Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան

Քաղաքական ուժեր կան, որոնք արդեն շատ ակտիվ քարոզարշավ են սկսել Գյումրիում. Համբարյան

Հանդիպում

Փետրվարի 20-ից ուժի մեջ կմտնի կառավարության ընդունած որոշումը՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» եւ «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» որոշումները: Այսպիսով՝ Գյումրիում սպասվելիք ՏԻՄ արտահերթ ընտրություններն այլեւս սարերի հետեւում չեն, իսկ թե ինչպիսի քաղաքական զարգացումներ կարելի է սպասել, «Իրավունք»-ը պարզել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ տեսակետը:

— Ինչպե՞ս կմեկնաբանեք Գյումրիում տիրող ներկայիս իրավիճակը: Նախընտրական մթնոլորտն ինչպիսի՞ն է եւ՝ վերջապես, քանի՞ քաղաքապետի թեկնածու արդեն իսկ ունի Գյումրին:

— Պետք է նշեմ, որ նախընտրական մթնոլորտն այնպիսին է, ինչպիսին պետք է լիներ նախընտրական շրջանում: Արդեն վերջնականապես քաղաքական ուժերն, այսպես ասած, իրենց թիմերին պետք է ներկայացնեն հանրությանը: Գիտենք, որ ընդամենը օրեր անց կավարտվեն առաջադրումները, եւ մեխանիկորեն շատ քաղաքական ուժերի Գյումրիի լիդերները կներկայացնեն իրենց ցուցակները: Վերջին 2-3 օրերին արդեն երկու նոր թիմերի պայքար մտնելու մասին խոսվեց. Մեկը հայտնի պրոդյուսեր, «Hayat Project»-ի տերերից մեկն է՝ Ռուբեն Մխիթարյանը, մյուսն արդեն Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է: Ինչպես գիտեք, Սարիկ Մինասյանն էլ ներկայացված է՝ որպես ՔՊ-ի թեկնածու: Դրանից առաջ արդեն իրենց մասնակցության մասին հայտարարություններ էին կատարել երկու Վարդան Ղուկասյանները: Այսինքն՝ Գյումրու նախկին քաղաքապետը եւ «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահը: Կոմունիստական կուսակցությունով է մասնակցելու ընտրություններին Գյումրիի նախկին քաղաքապետը, մասնակցության մասին են նաեւ հայտնել Սուրեն Սուրենյանցի թիմակիցները, իր մասնակցության մասին հայտարարել է նաեւ Կարեն Սիմոնյանը, ով ներկայացնում է Անդրանիկ Թեւանյանի թիմը: Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինքը Քոչարյանի թի՞մն է ներկայացնում, թե` ոչ: Ամեն դեպքում, Կարեն Սիմոնյանի PR-ով զբաղվում է Անդրանիկ Թեւանյանը: Նաեւ չի բացառվում այն, որ մի քանի անձինք եւս մասնակցեն ընտրություններին: Մնում է, որպեսզի սպասենք եւ տեսնենք, քանի որ ժամանակ դեռեւս կա: Ինձ թվում է, որ քարոզարշավի ժամանակ ավելի ակտիվ գործողությունների ականատեսը կլինենք:

— Տպավորություն է, որ որոշ ուժեր մինչեւ նախընտրական քարոզարշավի մեկնարկն, արդեն իսկ դե ֆակտո սկսել էին քարոզարշավը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իհարկե, այդպես է: Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը: Նրա այդ բակային այցերն արդեն իսկ բացահայտ քարոզարշավ են: Սարիկ Մինասյանը, ինչպես նաեւ որոշ քաղաքական ուժեր արդեն գովազդներ են տեղադրում Գյումրիում՝ դա արդեն բացահայտ քարոզարշավ է: Նույն Կարեն Սիմոնյանի լուսանկարով պաստառներն՝ արդեն մի քանի տեղերում Գյումրիում առկա են: Հենց դա էլ քարոզարշավ է: Ինչի՞ մասին  է  խոսքը: Ասեմ ավելին, քաղաքական ուժեր կան, որոնք արդեն շատ կոնկրետ կերպով սկսել են ակտիվ քարոզարշավ Գյումրիում վարել:

— Իսկ ինչպիսի՞ն է ընդհանուր պատկերը տվյալ պահի դրությամբ եւ այն արդյո՞ք կարող է փոփոխվել՝ քարոզարշավի արդյունավետությամբ պայմանավորված: 

— Օրերս մենք ականատեսը եղանք նրան, որ իր թեկնածությունը դնելու մասին հայտարարեց Ռուբեն Մխիթարյանը, եւ այդպես շարունակ նաեւ տարբեր անձինք: Չի բացառվում, որ մինչեւ քարոզարշավի սկսվելը՝ այսինքն մինչեւ ընտրացուցակների ներկայացնելը, լինեն քաղաքական ուժեր, որոնք կրկին կներկայացնեն հայտ, որ ցանկանում են մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին: 

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ