«Փաստ». Սա ինչ-որ բան չի՞ հիշեցնում
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսպես կոչված՝ «գաղափարախոսական ուղերձը», որով Փաշինյանը օրերս հանդես եկավ, քաղաքագետների ու փորձագետների մեծամասնությունը բնորոշեց որպես Ալիևի ներկայացրած հակահայկական ևս մեկ պահանջ (փոխել ՀՀ Սահմանադրությունը) կատարելու պատրաստակամության մասին հայտարարություն:
Ինքը՝ Փաշինյանը, արձագանքելով՝ «չքմեղացավ», թե՝ վայ, ինքը նոր-նոր իշխանության է եկել, դեռ անգամ չի բանակցել, իսկ իրեն, ահա, նման մեղադրանքներ են ուղղում:
Հետագա իրադարձություններն ու կյանքի դառնաղի ընթացքը ցույց տվեցին ու ապացուցեցին, որ զգուշացնողները առավել քան իրավացի էին:
Հիմա նա էլի նույն «նոտան» է վերցրել: Ու կարևոր չէ, թե ինչի մասին է խոսքը. սարսափելի է անգամ մտածել, թե ինչեր կան «չքմեղանալու» նոր դրսևորումների ներքո»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում