Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Վահան Ավագյանն ընդդեմ Արիանա Հովսեփյանի գործով փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին. Newspress.am

Իրավական

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն․Թորոսյան) վարույթում է գտնվում թիվ ԿԴ/1719/02/24 քաղաքացիական գործը: Երեւանի ավագանու անդամ Վահան Ավագյանը հայց է ներկայացրել ընդդեմ NEWSPRESS.am կայքի հիմնադիր Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։

Նախնական դատական նիստը նշանակված էր 26․02․2025 թվականին, հարկ է արձանագրել, որ գործով պատասխանող Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի ներկայացուցիչ փաստաբան՝ Գարիկ Սահակյանը գործը քննող դատավորին ներկայացրեց պատճառաբանված բացարկի միջնորդություն, ինչի կապակցությամբ դատական նիստը մի քանի օրով հետաձգվեց:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ