Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում(տեսանյութ) «Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում ԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեվ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ Է Ո՞ր գինիներն են համադրվում պանրի հետ Կյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածը Բրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունը Ընդդիմության ստերը. Նարեկ Մալյան «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերայից առաջ նախ հնչեցին սիրված զինվորական երգեր

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս14)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am, https://iravunk.com/?p=305032&l=am, https://iravunk.com/?p=305144&l=am, https://iravunk.com/?p=305257&l=am, https://iravunk.com/?p=305355&l=am, https://iravunk.com/?p=305432&l=am, https://iravunk.com/?p=305500&l=am, https://iravunk.com/?p=305546&l=am)

Այսպիսով` «Հոկտեմբերի 27»-ից հազիվ մեկ շաբաթ անց Ռոբերտ Քոչարյանն արդեն ոչ միայն խոսում էր ղարաբաղյան բանակցություններից, այլեւ մատնանշում էր այն պայմանները, որոնց առկայության պարագայում հնարավոր կլիներ հասնել «հակամարտության շուտափույթ կարգավորման»: Մասնավորապես պարոն Քոչարյանին դրա համար պետք էր «ուժեղ իշխանություն՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ադրբեջանում»: 


«ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Ուժեղ իշխանություն» ասվածն այդ պահին, բնականաբար, նշանակում էր իր` պարոն Քոչարյանի իշխանության ամրապնդում: Եվ ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա զարգացումը, Ռ. Քոչարյանը մասամբ մի շարք առանցքային դերակատարների (վարչապետ Արամ Սարգսյան, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան) իշխանական համակարգից դուրս մղելով, մի շարք այլ դերակատարների (երկրապահներ եւ այլն)՝ առաջ քաշելով եւ դրանով լռեցնելով, ի վերջո, արդեն 2000թ. կեսերին, լիովին ամրապնդեց իր դիրքերը: Ընդ որում, այդ ամենն արվում էր մերթընդմերթ Արեւմուտքից հնչող հավանության հայտարարությունների ներքո, ինչը վկայում է այն մասին, թե «ուժեղ իշխանության» ձեւավորումից հետո գերտերություններից որի վերահսկողությամբ էր նախատեսվում իրականացնել հաջորդ փուլը՝ «հակամարտության շուտափույթ կարգավորումը»:

Բայց ո՞րն էր այդ «շուտափույթ կարգավորման» մեխանիզմը, «Մեղրիի միջա՞նցքը»: Դրա մասին վկայող մի շարք փաստարկների կողքին դիտարկենք հետեւյալ դրվագները եւս:

Նախ հիշեցնենք, որ մոտավորապես մեկ տարի առաջ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում որոշ ուշագրավ հանգամանքներ ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի վերջին համանախագահ (նրանից հետո ԱՄՆ-ը Մինսկի խմբում ունի միայն պաշտոնակատար) Ռոբերտ Բրադտկեն. «Մինսկի խմբի ստեղծման հետ ծնվեց նաեւ հակամարտության կարգավորման ծրագիրը, որին, մեր կարծիքով, ընդամենը մեկ շտրիխ էր պակասում, որպեսզի այն դառնար իսկապես երկու կողմերին էլ գոհացնող փոխզիջումային ծրագիր: Դրանք Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի առաջարկներն էին»:

Սրանով Բրադկեն ոչ մի նոր բան չէր ասում, սակայն նրա հայտարարության ուշագրավ կողմն այն էր, որ «Գոբլի պլանը», տարբեր կերպարանքներով առայսօր պահպանել է իր արդիականությունը: Ավելին, այն ԱՄՆ-ի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնվազն առանցքային մեխանիզմ է: Ավելի կոնկրետ, ժամանակի ընթացքում առաջ քաշված «Գոբլի պլանի» բոլոր` Գոբլ-1, Գոբլ-2, Գոբլ-3 տարբերակներն էլ մեկ հատկանշական նմանություն ունեն, բոլոր դեպքերում էլ էական է համարվում Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա միջանցքի ապահովումը: Իսկ դա նշանակում է, որ ղարաբաղյան բանակցություններում ԱՄՆ-ի համար հենց դա` Ադրբեջան-Թուրքիա կապի ապահովումն է եղել եւ մնում է գերխնդիրը:

Իմաստն էլ հասկանալի է. այդ կապը նաեւ նշանակում է վերահսկողություն՝ հարավկովկասյան տարածաշրջանով անցնող արեւելք-արեւմուտք գլոբալ ուղու նկատմամբ: Այն, որ դա Վրաստանի միջոցով լիարժեք իրականացնել հնարավոր չէր, ժամանակն ապացուցեց: Ամեն դեպքում փաստն այն է, որ այդպես էլ վրացական հատվածում Արեւմուտքը լուրջ ներդրումային ծրագրեր չիրականացրեց, եւ այդ հեռանկարը հազիվ թե ժամանակին ամերիկյան ռազմավարագետները հաշվի առած չլինեին: Ուստիեւ կար խնդրի լուծման մեկ տարբերակ` հարավկովկասյան արեւմուտք-արեւելք կոմունիկացիոն միջանցքը հնարավորինս Ռուսաստանից հեռացնել: Իսկ դրա իդեալական վայրը Մեղրին էր: Այսինքն` «Գոբլի պլանի» կամ «Մեղրիի միջանցքի» (անվանումն էական չէ) տեսքով հաշտության համաձայնագիրը կարող էր միանգամից լուծել համաշխարհային նշանակության մեկ հարց` հնարավորություն տալ ձեւավորել հարավկովկասյան տարածաշրջանով անցնող արեւմուտք-արեւելք կոմունիկացիոն միջանցք, որը կլիներ Ռուսաստանից բավարար հեռավորության վրա:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻՆ
Խոսեցինք այս ամենի մասին միայն ընդգծելու համար, որ ժամանակին այս գլոբալ ծրագրերի օգտին բացահայտորեն արտահայտվում էր նաեւ Հայաստանի նախկին ղեկավարությունը: Այսպես` 2000թ. փետրվարի 6-ին Դավոսի տնտեսական խորհրդաժողովում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցած «Հնարավորություններ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համար. Մետաքսի ճանապա՞րհ, թե՞ Մեծ խաղ» թեմայով բանավեճի շրջանակներում ունեցած ելույթում մի շարք կոնկրետ փակագծեր են բացված: Նախ` «Մետաքսի ճանապարհ» ասվածը, ըստ էության, նույն գլոբալ ծրագիրն է, ինչի մասին խոսեցինք. ուղի, որը կձգվի Չինաստանից մինչեւ Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, այստեղից էլ` Թուրքիա եւ Եվրոպա` մինչեւ Լոնդոն: Ամենակարեւորը. այն պետք է շրջանցեր Ռուսաստանը, ըստ էության, գտնվելով ամերիկյան վերահսկողության տակ: Իսկ ահա «հնարավորություններ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համար» արտահայտությունը հիմք է տալիս մտածել, որ այդ նախագծից պարոն Քոչարյանը, գոնե այն ժամանակաշրջանում, լուրջ ակնկալիքներ ուներ:

Առավել եւս, որ նրա գնահատմամբ՝ «Մետաքսի ճանապարհը իրականությանը մոտ մի բան է եւ այն գործընթացները, որ հիմա տեղի են ունենում տարածաշրջանում, այդ թվում` տարբեր միջազգային ծրագրերը, ինչպիսիք են «Տրասեկան», «Ինոգեյթը», խոսում են այդ մասին»:

Անցնելով բուն թեմային, պարոն Քոչարյանը բավականին վառ երանգներով է սկսում նկարագրել ապագան. «Բավական է պարզապես նայել քարտեզին` դա իրականում ամենակարճ ճանապարհն է Եվրոպայից դեպի Կենտրոնական Ասիա` հնարավոր շարունակությամբ: Փոքր-ինչ ավելի հարավ, փոքր-ինչ ավելի հյուսիս` այդ ինտրիգը, այդ շատ լուրջ շահագրգռությունը, իհարկե, դրսեւորվում է: Այդ ծրագրերին առանձնակի գրավչություն է հաղորդում լուրջ ածխաջրածնային պաշարների առկայությունը Կասպյան ավազանում, Կենտրոնական Ասիայի լուրջ ռեսուրսային ներուժի առկայությունը: Այդ ամենը միասին, ենթադրում եմ, դառնում են ե´ւ մեծ քաղաքականության, ե´ւ «Մեծ խաղի» առարկա: Հարավային Կովկասի դերն այդ տեսակետից առանձնահատուկ է, քանի որ այն ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա, այն ասես բերանն է մի շշի, որում լցված է խոշոր բիզնեսի համար, ընդհանրապես միջազգային հանրակցության համար գրավիչ մի բան: Եվ այս համատեքստում Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր երկրները եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բոլոր երկրները ունեն ընդհանուր շահ, եւ ծագում է հասարակ մի հարց` «Մեծ խաղ». այն խանգարո՞ւմ է այդ նախագծի իրականացմանը, այն շահավե՞տ է տարածաշրջանի երկրների համար, կամ այն կարո՞ղ է նպաստել լուրջ տնտեսական նախագծերի իրականացմանը: Ես ենթադրում եմ, այստեղ չկա միանշանակ պատասխան, պատասխանը կարող է լինել ե´ւ դրական, ե´ւ բացասական, ու անչափ շատ բան է կախված լինելու նրանից, թե որչափ համաձայնեցված կգործեն տարածաշրջանի երկրները` եւ Հարավային Կովկասի, եւ Կենտրոնական Ասիայի, որչափ մենք կկարողանանք այնպես անել, որպեսզի այդ նախագծերի իրականացումը հակադրված չլինի ե´ւ հարավային, ե´ւ հյուսային հարեւան երկրների շահերին: Այսինքն` անչափ շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի շեշտադրումը, ինչպես կզարգանա քաղաքական իրադրությունն ընդհանրապես, եւ կդառնա՞նք արդյոք մենք դիմակայության ասպարեզ, արդյոք նոր բաժանարար գծեր կհայտնվե՞ն տարածաշրջանում, թե՞ տարածաշրջանը կգնա կոմպլեմենտարության ճանապարհով, շահերի համատեղման փորձերի ճանապարհով, այլ ոչ թե հակադրման»: 
Մեծ հաշվով միտքը հետեւյալն է. Կենտրոնական Ասիայում (հնարավոր շարունակությամբ) կան լուրջ հարստություններ, որոնք կարելի է հասցնել Եվրոպա: Ընդ որում` հենց հարավկովկասյան տարածաշրջանով, քանի որ ինչպես հյուսիսում, այնպես էլ` հարավում, այսինքն` Ռուսաստանում եւ Իրանում հակառակ շահեր են: Եվ ահա ելքը Ռ. Քոչարյանը տեսնում է տխրահռչակ «կոմպլեմենտարիզմի» մեջ. Հարավային Կովկասը դարձնենք խաչմերուկ եւ այդ «տորթից» ե´ւ Արեւմուտքը, ե´ւ Ռուսաստանն իր պատառը թող վերցնեն:
Անկեղծ, դժվարանում ենք ասել` Քոչարյանն անկեղծորե՞ն էր հավատում, թե հնարավոր է Հարավային Կովկասում համադրել մի կողմից Ռուսաստանի, Իրանի, մինչեւ իսկ` Չինաստանի, մյուս կողմից` Արեւմուտքի տնտեսական շահերը: Այն պարագայում, երբ նույն պահին այդ երկու գլոբալ բեւեռների միջեւ հակասություններն այն աստիճան խորքային էին, որ ամերիկյան ստրատեգները բացահայտորեն ներկայացնում էին Ռուսաստանը մի քանի կտորների բաժանելու քաղաքական նախագծեր եւ նույնիսկ Չեչնիայում սկսել էին այդ գաղափարի պրակտիկ իրագործումը...

Չնայած պատմությունը ցույց տվեց, որ անկախ Ռ. Քոչարյանի այդ լավատեսական երազանքներից, Արեւմուտք-Ռուսաստան շահերը մասնավորապես հարավկովկասյան տարածաշրջանում ոչ միայն չհամադրվեցին, այլեւ այդ բուռն պայքարն ընդհուպ Իրանում պատերազմի վտանգի աստիճանի է հասել: Այսինքն` ժամանակին խոսելով հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք առանցքներով շահերը համադրելու մասին, Ռ. Քոչարյանը կա´մ պարզապես չէր կարողանում ճիշտ գնահատել առկա իրողությունները, կա´մ գիտակցելով, պարզապես փորձում էր Ռուսաստանին ցույց տալ, թե հավանություն տալով ամերիկյան ծրագրերին, իրականում ռուսական շահերի դեմ ուղղված քայլերի չի գնա: Բայց չէ, այս երկրորդ տարբերակն ավելի շատ «բլեֆ» է հիշեցնում...

(Շարունակելի)






Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում(տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում «ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեվ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններովԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ ԷՈ՞ր գինիներն են համադրվում պանրի հետԿյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածըԲրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունըԸնդդիմության ստերը. Նարեկ Մալյան«Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերայից առաջ նախ հնչեցին սիրված զինվորական երգերՄահացել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի մայրըՄերիլին Մոնրոյի մահվան առեղծվածը. ողբերգություն, վթար, թե՞ գաղտնի «օպերացիա»Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆԱպոկալիպսիսը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո. աշխարհի վերջի մասին ամենասարսափելի մարգարեությունները«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ ԿոպիրկինՏելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՍի Ցզինպինը Մոսկվա է այցելում շատ կարևոր, ստրատեգիական նշանակության առաջարկներով. Ուկրաինական աղբյուրՊետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը«Հաղթանակի օրը սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ին Կիևում լույսը կբացվի»․ ՄեդվեդևԶննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՌուսական «Լանցետը» ոչնչացրել է անտառում թաքնվել փորձող ամերիկյան Bradley-ն (Տեսանյութ)Ինչ SMS հաղորդագրություններ չպետք է պահվեն ձեր հեռախոսում2025 թվականի թոփ 5 աստղագիտական ​​իրադարձություններըՎարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքինՆշվել է, թե որն է «աշխարհի ամենաօգտակար» բանջարեղենըՀաղթանակի օրն Ուկրաինայի կողմից իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կգա․ ՄեդվեդևՄեծ պատերազմը չհատեց Մեղրու սահմանը, բայց հավերժ մնաց ամեն մի հայի սրտումԿիսաբաց կրծքեր ու հայկական պար. Սոֆի Դևոյան կրտսսրի «տարազը» բուռն քննարկումների առարկա է դարձել հասարակության շրջանում (Video)Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում․ ԳեղամյանՄենք դեմ ենք պատրանքային խաղաղությանը. իշխանության խնդիր չէ սա՝ ժողովրդի անվտանգությունն է. Անահիտ ԵղոյանՌԴ-ն կոշտ պատասխան է տվել բանակցություններից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀամայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է ԲաքուՈվ է Ռոզա Դավթյանի տալըՄանկական օնանիզմ (դեռահասների ձեռնաշարժություն). Շուտով «Բժշկի մոտ»Եթե Արցախ գնալու հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու ընկերներիս գերեզմաններին կայցելեմ. Սերժ ՍարգսյանՀույս, հավատ և պատվախնդրություն․ ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ ՍարգսյանԱդրբեջանը մեղադրում է Ռուսաստանին կիբեռհարձակում կազմակերպելու մեջԱնդրանիկ Թեւանյան. հիմա սա ցրողականի մոմետն էր, թե՞.... ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ 1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԴԻՄՈՒՄԸ «Տիկնոջը փորձել են ճանապարհել, սակայն չի հանդարտվել, կամ՝ որդու հորդորով վերադարձել է արդեն ձեռնափայտով ու սպառնացել»․ Սրբազանը՝ Ալեքսանյանի մոր մասին (Տեսանյութ)Ես դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո ԱրեյանՌուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է.Ինչ տվյալներ էր պարունակում ձայնագրությունը և ինչո՞ւ դատարանը չթույլատրեց բարձրաձայնել տուժողներին. Բացառիկ զրույց 15 զինվորի գործովՄարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերումԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկելԿենդանակերպի 4 նշաններ, որոնք մայիսի 4-ից անհավանական հաջողություն կունենանՎԻԴԵՈ. Փաշինյանի շարասյան համար պարեկները երկար ժամանակ փակել են փողոցները. ինչ է կատարվել Ալավերդիում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top