Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ)

Իշխանությունները տապալման նոր քաղաքականություն են վարում. Բենիամին Մաթեւոսյան

Հանդիպում

«Իրավունք»-ը զրուցել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի վերլուծաբան, քաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ՝ ռազմավարական պլանավորման տեսանկյունից՝ ՀՀ իշխանությունները տապալման նոր քաղաքականություն են վարում:

— Եթե հիշենք, թե Արցախն ինչպես ընկավ, կարող ենք ասել, որ դա սկսվեց 2022 թ. գարնանը՝ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ եթե իջեցնենք Արցախի նշաձողի վերաբերյալ մեր ակնկալիքները, ապա Հայաստանի շուրջ կձեւավորվի լայն կոնսենսուս: Իջեցրեցինք այդ նշաձողը, Ադրբեջանն էլ օգնեց Փաշինյանին իջեցնել այդ նշաձողը՝ Ջերմուկի վրա հարձակմամբ: Հանձնեցինք Արցախը եւ վերջում դրա դիմաց չստացանք նույնիսկ Հայաստանի նկատմամբ տարածքային ամբողջականությունը: Թվում է, թե ինչ կապ ունի այս ամենը ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ, բայց պետք է հիշեցնեմ, որ այդ փուլում ռուսական կողմը խնդիրներ ուներ: Խարկովի մասից եւ շատ այլ մասերից իրենք հեռանում էին: ՀՀ իշխանությունները, հավանաբար, անսալով մի շարք փորձագետների վերլուծություններին (այդ թվում նաեւ, ըստ իս, ոչ հայաստանցի), որոշում կայացրին, որ ճիշտ ժամանակն է լքել ռուսական շոգեքարշը: Բայց այժմ տեսնում ենք, որ իրավիճակը մարտի դաշտում զգալիորեն փոխվել է: Մարդիկ մոտ երկու տարի առաջ ասում էին, որ ինչ էլ լինի՝ ՌԴ-ն արդեն պարտվել է պատերազմում, բայց այսօր հայտարարում են, որ Ռուսաստանը չի ուզում պատերազմը կանգնեցնել, որովհետեւ առաջ է գնում:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ