Ձեւ չկա Հայկը պիտի լինի ցուցակի «կլյուչեվոյ» տեղերում. Ավինյանը ներքին պայքար է մղում Ջուր չի լինելու Հայդե տուն. ՔՊ-ում սուսերամարտ է սկսվել Հալեպում բախումների ընթացքում վիրավորվել է 16 քաղաքացիական անձ Ձյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել ԱՄՆ-ն կամավոր երկիրը լքող անօրինական ներգաղթյալներին կպարգևատրի մինչև 3,000 դոլարով Վաղ առավոտվանից Ուկրաինան զանգվածային հարձակման տակ է Դեկտեմբերի 23-ի աստղագուշակ Լույս չի լինելու «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ամեն գնով լուծել եկեղեցու եւ Վեհափառի հարցերը

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս17)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am, https://iravunk.com/?p=305032&l=am, https://iravunk.com/?p=305144&l=am, https://iravunk.com/?p=305257&l=am, https://iravunk.com/?p=305355&l=am, https://iravunk.com/?p=305432&l=am, https://iravunk.com/?p=305500&l=am, https://iravunk.com/?p=305546&l=am, https://iravunk.com/?p=305636&l=am, https://iravunk.com/?p=305728&l=am, https://iravunk.com/?p=305812&l=am)

Այն, որ հատկապես «Հոկտեմբերի 27»-ից հետո ոչ միայն ղարաբաղյան բանակցությունների ընթացքը, այլ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այսպես ասենք, հիմնականում տեղավորվում էր մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի շրջանակներում, թերեւս, կասկածի տեղիք չի տալիս: Այդ իրավիճակն ինչքանո՞վ է առնչվում «Հոկտեմբերի 27»-ի պատճառների հետ, թերեւս, կարծում ենք, ժամանակի ընթացքում  իր փաստացի հիմնավորումները կստանա:

«ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ»

Ամեն դեպքում, եթե «Հոկտեմբերի 27»-ի նախաշեմին եւ դրանից անմիջապես հետո, տարբեր բարձրաստիճան անձինք ղարաբաղյան խնդիրը հաշտության համաձայնագրի կնքմամբ շուտափույթ ավարտելու մասին խիստ լավատեսական հույսեր էին հայտնում, ապա 2000թ.-ին նման հայտարարություններ սկսեցին ավելի ու ավելի քիչ լսվել: Ավելին` բանակցային գործընթացը գնալով մտավ բավականին ձգձգված մի փուլ, որը վկայում է, որ 1999թ.-ին Քոչարյան-Ալիեւ դեմ առ դեմ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները պարզապես այդպես էլ հնարավոր չէր դառնում կյանքի կոչել եւ կար դրանք որոշակիորեն ձեւափոխելու խնդիր: Բայց եթե 1999թ. վերջերին «Մեղրիի միջանցքի» շուրջ  գործընթացը հասել էր այն մակարդակին, որ Մինսկի խմբի համանախագահներն արդեն համաձայնություն էին պահանջում Հայաստանի պաշտպանության նախարարից, ապա ենթադրելի էր, որ 2000թ.-ի կեսերին ԱՄՆ-ի անթաքույց հավանությամբ ՀՀ իշխանական համակարգի ռուսական ուղղվածության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների պաշտոնանկությունը պետք է հանգեցներ հենց այդ սկզբունքով հակամարտության շուտափույթ կարգավորման: Սակայն, փաստ է, որ ոչ միայն վերջնական համաձայնագիր չստորագրվեց, այլ նաեւ բանակցային գործընթացը մտավ ավելի ձգձգված փուլ: Միգուցե դա կարելի է բացատրել նրանով, որ Ռուսաստանը կտրուկ ակտիվացրեց իր մասնակցությունը բանակցային գործընթացում, որոշակի տեղաշարժեր եղան Չեչնյայում: ԱՄՆ-ում եվս եղավ նախագահի փոփոխություն, որից հետո հիմնական ուշադրությունը Վրաստանի վրա էր: Այսինքն, կային գործընթացներ, որոնք կարող էին աազդել նաեւ արցախյան բանակցությւոնների ընթացքի վրա,

Սակայն Քոչարյան-Ալիեւ հաճախակի հանդիպումներն ու գաղտնիությամբ պարուրված քննարկումները 2001թ.-ի սկզբներին վերստին բավականին ակտիվացան...
«Փարիզյան սկզբունքներ»: Այս տերմինը առաջին անգամ հնչեց 2001թ. առաջին ամիսներին: Առաջ ընկնելով` հիշեցնենք, որ եթե հետագայում ղարաբաղյան բանակցությունների հաջորդ` «Մադրիդյան սկզբունքները» այսօր բոլոր նրբություններով դարձել են հանրության սեփականությունը, ապա մոտ մեկ տասնամյակ անցած, այդ «Փարիզյան սկզբունքները» մինչ օրս էլ յոթ փակի տակ պահվող գաղտնիքներ են: Ինչո՞ւ, այդ ի՞նչ մեխանիզմ է եղել, որ անգամ տարիներ անց, երբ արդեն բանի պետք չէ, հստակորեն չի գաղտնազերծվում: Այս հարցի տարբեր բացատրություններ կարելի է գտնել: Սակայն տրամաբանությունը մեկ բան է հուշում. վաղուց օրակարգից դուրս եկած, այսինքն` քաղաքական աղբանոցի բաժին դարձած, այդ սկզբունքների բացահայտումը կարող է դրանք մշակողներին, հավանություն տվողներին հասցեագրված մի շարք տհաճ հարցեր առաջ քաշել: Թե մոտավորապես ինչ կարգի հարցադրումներ, կարելի է պատկերացնել` ելնելով թեկուզեւ այն պարզ հանգամանքից, որ «Փարիզյան սկզբունքները» հենց այնպես, օդից մեկ օրում չառաջացան, այսինքն` դրանք պետք է, որ լինեին 1999թ.-ի գործընթացների օրգանական շարունակությունը:

26.01.2001Թ. ՓԱՐԻԶ
Ինչեւէ. տեւական ընդմիջումից հետո Քոչարյան-Ալիեւ բանակցային հերթական հանդիպումը կայացավ 2001թ. հունվարի 26-ին. Փարիզում այս հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ անցկացվում էր Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի անմիջական վերահսկողությամբ: Միայն այդ փաստը արդեն վկայում է, որ առնվազն Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն բանակցային այդ փուլի նկատմամբ ունեին միանգամայն լուրջ տրամադրություններ:

Բայց մինչ կհասնենք Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի քավորությամբ ընթացած Քոչարյան-Ալիեւ բանակցայի փուլին եւ դրա շրջանակներում ծնունդ առած «Փարիզյան սկզբունքներին», մեզ հաջողվեց եւս մեկ ուշագրավ հարցազրույց ունենալ, որը, թերեւս, ընթերցողի համար ավելի պարզ կդարձնի «Մեղրիի տարբերակի» էությունը: Մեր հերթական զրուցակիցը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՆ է, ով 1988-ից սկսած մեր երկրում ամենատեղեկացված անձանցից մեկի համարումն ունի: Պարոն Մանուչարյանի հետ մեր զրույցը սկսեցին այս հոդվածաշարի հիմնական հարցից.
- Ըստ Ձեզ` «Մեղրիի տարբերակի» ու «Հոկտեմբերի 27»-ի միջեւ կապ գոյություն ունի՞:
- Ես այդ հարցով ելույթ եմ ունեցել դեռեւս 2000թ. ...

(Շարունակելի)

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ձեւ չկա Հայկը պիտի լինի ցուցակի «կլյուչեվոյ» տեղերում. Ավինյանը ներքին պայքար է մղումՋուր չի լինելուՀայդե տուն. ՔՊ-ում սուսերամարտ է սկսվելՀալեպում բախումների ընթացքում վիրավորվել է 16 քաղաքացիական անձՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել ԱՄՆ-ն կամավոր երկիրը լքող անօրինական ներգաղթյալներին կպարգևատրի մինչև 3,000 դոլարովՎաղ առավոտվանից Ուկրաինան զանգվածային հարձակման տակ էԴեկտեմբերի 23-ի աստղագուշակԼույս չի լինելու«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ամեն գնով լուծել եկեղեցու եւ Վեհափառի հարցերը«Ժողովուրդ». «Կարմիր գծեր»-ը 2026-ին փորձում են նորից թանկացնել«Փաստ». Կառավարությունը տարեվերջին անցել է ֆինանսական «տեռորի»Թուրքիան հայտնվել է աշխարհի ամենաչսիրված երկրների ցանկում«Ախմատի» նախկին մարտիկ Հայկազ Քարմանյանն ինքն իրեն դարձրել է Ռուսաստանի եռակի հերոսԵրրորդ ռուսական տանկերը խոցվել է Բրիտանիայի կողմից համակարգված` ուկրաինական անօդաչի կողմից (Տեսանյութ)Հայկ Սարգսյանը նեղացա՞ծ է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված