Վարդանիկ Ղուկասյա՛ն, դու Նիկոլ չե՞ս, ո՞ւմ համար ես ուզում դառնաս քաղաքապետ. Արիանա Հովսեփյան
ՏեսանյութերNewsPress.am կայքի հիմնադիր-տնօրեն ԱՐԻԱՆԱ (ԱՐՄԵՆՈՒՀԻ) ՀՈՎՍԵՓՅԱՆՆ «Իրավունք TV»-ի եթերում ուշագրավ մանրամասներ է պատմել իր եւ Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին: Նա ասաց, որ այս մասին բարձրաձայնելով՝ գյումրեցիներին զգուշացնում եւ հիշեցնում է, թե ով է իրականում Գյումրիի նախկին քաղաքապետը, որը կրկին փորձում է վերընտրվել:
— Վարդանիկ Ղուկասյանի քաղաքապետ եղած տարիներն էին, Մոսկվայից եկա Հայաստան եւ քանի որ շոու-բիզնեսում ունեմ շատ լավ ընկերներ, Էդգար Տեր-Հովհաննիսյանի հետ, որը շանսոն էր երգում, որոշեցինք մասնակցել Գյումրիում կայանալիք համերգին: Միասին շանսոն երգեցինք: Ի դեպ, ասեմ, որ այն ժամանակ ուղիղ եթերում համերգը հեռարձակվում էր Հանրային հեռուստաալիքով: Համերգից հետո մեզ տարան Վարդանիկի ռեստորանը՝ հյուրասիրության: Մեծ խումբ էր` երգիչ-երգչուհիների, նստած հաց էինք ուտում, երբ մոտեցան ինձ եւ ասացին, որ Գյումրիի քաղաքապետն ուզում է ինձ տեսնել: Հարցրի՝ ինչի՞ համար, պրոդյուսեր Մկոն զգուշացրեց, թե ինչ վիճակներ են այդտեղ տիրում եւ որ վտանգավոր է:
Մինչեւ այդ էլ նորություններից բոլորս էլ տեղյակ էինք, թե ինչ կարգի մարդ է Վարդանիկ Ղուկասյան կոչեցյալը: Արդյունքում բանը հասավ լեզվակռվի, ինձ ասացին, որ նա այսքան գումար է առաջարկում, որ մի գիշեր, թե երկու-երեք ժամ անցկացնեմ իր հետ: Մեծ սկանդալ եղավ: Վարդանիկ Ղուկասյանը «մանթո» էր ընկել, որ կարող է լինել մի կին, որն իրեն մերժի: Իր մարդկանց ասել էր, թե՝ 500 դոլարով աստղի հետ է ինքը գիշեր անցկացնում, ով եմ ես, որ իրեն մերժեմ: Բայց ինչպես այն ժամանակ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ թքած ունեմ իրենց վրա: Իհարկե, միանշանակ իմ մեջ էլ վախ կար, ամեն դեպքում, կին եմ ու չգիտեի, թե ինչ կարող է լինել դրա հետեւանքը: Ու Մկոյենց օգնությամբ եւ էլի մի քանի գյումրեցիների՝ այդ ռեստորանի հետեւի մուտքով ինձ գաղտնի, բառի բուն իմաստով, փախցրին Գյումրիից, որովհետեւ իրավիճակը թեժանում էր:
Իսկ հիմա ուզում եմ գյումրեցիներին մի հարց տալ՝ մի՞թե դուք նամուս, արժանապատվություն եւ պատիվ չունեք եւ պետք է նորից նրան ընտրեք: Այստեղ հարցն իմ դեպքը չէ, ես շատ բաներ եմ տեսել, եւ միշտ այս տեսակ «հագցրել» ու դուրս եմ եկել, ինչքան էլ ուզում է իմ մասին լեգենդներ պտտվեն: Բայց վերհիշեք Վարդանիկ Ղուկասյանի ղեկավարած տարիները՝ թալան, սպանություններ: Տղան քանի՞ հոգու գլուխ կերավ, անգամ ասում են, որ նրա նշանդրեքին էլ է մահ տեղի ունեցել: Ինչպե՞ս կարելի է նման մարդուն, որը հիմա դարձել է իբր կտցրած հավատացյալ եւ Աստծո անունն է տալիս՝ նորից թույլ տալ, որ դառնա քաղաքապետ:
Չմոռանանք նաեւ, որ 2018-ին Սերժ Սարգսյանին Գյումրիում ինքն էր մերժում, այդ տեսանյութը կա: Ասում էր՝ «դե ճվա, մերժիր Սերժին»: Եվ հիմա ուզում եմ հասկանամ՝ Վարդանիկ Ղուկասյա՛ն, Աստծո անունը, որ տալիս ես, դարձել ես կտցրած հավատացյալ, դու Նիկոլ չե՞ս, ո՞ւմ համար ես ուզում դառնալ քաղաքապետ:
— Ի դեպ, Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրությունների մեկնարկը ցույց է տալիս, որ ընդդիմությունը բոլորովին դասեր չքաղեց ո՛չ 2021 թվականի խորհրդարանական, ո՛չ էլ 2023-ի Երեւանի ավագանու ընտրություններից: Էլի տասնյակ թեկնածուներով մասնակցում են ու չեն միավորվում:
— Խմբով ղռռռ լցվել են Գյումրի, իբրեւ քաղաքապետի թեկնածուներ: Սա ազգի ամոթն է: Ժողովո՛ւրդ, մենք հայրենիք ենք կորցնում, ի՞նչ ընտրություն: Եվ ընդհանրապես, այս 7 տարվա մեջ, ինչ Նիկոլը եկել է իշխանության, մի դրվագ տեսե՞լ եք, որ, օրինակ, թեկնածուներից Մարտուն Գրիգորյանը, Վարդանիկ Ղուկասյանը կամ մնացած թեկնածուները մի տեղ ասեն՝ Նիկո՛լ, դու դավաճան ես: Միշտ տանում են ընտրության եւ ամրապնդում են Նիկոլի աթոռը, ինչպես արեցին 2021 թվականին: Էլի եմ ասում՝ ի՞նչ ընտրություն, ա՛յ ժողովուրդ, դո՛ւրս եկեք, երկիր փրկեք: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ հերթականությամբ ինչ է սպասվում մեզ…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում: