«Ժողովուրդ». ՍԴ նախագահը ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին ջանում է տանել ՍԴ. սպասում է Փաշինյանի համաձայնությանը
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահ Արմեն Դիլանյանը ջանում է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին տանել ՍԴ:
ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր: Նրա տեղը ՍԴ-ում մնում է թափուր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը մտադիր է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ՍԴ տանել որպես դատավոր: Այս մասին Դիլանյանը հասցրել է նաեւ Նիկոլ Փաշինյանին, ու հիմա սպասում են նրա համաձայնությանը, բայց Փաշինյանը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել: Նա երկմտում է, քանի որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը դատարկ կմնա, իսկ ՔՊ-ի ներսում չկա համապատասխան գիտելիքներով ու փորձով մեկը, ում կնշանակեն այդ պաշտոնին: Արմեն Դիլանյանը մտերիմ շրջապատում հայտարարել է, որ Վլադիմիր Վարդանյանն իշխանության ներկայացուցիչ է, բացի դրանից փորձ ունի ոլորտում, ծանոթ է Սահմանադրական դատարանի անցուդարձին, տարբեր տարիների պաշտոններ է զբաղեցրել ՍԴ-ում, ուստի, ըստ Դիլանյանի, Վլադիմիր Վարդանյանը լավագույն կադրն է:
Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու:
Ինչ վերաբերում է հնարավոր թեկնածուի վերաբերյալ ոչ ֆորմալ քննարկումներին, ապա, տեղեկացնում ենք, որ ՍԴ նախագահի մասնակցությամբ որեւէ քննարկում չի եղել։
Սահմանադրական դատարանի նախագահի համար դատավորի ցանկացած թեկնածուի դեպքում նախընտրելի չափորոշիչները հստակ են՝ ՍԴ դատավորի համար օրենքով սահմանված պահանջներին համապատասխանություն, մասնագիտական եւ բարոյական բարձր որակներ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում