Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց

Ո՞վ կմտա­ծեր չէ, որ այս օրն էլ է գա­լու. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Հայտ­նի սո­րո­սա­կան ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ տե­սան­յութ է հրա­պա­րա­կել, որ­տեղ ա­սում է, որ գու­մար է փնտրում «Փաս­տե­րի ու­սում­նա­սի­րութ­յան կենտ­րո­նի» ու «Ի­րա­զեկ քա­ղա­քա­ցի­նե­րի միա­վոր­ման» ֆի­նան­սա­վո­րե­լու հա­մար: Նա ա­ջակ­ցութ­յուն եւ դրա­մա­կան օ­ժան­դա­կութ­յուն է խնդրում քա­ղա­քա­ցի­նե­րից: Ո՞վ կմտա­ծեր չէ, որ այս օրն էլ է գա­լու: Ինչ­պես ՀՀԿ ԵԿ ղե­կա­վար Հեն­րիխ Դա­նիել­յանն է նշում, սա, ըստ էութ­յան, կոնկ­րետ բա­ցա­հայ­տում է, որ ե­կել է նրա եւ նրա նման­նե­րի քա­ղա­քա­կան մու­րաց­կա­նութ­յան ժա­մա­նա­կը: «Ինչ­պես բազ­միցս ա­սել եմ, կրկին ընդգ­ծում եմ՝ նրանց նման­նե­րը այ­լեւս սպա­ռել են ի­րենց, չու­նեն օգ­տա­կա­րութ­յան գոր­ծա­կից այն ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի հա­մար, ո­րոնց հա­մար ժա­մա­նա­կին աշ­խա­տում էին: Հե­տե­ւա­բար, նրանց քա­ղա­քա­կան ծրագ­րե­րից դուրս են շպրտվել բո­լոր կենտ­րոն­նե­րից», - նշում է նա: Իսկ մեզ մնում է ա­վե­լաց­նել՝ տա­րո­սը մյուս սո­րո­սա­կան­նե­րին:

Ին­չո՞վ է զբաղ­ված Ֆ­րան­սիա­յի դես­պա­նը, պար­զա­պես, խայ­տա­ռա­կութ­յուն է: ՀՀ-ում Ֆ­րան­սիա­յի ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան ՕԼԻՎԻԵ ԴԸԿՈՏԻՆՅԻՆ հայ­տա­րա­րել է, թե իբ­րեւ Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի մաս էր ճա­նաչ­վել դե­ռեւս 1991թ. Ալ­մա Ա­թիի հռչա­կագ­րի շրջա­նակ­նե­րում: «Քա­ղա­քա­ցիա­կան գի­տակ­ցութ­յուն» ՀԿ վար­չութ­յան ան­դամ, պատ­մա­բան Դա­վիթ Ֆի­դան­յա­նի կար­ծի­քով՝ դես­պանն ուղ­ղա­կի ստում է. «Ա­ռա­ջին` ե­թե իբ­րեւ թե Ալ­մա Ա­թիի հռչա­կագ­րով էր Ար­ցա­խը ճա­նաչ­վում Ադր­բե­ջա­նի մաս, ա­պա հարց է ա­ռա­ջա­նում ին­չի՞ շուրջ էր 20 տա­րուց ա­վել ԵԱՀԿ Մինս­կի խում­բը բա­նակ­ցութ­յուն­ներ վա­րում: Երկ­րորդ` ի՞նչ էր ԵԱՀԿ Մինս­կի խմբի կազ­մում ա­նում դես­պա­նի հայ­րե­նիք` Ֆ­րան­սիան որ­պես հա­մա­նա­խա­գա­հող եր­կիր: Եր­րորդ` ին­չի՞ մա­սին էին փու­լա­յին տար­բե­րա­կը, ընդ­հա­նուր պե­տութ­յու­նը, Մայն­դոր­ֆը, Մադ­րիդ­յան եւ Կա­զան­յան փաս­տաթղ­թե­րը: Չոր­րորդ` ին­չու՞ էր 2016-ի ապ­րիլ­յան պա­տե­րազ­մից հե­տո` աշ­նա­նը, Ա­լիե­ւը լա­ցա­կու­մած բո­ղո­քում, որ ի­րեն կու­լիս­նե­րի հե­տե­ւում ստի­պում են ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խութ­յու­նը: Հին­գեր­րորդ` եւ վեր­ջա­պես՝ ին­չո՞ւ էր ԵՄ ներ­կա­յա­ցու­ցիչ Ժո­զեպ Բո­րե­լը 2023թ. հայ­տա­րա­րում, որ Փա­շին­յա­նը ա­ռա­ջին հայ ղե­կա­վարն է, որ ճա­նա­չել է Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի մաս… Եվ այդ հա­մա­տեքս­տում հարց է ա­ռա­ջա­նում, ին­չո՞ւ է դի­վա­նա­գի­տա­կան բարձր ներ­կա­յա­ցուց­չութ­յան ներ­կա­յա­ցու­ցի­չը ո­րո­շել զբաղ­վել փա­շին­յա­նա­կան ստե­րի է­ժա­նա­գին պրո­պա­գան­դա­յով»:

­Զար­մա­նա­լի պահ­վածք է դրսե­ւո­րում ՀՀ Ն­կա­րիչ­նե­րի միութ­յան նա­խա­գահ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Վեր­ջինս Ա­ռա­ջի­նի լրատ­վա­կա­նին հար­ցազ­րույց է տվել եւ խո­սել «Ար­վես­տը ժա­մա­նա­կի եւ փո­փո­խութ­յան խաչ­մե­րու­կում» թե­մա­յի շուրջ: Անդ­րա­դար­ձել է, թե ինչ սահ­ման­ներ ու­նի ժա­մա­նա­կա­կից ար­վես­տը, արդ­յո՞ք դա­սա­կանն ու ար­դիա­կա­նը պետք է բա­ժա­նել, ո՞րն է ար­վես­տի դե­րը մեր հի­շո­ղութ­յան եւ ինք­նութ­յան ձե­ւա­վոր­ման մեջ։ Կարճ ա­սած՝ խո­սել է ա­նա­տամ ու վե­րա­ցա­կան ինչ-որ մտքե­րի շուրջ, երբ նկա­րիչ­ներն ար­դեն ա­միս­ներ է, ինչ ա­հա­զան­գում են, որ միութ­յան շեն­քը իշ­խա­նութ­յու­նը պատ­րաստ­վում է խլել ի­րենց ձեռ­քից: Ա­րի ու տես, որ ստաց­վում է՝ Սու­րեն Սա­ֆար­յա­նի հա­մար թիվ մեկ կա­րե­ւո­րութ­յունն Ա­ռա­ջին ա­լի­քում լայն ժպտալն էր, այլ ոչ թե Միութ­յան ճա­կա­տա­գի­րը: Եվ ընդ­հան­րա­պես, որ­պես ար­վես­տա­գետ եւ Միութ­յան նա­խա­գահ` Սա­ֆար­յա­նը ձեն-ծպտուն չի հա­նում երկ­րի հա­մար ո­րե­ւէ կա­րե­ւո­րա­գույն, օր­հա­սա­կան ու գո­յա­բա­նա­կան հար­ցե­րի շուրջ, մեր­ժում է հար­ցազ­րույց­ներ տալ եւ ապ­րում Հ1-յան ի­րա­կա­նութ­յու­նում: Հա­մա­ձայ­նեք, որ Սա­ֆար­յա­նի նման պահ­ված­քը հեչ սա­զա­կան չէ ոչ միայն Ն­կա­րիչ­նե­րի միութ­յան նա­խա­գա­հի, այ­լեւ Ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Ար­մեն Սա­ֆար­յա­նի որ­դին ու ՀԽՍՀ ժո­ղովր­դա­կան նկա­րիչ Սու­րեն Սա­ֆար­յա­նի թո­ռը լի­նե­լու հան­գա­ման­քի հետ:

Զարմացած է «Իրավունք»-ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ