Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Ավելի դիպուկ պետք է լինել ստեղծած գոլային պահերի ժամանակ.Ինձագի

Սպորտ

Իտալիայի չեմպիոն «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Յուվենտուսից» կրած 0:1 հաշվով պարտությունը Ա Սերիայի 25-րդ տուրի արտագնա խաղում։

«Չբավականացրեց մեկ գոլը։ Տղաներին կշտամբելու պատճառ չունեմ։ Գերազանց հանդիպում անցկացրինք, բայց առաջին խաղակեսում մենք պետք է գոլ խփեինք եւ հաղթեինք։ Եթե գոլ չես խփում, պայքարը բարդանում է։

Երկրորդ խաղակեսում մեր մոտեցումն այնքան էլ ճիշտ չէր, եւ մրցակիցը մեզ պատժեց։

Մենք պետք է ավելի համառ աշխատանք կատարենք։ Բայց հիմա պետք չէ բարձրագոչ հետեւություններ անել այս հապաղման հետեւանքով։

Մյուս թիմերի մրցաշարային դրությանը չեմ նայում։ Թուրինում այսպիսի խաղով արժանի էինք ավելիին։  Ավելի դիպուկ պետք է լինել ստեղծած գոլային պահերի ժամանակ։ Առաջին խաղակեսը պետք է չավարտվեր առանց գոլի»,- Ինձագիի խոսքը մեջբերում է TuttoMercatoWeb-ը։

«Ինտերը» 54 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 2 միավոր։ «Յուվենտուսը» չորրորդն է՝ 46 միավոր։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ