«Ժողովուրդ». ՔՊ-ականների հետ փակ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ էսկալացիայի վտանգ չկա
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին, նախարարներին հավաքել էր Ազգային ժողով` փակ հանդիպման: Ինչպես ավանդաբար, խորհրդավոր նիստ է եղել՝ առանց նորությունների:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը շուրջ երկու ժամ խոսել է՝ պատասխանելով ՔՊ-ականների այն հարցին, թե ինչ է սպասվում ՀՀ-Ադրբեջան փոխհարաբերություններում: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն այս անգամ լարված չի եղել, հիմնականում արձագանքել է, որ չպետք է շտապեն, պիտի փորձեն Ադրբեջանի առաջարկները երկար քննարկել, նոր պատասխանել: Բայց Աղազարյանի արտահոսքից հետո նա շատ բաց չի խոսել թիմակիցների հետ: Փաշինյանը նաև վստահեցրել է, որ այս պահին էսկալացիաների վտանգ չկա, ինչը նաև հայտարարեց լրագրողների ներկայությամբ՝ պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի՝ Խաղաղության պայմանագրին առնչվող հարցին: