«Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում ԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեվ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ Է Ո՞ր գինիներն են համադրվում պանրի հետ Կյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածը Բրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունը Ընդդիմության ստերը. Նարեկ Մալյան «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերայից առաջ նախ հնչեցին սիրված զինվորական երգեր Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի մայրը

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս19)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=amhttps://iravunk.com/?p=304657&l=amhttps://iravunk.com/?p=304776&l=amhttps://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=amhttps://iravunk.com/?p=304956&l=amhttps://iravunk.com/?p=305032&l=amhttps://iravunk.com/?p=305144&l=amhttps://iravunk.com/?p=305257&l=amhttps://iravunk.com/?p=305355&l=amhttps://iravunk.com/?p=305432&l=amhttps://iravunk.com/?p=305500&l=amhttps://iravunk.com/?p=305546&l=amhttps://iravunk.com/?p=305636&l=amhttps://iravunk.com/?p=305728&l=amhttps://iravunk.com/?p=305812&l=amhttps://iravunk.com/?p=305928&l=am» https://iravunk.com/?p=306020&l=am)

Մինչ առաջ անցնելը, թերեւս, արժե կրկնել մեր հարցազրույցի առաջին հատվածում Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի այն պնդումը, թե` դեռ 1999թ.-ի վերջերի ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ասել է. «Դե, վերջապես հասկացեք` Ամերիկան երկար ժամանակ է Թուրքիային զսպում է, որ վերջինս չճեղքի Զանգեզուրը: Թուրքիան պատրաստվում է նման օպերացիայի»: Իմաստը հետեւյալն է. կա´մ Հայաստանը պետք է համաձայնվեր ՙՄեղրիի տարբերակով՚ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը, կա´մ ԱՄՆ-ն կարիք չէր ունենա զսպել Թուրքիային, որ վերջինս «չճեղքի Զանգեզուրը»:


«ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎԱԾ ԳԱՂԱՓԱՐԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ ԵՆ ՍԻՐԻԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՈՏՈՐՎՈՒՄ
Հասկանալի է, ամերիկյան համանախագահի այդ սպառնալիքը հերթական վկայությունն է, թե ԱՄՆ-ն, ասենք, նաեւ` Թուրքիան, ինչ մեծ կարեւորություն էր տալիս Մեղրիի հատվածով Ադրբեջանի հետ կապ ստեղծելու գաղափարին: Ընդ որում, նկատենք նաեւ, որ կան բազմաթիվ հույժ արժանահավատ վկայություններ, որ դա ամենեւին էլ միակ դեպքը չէ, որ Թուրքիան սպառնացել է հարվածել Զանգեզուրին: Սակայն նման սպառնալիքները, որոնք որոշ դեպքերում զուգորդված էին նաեւ զորքերի տեղաշարժով, մինչ այդ Թուրքիան իրեն թույլ էր տալիս միայն ղարաբաղյան պատերազմի տարիներին: Մասնավորապես` 1993թ.-ին, երբ գործնականում ծրագրված թուրքական ագրեսիան կանգնեց միայն այն բանից հետո, երբ Հայաստանում տեղակայված ռուսական զինուժն իր հերթին տեղաշարժվեց դեպի Զանգեզուր: Այսինքն` Թուրքիան հարձակվելով` անխուսափելիորեն բախման մեջ էր մտնելու ռուսական զորքերի հետ` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
Բայց չէ՞ որ 1999թ.-ին, երբ Թուրքիան կրկին նույն հարձակման մասին էր մտածում, կրկին հայ-թուրքական սահմանի պաշտպանությունն իրականացնում էր ռուսական բանակը: Ճիշտ է, նույն պահին Ռուսաստանը Չեչենական պատերազմի մեջ էր, սակայն դա չի նշանակում, որ թուրքական ագրեսիայի դեպքում ետ կքաշվեր հայ-թուրքական սահմանից: Թեկուզեւ այն պարզ հաշվարկով, որ դաշնակից Հայաստանից զատ, հայ-թուրքական սահմանագծում Ռուսաստանը գործնականում ինքն իրեն էր պաշտպանելու: Այսինքն` եթե Թուրքիան հարձակվեր եւ հաջողություններ ունենար, գործնականում իր վերահսկողության տակ էր առնում ողջ Հարավային Կովկասը: Դրանից հետո արդեն ռուսներին կհաջողվե՞ր հաղթել Չեչենական պատերազմը, էլ չասած, որ միանգամից կմեծանար այն Ռուսաստանի հարավային բոլոր մարզերով մեկ տարածվելու վտանգը: (Եվ այս իրավիճակը պետք է համեմատել այն իրողությունների հետ, որոնք կան հենց մեր օրերում եւս` 2020-ականներին: Պարզապես մեկ բան պետք է պարզ հասկանալ` Սյունիքը Թուրքիայի համար մնում է տենչանքների առաջկա եւ այն պահին, երբ «ատամը կծի», անմիջապես էլ կօգտվի առիթից-Հեղ.):
Սակայն Թուրքիան այդպես էլ չհարձակվեց: Միացյալ Նահանգնե՞րը թույլ չտվեցին. թերեւս, միամտություն կլիներ այդպես մտածելը, քանի որ եթե հաջողության հասնելու քիչ թե շատ լուրջ շանսեր լինեին, հարձակումը միանշանակ կլիներ: Իսկ դա նշանակում է, որ հատկապես ռուսական զինուժի ներկայությունն էր հայ-թուրքական սահմանահատվածին, որ 1999թ.-ին կանխեց թուրքական հերթական ներխուժումը Հայաստան: Եվ առ այսօր կանխում է, քանի որ, ասենք, Թուրքիայի միջոցով Սիրիայում սարքված արդեն երկամյա սպանդը ցույց է տալիս, որ արեւմուտք-արեւելք ցամաքային կապ ստեղծելու գաղափարը, որն, ի դեպ, դրված էր «Մեղրիի միջանցքի» հիմքում, մինչ օրս արդիական է եւ արդիական էլ կմնա: Պարզապես ճանապարհներն են մի փոքր փոխվել դեպի Սիրիա եւ Իրան ուղղությամբ: Բայց էությունը նույնն է: Իսկ այդ ուղու փոփոխությունը, համոզված ենք, միայն մեկ շատ պարզ բացատրություն ունի. հայ-թուրքական սահմանին դեռ ռուսական բանակն է կանգնած: Սա, ի գիտություն մեր այն բոլոր «ծայրահեղ հայրենասերներին», ովքեր մեկ-մեկ ակնարկում են ռուսական բանակը Հայաստանից վտարելու մասին, իսկ ՙտակից՚ այդ ուղությամբ աշխատում են օր ու գիշեր... (Մեր օրերում դա արդեն մեր ներքին թուրքը դա արդեն պետական քաղաքականության աստիճանի է հասցրել- Հեղ.):

ԳՈՐԾԻՆ ԽԱՌՆՎՈՒՄ Է ԺԱԿ ՇԻՐԱԿԸ

Ինչեւէ, 2001թ. հունվարից ղարաբաղյան բանակցությունները մտան մի այնպիսի փուլ, որտեղ նկատվում էր Մինսկի խմբի անդամ երկրների համանախագահներից, գործըթացին անձամբ միջամտում էին նաեւ այդ երկրներից առնվազն երկուսի` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի բարձրաստիճան ղեկավարները, որոշ դեպքերում նույնիսկ առաջին դեմքերը: Դա, թերեւս, վկայում է, որ հակամարտությանն ի վերջո ինչ-որ լուծում տալու խնդիրն առնվազն այդ երկու երկրների համար դարձել էր հրատապ:
Կարելի է այդ շտապողականության իմաստը հասկանալ. 2000թ. սկզբներից ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ կան շեշտադրված փոփոխություններ: Մասնավորապես պարզ դարձավ, որ չնայած արեւմտյան լրջագույն ճնշումներին, Վլադիմիր Պուտինին հաջողվում է Չեչենական պատերազմը մտցնել ավարտական փուլ: Իսկ դա նշանակում է` 2000թ. վերջերին-2001թ. սկզբներին Ռուսաստանը արդեն, գրեթե, կայուն վերահսկողության տակ էր առել իր ողջ հյուսիսկովկասյան տարածաշրջանը, ինչը, բնականաբար, ենթադրում էր նաեւ Հարավային Կովկասում ռուսական գործոնի էական ակտիվացում:

Այսինքն` 2001թ.-ի ընթացքում ղարաբաղյան խնդիրը կարգավորելու միջոցով հարավկովկասյան ողջ տարածաշրջանը կայուն վերահսկողության տակ չառնելու դեպքում, առաջ էր գալիս այն ռիսկը, որ դրան հաջորդող տարիներին Արեւմուտքն այդ վերահսկողության համար պետք է Ռուսաստանի հետ մտնի երկարատեւ «դիրքային պատերազմի» մեջ: Ընդ որում, այստեղ ժամանակն աշխատելու էր ռուսների օգտին` հաշվի առնելով, որ վերջինս պարզապես տարեց-տարի էլ ավելի էր կայունացնելու իր ներքին խնդիրները, այսինքն` հնարավորություն էր ունենալու` գնալով ավելի լուրջ ռեսուրսներ հատկացնել արտաքին քաղաքական ուղղությամբ եւս դիրքերի ամրապնդմանը: Առաջ ընկնելով` նկատենք, որ ժամանակը հենց դա էլ ապացուցեց: Ավելին. թերեւս Հարավային Կովկասում Ռուսաստանի չափից դուրս արագ ծավալումը կանխելու նպատակով էր, որ կազմակերպվեցին 2003-2004թթ. վրացական եւ ուկրաինական «գունավոր հեղափոխությունները»: Արդյունքում ձեւավորվեց Հարավային Կովկասից Ռուսաստանին կտրող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը, որը, ինչպես դեռ այն օրերին նկատել են ամերիկյան մի շարք գործիչներ, ամենեւին էլ լավագույն տարբերակը չէր: Համենայնդեպս, 2008թ. օրեթական պատերազմը եւս հիմնավորեց, որ Վրաստանով անցնող առանցքը չափազանց մոտ է Ռուսաստանին, այսինքն` նաեւ չափազանց խոցելի:

Մի խոսքով, հազիվ թե ամերիկյան հետախուզական եւ վերլուծական կառույցները 2000-2001թթ. չհաշվարկեին, որ ընդամենը մեկ-երկու տարուց հարավկովկասյան աշխարհաքաղաքական իրավիճակը կսկսի զարգանալ Արեւմուտքի համար ամենեւին էլ ոչ լավագույն սցենարով: Իսկ այդ անցանկալի զարգացումները հնարավոր էր փոխել` մեկ «պարզ» խնդիր լուծելով. ղարաբաղյան հակամարտությանը տալ փաստաթղթային լուծում, որն անմիջապես իր ետեւից բերելու էր տարածաշրջանի բոլոր սահմանների բացման` այսպես ասած «Միասնական Կովկաս» ամերիկյան սխեմայի շրջանակներում:

Եվ, ահա այդ իրավիճակում է, որ բանակցային գործընթացն 2001թ.-ին իր անձնական վերահսկողության տակ առավ անձամբ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. նրա վերահսկողությամբ 2001թ. հունվարի 26-ին Փարիզում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հերթական հանդիպումը: Ընդ որում, արդեն ոչ թե դեմ առ դեմ ձեւաչափով, այլ Ժակ Շիրակի մասնակցությամբ, ինչը խոսում էր այն մասին, որ Արեւմուտքն արդեն այնքան էլ չէր վստահում, որ երկու նախագահները համաձայնություն ձեռք կբերեին, եւ Շիրակը փորձում էր անձնական «կոնտրոլի» տակ առնել հանդիպումը:

Եվ, կարծես թե, ինչ-որ չափով սայլը տեղից շարժվեց, քանի որ փարիզյան հանդիպումից շատ չանցած, Ադրբեջանի ԱԳ նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարեց, թե Փարիզում նախագահները բանավոր համաձայնության են եկել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ: Ճիշտ է` նրա հայաստանյան պաշտոնակից Վարդան Օսկանյանը չհապաղեց հերքել այդ լուրը, սակայն իրադարձությունների հետագա զարգացումներն ավելի շատ խոսում էին այն բանի օգտին, որ Օսկանյանը պարզապես ստում էր: Բանն այն է, որ գրեթե միաժամանակ, Ալիեւին հղված ուղերձով այդ փուլում իր անձնական միջամտությունն ընդգծեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը` նախագահների մակարդակով ընթացող գործընթացը որակելով որպես «առաջխաղացում դեպի ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի կարգավորումը»: Դրանից հետո` փարիզյան առաջին հանդիպումից հազիվ մեկ ամիս անց, տեղի ունեցավ նույն ձեւաչափով երկրորդ հանդիպումը, որից հետո արդեն Ֆրանսիայի նախագահը տվեց նման գնահատական. «Ղարաբաղյան խնդրի լուծման գործում դրական տեղաշարժ է նկատվել»: Ավելին, որ. «Որոշակի պայմաններում, որոնց համար հողն արդեն մշակվել է, Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության խաղաղ հանգուցալուծման սերմը պետք է լավ ծիլեր տա մինչեւ ընթացիկ տարվա վերջը, որոնք այնուհետեւ կվերաճեն Բաքվի եւ Երեւանի համար փոխընդունելի քաղաքական քայլերի»:

Ամենաուշագրավն այն է, որ չնայած ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների այդ հույժ լավատեսական գնահատականների, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները սկսեցին միանգամայն անպտուղ ներկայացնել իրենց այդ հանդիպումները: Քոչարյանը նույնիսկ հասավ այն մտքին, թե դեմ առ դեմ ձեւաչափով այդ հանդիպումներն իրենց գրեթե սպառել են: Ուրեմն ո՞վ էր, մեղմ ասած, իրավիճակը ոչ ճիշտ ներկայացնում, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՞, թե՞ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագանհերը: Թերեւս, իրավիճակն ավելի հստակ ներկայացնում էին Բուշն ու Շիրակը: Նախ` այն պատճառով, որ փարիզյան այդ հանդիպումների արդյունքում` շատ չանցած հայտնի դարձավ, որ գոյություն ունեն, այսպես կոչված «Փարիզյան սկզբունքները», ինչը, թերեւս, հստակ վկայում է, որ չնայած Օսկանյանի, Քոչարյանի եւ Ալիեւի հերքումներին, Փարիզում, այնուամենայնիվ, այս աստիճանի առաջնթաց է եղել, որ բանը հասել է խնդրի կարգավորման հստակ սկզբունքների ընդունմանը: Երկրորդը. փարիզյան երկրորդ հանդիպումից շատ չանցած` ապրիլին, տեղի ունեցավ Քի Ուեսթի բանակցային փուլը, որը Ղարաբաղյան բանակցությունների ամենադրամատիկ էջերից մեկն էր:

(Շարունակելի)

 






«Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում «ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեվ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններովԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ ԷՈ՞ր գինիներն են համադրվում պանրի հետԿյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածըԲրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունըԸնդդիմության ստերը. Նարեկ Մալյան«Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերայից առաջ նախ հնչեցին սիրված զինվորական երգերՄահացել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի մայրըՄերիլին Մոնրոյի մահվան առեղծվածը. ողբերգություն, վթար, թե՞ գաղտնի «օպերացիա»Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆԱպոկալիպսիսը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո. աշխարհի վերջի մասին ամենասարսափելի մարգարեությունները«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ ԿոպիրկինՏելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՍի Ցզինպինը Մոսկվա է այցելում շատ կարևոր, ստրատեգիական նշանակության առաջարկներով. Ուկրաինական աղբյուրՊետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը«Հաղթանակի օրը սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ին Կիևում լույսը կբացվի»․ ՄեդվեդևԶննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՌուսական «Լանցետը» ոչնչացրել է անտառում թաքնվել փորձող ամերիկյան Bradley-ն (Տեսանյութ)Ինչ SMS հաղորդագրություններ չպետք է պահվեն ձեր հեռախոսում2025 թվականի թոփ 5 աստղագիտական ​​իրադարձություններըՎարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքինՆշվել է, թե որն է «աշխարհի ամենաօգտակար» բանջարեղենըՀաղթանակի օրն Ուկրաինայի կողմից իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կգա․ ՄեդվեդևՄեծ պատերազմը չհատեց Մեղրու սահմանը, բայց հավերժ մնաց ամեն մի հայի սրտումԿիսաբաց կրծքեր ու հայկական պար. Սոֆի Դևոյան կրտսսրի «տարազը» բուռն քննարկումների առարկա է դարձել հասարակության շրջանում (Video)Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում․ ԳեղամյանՄենք դեմ ենք պատրանքային խաղաղությանը. իշխանության խնդիր չէ սա՝ ժողովրդի անվտանգությունն է. Անահիտ ԵղոյանՌԴ-ն կոշտ պատասխան է տվել բանակցություններից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀամայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է ԲաքուՈվ է Ռոզա Դավթյանի տալըՄանկական օնանիզմ (դեռահասների ձեռնաշարժություն). Շուտով «Բժշկի մոտ»Եթե Արցախ գնալու հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու ընկերներիս գերեզմաններին կայցելեմ. Սերժ ՍարգսյանՀույս, հավատ և պատվախնդրություն․ ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ ՍարգսյանԱդրբեջանը մեղադրում է Ռուսաստանին կիբեռհարձակում կազմակերպելու մեջԱնդրանիկ Թեւանյան. հիմա սա ցրողականի մոմետն էր, թե՞.... ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ 1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԴԻՄՈՒՄԸ «Տիկնոջը փորձել են ճանապարհել, սակայն չի հանդարտվել, կամ՝ որդու հորդորով վերադարձել է արդեն ձեռնափայտով ու սպառնացել»․ Սրբազանը՝ Ալեքսանյանի մոր մասին (Տեսանյութ)Ես դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո ԱրեյանՌուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է.Ինչ տվյալներ էր պարունակում ձայնագրությունը և ինչո՞ւ դատարանը չթույլատրեց բարձրաձայնել տուժողներին. Բացառիկ զրույց 15 զինվորի գործովՄարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերումԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկելԿենդանակերպի 4 նշաններ, որոնք մայիսի 4-ից անհավանական հաջողություն կունենանՎԻԴԵՈ. Փաշինյանի շարասյան համար պարեկները երկար ժամանակ փակել են փողոցները. ինչ է կատարվել ԱլավերդիումԿինոմոսկվայում` պատերազմի մասնակիցների ներկայությամբ հնչեց "Смуглянка" կատարումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top