվելու Թուրքիայի երազանքը, որն այս ամենից հետո հնարավորություն կստանա իրագործելու ոչ միայն հայերիս եւ Հայաստանի, այլեւ ՌԴ-ի դեմ ուղղված իր պանթուրքական ծրագիրը: Կիրականանա Հարավային Կովկասը ՌԴ-ից խլելու ոչ միայն Թուրքիայի, այլեւ նաեւ ԱՄՆ-ի նպատակը, Հայաստանում, Ադրբեջանում, բացառված չէ, նաեւ Վրաստանում կհայտնվեն ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ- ի ռազմաբազաները՝ հանձինս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմաբազաների:

Այն նույն Թուրքիայի, որը, Սիրիայի զինված ընդդիմությանն աջակցելով, Ասադի եւ նրա վարչակարգի տապալմանը հասնելուց հետո՝ այժմ Սիրիայի նոր իշխանությունների առջեւ լկտիաբար է բարձրացնում է Սիրիայից ռուսական ռազմաբազաները հանելու եւ Սիրիայում թուրքական ռազմաբազաներ կառուցելու հարցը:

Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից կտրելու վերոնշյալ դավադիր ծրագրի մասին մատնում կամ առնվազն հուշում է նաեւ ամերիկյան դիվանագիտության այժմ արդեն նախկին ղեկավար Բլինքենի ասածը, թե ԱՄՆ-ի հետ ատոմային ոլորտում համագործակցությունը թույլ կտա ապահովել Հայաստանի «ինքնիշխանության ամրապնդումը»: Այսինքն՝ մենք հիմա այնքան էլ ինքնիշխան չենք, կախված ենք ՌԴ- ից, բայց փոքր աէկների կառուցումից, էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությունից հետո՝ այլեւս կախված չենք լինի, մեր ինքնիշխանությունը կամրապնդվի:

Միայն թե չկա պատասխանն այն հարցի, թե այդուհետ որտեղի՞ց ենք մեր հացահատիկը, ալյուրը, պարարտանյութերը ներկրելու, որտե՞ղ ենք իրացնելու Հայաստանում արտադրվող ապրանքները, որոնց մեծ մասն ամերիկյան եւ եվրոպական շուկաներում մրցունակ չեն, եւ, վերջապես, որտե՞ղ են աշխատելու մեր «խոպանչիները» եւ գումարներ ուղարկելու իրենց ընտանիքներին…

Իհարկե, բացառված չէ, որ Բայդենի վարչախմբի որոշումները եւ այլ փաստաթղթեր վերանայող, նրանց ստորագրած բազմաթիվ պայմանագրեր, համաձայնագրեր, որոշումներ չեղյալ համարող եւ այդ քաղաքականությունը շարունակող ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ամբողջությամբ կամ մասամբ չեղյալ համարի Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, լուծարի հիշյալ հանձնաժողովը, ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության «Համաձայնագիր 123»-ը չկնքվի: Կարելի է ասել, որ այդ դեպքում մեր բախտը կբերի: Բայց Թրամփը կարող է եւ չվերանայել հիշյալ կանոնադրությունը, հանձնաժողովը կարող է եւ չլուծարվել, ՌԴ- ից եւ Իրանից էներգետիկ ոլորտում մեզ անկախ դարձնելուն միտված «Համաձայնագիր 123»- ը կարող է եւ ստորագրվել, եւ այդ դեպքում սկսվեն որոշակի գործողություններ, գործընթացներ…

Հարկ է հիշատակել, որ դեռեւս 2024թ. հոկտեմբերի 17-ին Հայաստանում փոքր աէկ կառուցելու առաջարկով հանդես էր եկել «Ռոսատոմը», ինչի մասին 2024թ. հոկտեմբերի 17- ին ««Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման եւ տեղի արդյունաբերության ներգրավման վերաբերյալ» թեմայով սեմինարում հայտնել էր «Ռոսատոմ»-ի տեխնիկայի գծով փորձագետ Անդրեյ Անիշչենկովը՝ ընդգծելով, որ բոլոր մոդուլները կմատակարարվեն պատրաստի վիճակում, ինչը կկրճատի ֆինանսական եւ ժամանակային ծախսերը։

Անիշչենկովն ավելացրել էր, որ РИТМ ռեակտորների շարքով փոքր հզորության աէկները հնարավորություն են տալիս էլեկտրաէներգիայի արտադրությունից բացի, իրականացնել ջերմամատակարարում ու ջրի մաքրում, ավելին՝ փոքր չափը լայն հնարավորություններ է տալիս սահմանափակ ենթակառուցվածք ունեցող տարբեր շրջաններում դրանց տեղակայման համար, բացի այդ, փոքր աէկների հզորությունը կարելի է փոխել ի հաշիվ նոր էներգաբլոկների։

Ինչպես արդեն հասկանալի է, Հայաստանը ստացել է «Ռոսատոմ»-ի առաջարկը, լսել նրա փորձագետին, բայց վերջնահաշվում մտադիր է անտեսել աշխարհում ատոմային էներգետիկայի ոլորտում անվիճելի առաջատարի առաջարկը եւ Հայաստանում փոքր աէկերի կառուցման վերաբերյալ համաձայնագիր կնքել ամերիկյան կողմի հետ, որպեսզի, Բլինքենի ասածով, ամրապնդի իր ինքնիշխանությունը, այսինքն՝ ապահովի իր էներգետիկ անկախությունը ՌԴ-ից եւ Իրանից, փոխարենը՝ կախյալ լինի ԱՄՆ-ից կամ հավաքական Արեւմուտքից:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ.- Սկիզբը՝ այստեղ:






Հայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա Ղազարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top