Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Այս պահին Սպերցյանի առաջնային ցանկությունն է փորձել ուժերը Եվրոպայում, սակայն դա գուցե վնասում է նրան.Գենիչ

Սպորտ

 

Ֆուտբոլային մեկնաբան Կոնստանտին Գենիչը կիսվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի վերաբերյալ իր կարծիքով։

«Նրան կթողնեն ցանկացած տեղ, ես այդպես եմ հասկանում ակումբի դիրքորոշումը։ Եվ ինքը նույնպես ուզում է գնալ ցանկացած տեղ, հարցը առաջարկի մեջ է։ Կարծում եմ՝ Էդիկի իրական գինը մոտ 12-15 միլիոն է։ Էդիկը շատ բան է տվել ակադեմիային, թիմին, նա ավագ է, և բոլորը հասկանում են, որ նա այժմ 24-25 տարեկանում է։ Նա ինքը նշել է, որ այս տարիքում պետք է այդ քայլը անել։

«Լանսը» եկավ, առաջարկեց համեմատաբար քիչ գումար, և «Կրասնոդարում» ասացին, որ իրենք այդքան չեն գնահատի իրենց ավագին։ Իսկ Էդիկը ինքը հարցազրույցում նշել էր, որ նույնիսկ «Լանս» կգնա։ Այս պահին Էդիկի առաջնային ցանկությունն է փորձել իր ուժերը Եվրոպայում, սակայն դա գուցե վնասում է նրան։ Ավելի լավ է վերլուծել, նստել, մտածել։ Ակումբում մարդիկ կան, որոնց Էդիկը վստահում է, կամ նույն Նոբելը, ում հետ նա հիանալի հարաբերություններ ունի, նույնպես կարող է հուշել։

Զախարյանի համար «Սոսյեդադը» հիանալի զարգացում էր։ Էդիկին էլ պետք է թիմ, որտեղ նա մշտական խաղաժամանակ կստանա, այսինքն, ոչ թե կլինի պարզապես երիտասարդ խաղացող, այլ պետք է մտնի և անմիջապես խաղա։ Եթե դա ճիշտ է, կարելի է «Ժիրոնա», որը «Մանչեսթեր Սիթիի» համակարգի մեջ է, ինչո՞ւ չտեղափոխվել», — ասել է Գենիչը «Չեմպիոնատի» «Պրեմիեր Լիգայի անարդարությունը» փոդքաստի թողարկման ժամանակ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ