Ռուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է. Մարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին 85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերում ԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկել Կենդանակերպի 4 նշաններ, որոնք մայիսի 4-ից անհավանական հաջողություն կունենան ՎԻԴԵՈ. Փաշինյանի շարասյան համար պարեկները երկար ժամանակ փակել են փողոցները. ինչ է կատարվել Ալավերդիում Կինոմոսկվայում` պատերազմի մասնակիցների ներկայությամբ հնչեց "Смуглянка" կատարումը Հարստությունը գրված է ձեր ճակատագրում, եթե տեսնեք այս թվերը ծննդյան ամսաթվի հաշվարկում Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահ Երեւանում քաղաքային անգործությունը նոր «ջրի աղբյուրներ» է ստեղծում

«Ժողովուրդ». ՔՊ խմբակցության քարտուղարը մոլորեցնում է հանրությանը. փաստեր

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա փետրվարի 1-ից Հայաստանում գործում է ծրագիր, որի համաձայն՝ պետությունը պատրաստ է աջակցել անհուսալի վարկ ունեցողներին մարել վարկը՝ աշխատավարձից գոյացող եկամտահարկն ուղղելով վարկի մարմանը: Բայց լուծումը կիսատ է և վերաբերելի է սակավաթիվ մարդկանց:

«Ժողովուրդ» օրաթերթին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ» վարկառուների թիվը շուրջ 341,000 է, իսկ այն վարկառուները, ովքեր դասակարգված են որպես «անհուսալի» և համապատասխանում են ընդունված կարգի պայմաններին ավելի քիչ են` շուրջ 218 հազար։

Բայց սա չի խանգարել դատարանի վճռով «զրպարտիչ» համարված ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին մանիպուլացնել հանրությանը: Նա փորձել է իշխանության գովազդն անել, թե ծրագրի մեկնարկից 6 օր անց «արդեն 305 քաղաքացի այլևս չունի անհուսալի վարկ»։ Սակայն իրականում միայն վերնագրեր կարդացող մեր հասարակությանը կեղծ և ոչ ճիշտ տեղեկություն է տվել Արթուր Հովաննիսյանը: Խոսենք փաստերով.
«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ փորձելով հասկանալ, թե անհուսալի քանի վարկառու է արդեն մարել վարկերը, և քանի անձի՝ անհուսալի վարկառուի դեպքում է դիմումի համաձայն ընթանում եկամտահարկի միջոցով վարկի մարման գործընթաց։ Նախարարությունից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում պետությունն աջակցում է վարկառուին՝ իր աշխատավարձից հաշվարկվող ամսական եկամտահարկն ուղղելով անհուսալի դասով դասակարգված վարկի մարմանը, այսինքն՝ յուրաքանչյուր ամիս եկամտահարկի չափով է մարվում վարկը։ Երկրորդ հարցի առնչությամբ տեղեկացնում ենք, որ փետրվարի 20-ի դրությամբ ծրագրի շրջանակում կա հաստատված 1650 դիմում»։

Եթե համադրենք առկա տվյալները, կստացվի, որ Արթուր Հովհաննիսյանի պնդումը, թե 305 քաղաքացի այլևս անհուսալի վարկ չունի, գործնականում հնարավոր չէ, քանի որ, համաձայն ծրագրի պայմանների, այն ընդգրկելու է վարկային պարտավորություն ունեցող այն անձանց, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը, դիմելու օրվա դրությամբ, փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են «անհուսալի» դասով առնվազն 3 տարի։

Իսկ ծրագրի շրջանակում, այն էլ մեկնարկից 6 օր անց, գործնականում հնարավոր չէ այդ ամենը պարզել և մարդկանց «հուսալի վարկառու» դարձնել: Բանն այն է, որ 1 մլն դրամից քիչ վարկ ունեցող անձը, ով ֆինանսապես դժվարացել է անհուսալի վարկը մարել, դժվար թե կարողանա մեկ ամսում 300-400 հազար դրամ եկամտահարկ ապահովել, որով կկարողանար վարկը մարել և զրոյացնել։

Եթե Հովհաննիսյանի առաջ քաշած թեզը գոնե մի փոքր ճշմարիտ լիներ, ապա անհուսալի վարկառուն առնվազն մեկ ամսվա համար պետք է կուտակեր 200 հազար դրամից ավելի եկամտահարկ, որը նույնիսկ պետական համակարգի բարձր աշատավարձ ստացող աշխատողների համար իրական թիվ չէ։

Հիշեցնենք Արթուր Հովհաննիսյանի թմրամիջոցների պատմությունը, երբ նրա մեքենայից ոստիկանները հայտնաբերել էին թմրանյութ: Այո, այս հայտարարության հեղինակը նույն Արթուր Հովհաննիսյանն է, որը «Ժողովուրդ» օրաթերթին զրպարտեց ԱԺ ամբիոնից, իսկ հետո դրա համար դատարանում պարտվեց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Ռուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է.Մարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերումԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկելԿենդանակերպի 4 նշաններ, որոնք մայիսի 4-ից անհավանական հաջողություն կունենանՎԻԴԵՈ. Փաշինյանի շարասյան համար պարեկները երկար ժամանակ փակել են փողոցները. ինչ է կատարվել ԱլավերդիումԿինոմոսկվայում` պատերազմի մասնակիցների ներկայությամբ հնչեց "Смуглянка" կատարումըՀարստությունը գրված է ձեր ճակատագրում, եթե տեսնեք այս թվերը ծննդյան ամսաթվի հաշվարկումՈւկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահԵրեւանում քաղաքային անգործությունը նոր «ջրի աղբյուրներ» է ստեղծումԹրամփը ներկայացել է որպես Հռոմի պապՀնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարըԵրևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ ԲնապահպանԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ․ Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիանՊոկրովսկի ճակատում ռուս գրոհայինը միայնակ ներխուժել է ուկրաինական բլինդաժ և մաքրել այն (Տեսանյութ)Նրա «մելկի ժուլիկությունները»,  հիվանդագին աստիճանի են հասել  Սերժ Սարգսյանի նկատմամբ. Շիրազ ԽաչատրյանԻսրայելի ավիացիան շարունակել է հարվածներ հասցնել Սիրիային. Անկարան փորձում է պատասխան քայլերԱՄՆ-ի համար Չինաստանն ավելի կարևոր է, քան Ուկրաինայի պատերազմը. Ռուբիո«Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում․ շարքերում գժված են«Փաստ». Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37Ինձ անվանեցին ռուսական գործակալ... պարզապես ճշմարտությունն ասելու համար. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն (Տեսանյութ)Խարկովում այս գիշեր առնվազն երկու տասնյակ պայթյուններ են գրանցվել (Տեսանյութ, Ֆոտո)Կիևի ռեժիմը դավաճանեց Ուկրաինան՝ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելով. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակիցԱրամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիներըԵրեւանը երգում է սիրո մասին6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանցԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top