«Փաստ». Հայաստանը ևս հրավիրվել է միանալու «Հաղթանակ 9/45» շարժմանը
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Մոսկվայում փաստացի տրվեց «Հաղթանակ 9/45» լայնածավալ հասարակական շարժման մեկնարկը։ Նախաձեռնողը և կազմակերպիչը «Եվրասիա» ԻՀԿ-ն է։ Այն նպատակ ունի պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմական հիշողությունը, պայքարել պատմության կեղծման դեմ և ամրապնդել մշակութային կապերը այն երկրների միջև, որոնք նպաստել են Մեծ հաղթանակին։
«Եվրասիա» ՀԿ-ն մասնակցելու է հրավիրել Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին, Մոլդովային, Սերբիային, Սլովակիային և այլ երկրներին։
Նշվում է, որ կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացնում պատմական հիշողության պահպանման ծրագրերով: Հայաստանում, օրինակ՝ մեկնարկել են կրթական նախագծեր՝ ուղղված ԱՊՀ երկրների և ժողովուրդների պատմության ուսումնասիրման ու հանրահռչակման վրա։ Ռուսաստանում աշխատում են «Պատմությունը մեզ միավորում է» վավերագրական ֆիլմի ստեղծման վրա, որն ուղղված է հետխորհրդային երկրների ժողովուրդների պատմական հիշողության պահպանմանը։
«Եվրասիա» ՀԿ-ն և հայ երիտասարդները շնորհավորել են Երևանին՝ քաղաքի օրվա կապակցությամբ. նրանք մասնակցել են ֆլեշմոբին «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ, որը կառուցվել է Խորհրդային Միության հաղթանակի պատվին Հայրենական մեծ պատերազմում։ Ավելի քան 1000 հայ ուսանողներ ծաղիկներ են տեղադրել Հավերժական կրակին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում