«Ժողովուրդ». Քաղաքային իշխանությունները նոր նախագիծ են մշակում․ տրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիները կպատժվեն
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի թանկացումը բոյկոտող եւ չվճարող քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը փորձում է դարձնել տուգանքի մատերիալ: Մտմտացած նախագիծը արդեն կյանքի են կոչում, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել էր դեռեւս հունվարի 21-ին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքային իշխանությունները նոր նախագիծ են մշակել: Ինչպես մեզ փոխանցեցին՝ «ՏԻՄ մասին» օրենքում փոփոխությունների մասին է խոսքը, որպեսզի պատժեն տրանսպորտի թանկացած սակագների համար չվճարող քաղաքացիներին: Նախագիծը մշակել են քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ղեկավարմամբ: Հիմա նախագիծը ուղարկել են գերատեսչություններ, այնուհետեւ այն պետք է գնա նաեւ խորհրդարան, իսկ արդեն մարտ-ապրիլ ամիսներին կիրարկվի: