Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Հրապարակ». Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 20-ին լրանում է արցախյան պայքարի` ղարաբաղյան շարժման 37-րդ տարին: 1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում կայացրին՝ դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից՝ միավորվելով մայր Հայաստանի հետ: Երեւանում եւ Ստեփանակերտում այդ օրը, գրեթե բոլոր տարիներին, սկսած 1988-ից, մշտապես տարբեր միջոցառումներ են կազմակերպվել:

Մեր տեղեկություններով, այս տարի Արցախի քաղաքական էլիտան էլ է այդ օրը միջոցառումներ ծրագրել։  Առավոտյան պատգամավորները կայցելեն  Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոս նահատակների հիշատակին: Քննարկում են՝ որպեսզի օրն ավելի նշանակալից դառնա, ոչ թե Արցախի ներկայացուցչությունում միջոցառում անցկացնել, այլ ավելի հանդիսավոր պայմաններում։ Թե որտեղ, երեկ վստահեցրին, որ դեռ վերջնական ընտրություն չեն կատարել։
Նույն օրը նաեւ հանրահավաք է կազմակերպել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը՝ ի դեմս ղեկավարներ Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, որոնք նաեւ արցախցիներին են հրավիրել հանրահավաքին եւ առաջարկել են հարթակից ելույթներ ունենալ։»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ